Կալում Հադսոն-Օդոի
![]() Հադսոն-Օդոին Չելսիի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Callum James Hudson-Odoi | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 7, 2000[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Wandsworth, Մեծ Լոնդոն | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-ներկա |
![]() | 14 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 2 | (0) |
2016-2017 |
![]() | 22 | (5) |
2018 |
![]() | 2 | (1) |
2018 |
![]() | 7 | (2) |
2019-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կալում Հադսոն-Օդոի (անգլ.՝ Callum Hudson-Odoi, նոյեմբերի 7, 2000[1], Wandsworth, Մեծ Լոնդոն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հադսոն-Օդոին Չելսիի ակադեմիայի սան է[3][4][5]։ Ակումբի երիտասարդական թիմերի կազմում նա երկու անգամ հաղթեց Անգլիայի երիտասարդական գավաթը[6][7] և մեկ անգամ՝ Մ18 Պրեմիեր Լիգան[8]։ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին Հադսոն-Օդոին առաջին անգամ հայտավորվեց Չելսիի առաջին թիմ՝ Անգլիայի լիգայի գավաթի Բորմուտի դեմ խաղի համար, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[9][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ փոխարինելով Պեդրոյին Անգլիայի գավաթի Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[11][12]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հունվարի 31-ին՝ փոխարինելով Դավիդե Ձապակոստային Բորմուտի դեմ խաղում[13][14]։ 2017-18 մրցաշրջանում Հադսոն-Օդոին անցկացրեց 4 հանդիպում[15]։
2018-19 մրցաշրջանում նորանշանակ մարզիչ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ Հադսոն-Օդոին տեղափոխվեց Չելսիի առաջին թիմ՝ ստանալով 20 համարի մարզաշապիկը[16]։ 2018 թվականի օգոստոսի 5-ին նա մասնակցեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին[17], սակայն Չելսին պարտվեց 2-0 հաշվով[18][19]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի ՊԱՕԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[21][22]։ 2019 թվականի հունվարի 5-ին Հադսոն-Օդոին 2 գոլային փոխանցում տվեց Անգլիայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[23][24]։ Փետրվարի 24-ին նա փոխարինեց Պեդրոյին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպմանը[25], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[26][27]։ Մարտի 14-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Դինամո Կիևի դեմ խաղում[28]։ Չելսիի մեկնարկային կազմում Պրեմիեր Լիգայում Հադսոն Օդոին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 3-ին՝ Բրայթոնի դեմ խաղում[29][30]։ Ապրիլի 22-ին՝ Բարնլիի դեմ խաղում[31] նա ստացավ գարշապարի վնասվածք[32][33]՝ բաց թողելով 5 ամիս[34][35]։ 2018-19 մրցաշրջանում Հադսոն Օդոին անցկացրեց 24 հանդիպում[36]՝ դառնալով 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով թիմի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[37][38], իսկ Չելսին հաղթեց Եվրոպայի Լիգան[39][40]։
2019 թվականի սեպտեմբերի 20-ին Հադսոն-Օդոին երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ մինչև 2024 թվականը[41][42][43][44]։ Վնասվածքից վերադառնալուց հետո Հադսոն-Օդոին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Գրիմսբի Թաունի դեմ խաղում[45]՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[45][46]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հադսոն-Օդոին իրավասու էր ներկայացնել Անգլիան և Գանան միջազգային ասպարեզում[47][48], և հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[49][50]։ Անգլիայի Մ17 հավաքականի կազմում նա 2017 թվականի մայիսին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[51]՝ անցկացրած 6 հանդիպումներում դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[52]։ Անգլիան հասավ մրցաշարի եզրափակիչ[53][54], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Իսպանիային[55][56]։ Հոկտեմբերին Հադսոն-Օդոին մասնակցեց աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը[57][58]՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 7 խաղերում և օգնելով Անգլիային հաղթել առաջնությունը[59][60]։
Անգլիայի ազգային հավաքական Հադսոն-Օդոին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտին՝ Չեխիայի և Չեռնոգորիայի դեմ խաղերի համար[61][62][63]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 22-ին՝ փոխարինելով Ռահիմ Ստերլինգին Չեխիայի դեմ խաղում[64][65]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 25-ին՝ Չեռնոգորիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[66][67]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ[68]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չելսի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2018–19 | 10 | 0 | 2 | 1 | 9 | 4 | 3 | 0 | 24 | 5 | ||
2019–20 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 1 | 4 | 1 | ||
Ընդհանուր | 14 | 0 | 4 | 1 | 10 | 4 | 4 | 1 | 32 | 6 | ||
Կարիերայի ընդհանուր | 14 | 0 | 4 | 1 | 10 | 4 | 4 | 1 | 32 | 6 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ[68]
Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելսի
- Անգլիայի երիտասարդական գավաթ. 2016–17[6], 2017–18[7]
- Պրեմիեր Լիգա Մ18. 2016–17[8]
- Անգլիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[26]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2018–19[39]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ17
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[52]
- Չելսիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2018–19[37]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - C. Hudson-Odoi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-05
- ↑ Newman Dan (2017-07-05)։ «Who is Callum Hudson-Odoi? More about the Chelsea teenager»։ bristolpost։ Վերցված է 2018-04-05
- ↑ Harbord Oliver (2018-02-16)։ «All you need to know about Callum Hudson-Odoi»։ mirror։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Callum Hudson-Odoi: Chelsea starlet profile»։ Mail Online։ Վերցված է 2018-04-05
- ↑ 6,0 6,1 Association The Football։ «Chelsea 5-1 Manchester City»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ 7,0 7,1 sport Guardian (2018-04-30)։ «Chelsea claim fifth consecutive FA Youth Cup with easy win over Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-06
- ↑ 8,0 8,1 «Chelsea claim Under-18 Premier League title»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - AFC Bournemouth, Dec 20, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Chelsea 2-1 Bournemouth»։ BBC Sport (en-GB)։ 2017-12-20։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Chelsea FC - Newcastle United, Jan 28, 2018 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Chelsea 3-0 Newcastle United»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Chelsea FC - AFC Bournemouth, Jan 31, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Chelsea 0-3 Bournemouth»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Callum Hudson-Odoi | Football Stats | Chelsea U21 | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea News: Wonderkid Hudson-Odoi is ready for first-team role, says Sarri | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-18-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Community Shield: Chelsea 0-2 Manchester City - Sergio Aguero scores twice» (en-GB)։ 2018-08-05։ Վերցված է 2019-10-06
- ↑ Wembley Amy Lawrence at (2018-08-05)։ «Sublime Manchester City sweep Chelsea aside to lift Community Shield»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - BATE Borisov, Oct 25, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - PAOK Thessaloniki, Nov 29, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Giroud doubles up as Chelsea top UEL group after thrashing PAOK»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - Nottingham Forest, Jan 5, 2019 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea 2-0 Nottingham Forest in FA Cup third round» (en-GB)։ 2019-01-05։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01
- ↑ 26,0 26,1 Wembley Daniel Taylor at (2019-02-24)։ «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea’s Kepa chaos»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ Burt Jason, Tyers Alan (2019-02-24)։ «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Dynamo Kyiv - Chelsea FC, Mar 14, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - Brighton & Hove Albion, Apr 3, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea 3-0 Brighton: Callum Hudson-Odoi impresses as Blues go fifth»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - Burnley FC, Apr 22, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea's Hudson-Odoi ruptures Achilles in draw»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-04-22։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi confirms how bad his Achilles injury is and if he’ll play again this season»։ The Independent (անգլերեն)։ 2019-04-23։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi injury update | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-06
- ↑ Bridge Dominic Fifield at Stamford (2019-04-22)։ «Chelsea’s Callum Hudson-Odoi out for rest of season after rupturing achilles»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi | Football Stats | Chelsea U21 | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-06
- ↑ 37,0 37,1 «Callum Hudson-Odoi wins Young Player of the Year and Conor Gallagher picks up Academy prize | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi named Chelsea's Young Player of the Year»։ Tribuna.com։ Վերցված է 2019-10-06(չաշխատող հղում)
- ↑ 39,0 39,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-10-01
- ↑ Stadium Dominic Fifield at the Olympic, Baku (2019-05-29)։ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01
- ↑ «Callum Hudson-Odoi agrees new Chelsea contract | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi signs new five-year Chelsea deal worth £120k a week» (en-GB)։ 2019-09-19։ Վերցված է 2019-10-06
- ↑ Steinberg Jacob (2019-09-19)։ «Callum Hudson-Odoi commits to Chelsea with new five-year contract»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-06
- ↑ Law Matt (2019-09-19)։ «Callum Hudson-Odoi signs new five-year, £120,000-a-week contract with Chelsea»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-06
- ↑ 45,0 45,1 Bridge Jacob Steinberg at Stamford (2019-09-25)։ «Hudson-Odoi scores on return to round off Chelsea’s 7-1 romp against Grimsby»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Chelsea FC - Grimsby Town, Sep 25, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ Harbord Oliver (2018-03-14)։ «Who is Hudson-Odoi? The Chelsea starlet who could feature at Barcelona tonight»։ footballlondon։ Վերցված է 2018-04-05
- ↑ «5 Things you may not know about Chelsea’s Callum Hudson-Odoi»։ BelfastTelegraph.co.uk (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi: Who is the Chelsea youngster and how good can he be?» (en-GB)։ 2019-01-16։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Ten things about Chelsea's in-demand youngster Callum Hudson-Odoi»։ talkSPORT (en-US)։ 2019-01-04։ Վերցված է 2019-10-06
- ↑ Association The Football։ «Cooper names Euro squad»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ 52,0 52,1 uefa.com (2017-07-01)։ «Under-17 - Technical report - Team of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ 53,0 53,1 UEFA.com։ «Spain secure record third U17 EURO title | Under-17»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ Verschueren Gianni։ «Spain Win 2017 U17 European Championship After Penalty Shootout Against England»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Spain U17 - England U17, May 19, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ Association The Football։ «Spain 2-2 England U17 (4-1 on penalties)»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ FIFA.com։ «FIFA U-17 World Cup India 2017 - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-02-ին։ Վերցված է 2018-04-05
- ↑ Taylor Louise (2017-10-25)։ «Meet the England players who have reached the under-17 World Cup final»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-05
- ↑ 59,0 59,1 «England win U17 World Cup: Young Lions fight back to beat Spain in final»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-28։ Վերցված է 2018-04-05
- ↑ Ray Saptarshi, Bloom Ben (2017-10-28)։ «England win U17 World Cup after incredible 5-2 comeback victory over Spain»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-04-05
- ↑ «Callum Hudson-Odoi called up to senior England squad | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi: Chelsea winger called up to England squad from Under-21s» (en-GB)։ 2019-03-18։ Վերցված է 2019-10-06
- ↑ Fifield Dominic (2019-03-18)։ «Callum Hudson-Odoi called into England squad for Euro 2020 qualifiers»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-06
- ↑ «England - Czech Republic, Mar 22, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Callum Hudson-Odoi makes historic England debut and Olivier Giroud nets for France | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Montenegro - England, Mar 25, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Five things we learned as England defeat Montenegro»։ The Independent (անգլերեն)։ 2019-03-25։ Վերցված է 2019-10-06
- ↑ 68,0 68,1 «Callum Hudson-Odoi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կալում Հադսոն-Օդոի Վիքիպահեստում |
---|
- Հադսոն-Օդոիի պաշտոնական Տվիտերի էջը
- Հադսոն-Օդոիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Հադսոն-Օդոին transfermarkt-ում
- Հադսոն-Օդոին soccerbase.com-ում
- Հադսոն-Օդոին WhoScored.com կայքում
- Հադսոն-Օդոին Չելսիի պաշտոնական կայքում
- Հադսոն-Օդոին Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Հադսոն-Օդոին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Հադսոն-Օդոին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|