Դավիդե Ձապակոստա
![]() Ձապակոստան Չելսիի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 11, 1992[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Սորա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Չելսիից) | ||
Համար | 2 | ||
Պատանեկան կարիերա | |||
1998-2008 |
![]() | ||
2008-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2011 |
![]() | 14 | (1) |
2011-2012 |
![]() | 0 | (0) |
2011-2012 |
→ ![]() | 27 | (0) |
2012-2014 |
![]() | 58 | (3) |
2014-2015 |
![]() | 29 | (3) |
2015-2017 |
![]() | 56 | (2) |
2017-ներկա |
![]() | 26 | (1) |
2019-ներկա |
→ ![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2015 |
![]() | 17 | (0) |
2016-ներկա |
![]() | 13 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դավիդե Ձապակոստա (իտալերեն՝ Davide Zappacosta, հունիսի 11, 1992[1][2], Սորա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Չելսիից վարձավճարով հանդես է գալիս Ռոմայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ձապակոստան սկսել է Իսոլա Լիրիում։ 2011 թվականի հունվարին նա 60,000 եվրոյի դիմաց համատեղ սեփականության սկզբունքով միացավ Ատալանտային[4]։ Ատալանտա Պրիմավերայի կազմում նա խաղաց 6 ամիս, իսկ մինչմրցաշրջանում հայտավորվեց հիմնական կազմ[5]։
Ավելինո[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսի 31-ին Ձապակոստան վարձավճարով տեղափոխվեց Ավելինո[6], իսկ 2012 թվականին 40,000 եվրոյի դիմաց ակումբի հետ կնքեց համատեղ սեփականության պայմանագիր։ Ավելինոյում նա անցկացրեց 3 մրցաշրջան, որոնցից 2-ը՝ Իտալիայի երրորդ դիվիզիոնում։ 2012-2013 մրցաշրջանում առաջնությունը հաղթելուց հետո Ավելինոն տեղափոխվեց Սերիա B, իսկ Ձապակոստան որոշեց դաջել իր մարմնին այդ ամսաթիվը՝ 05.05.2013[7]: Հաջորդ մրցաշրջանի առաջին խաղում նա խփեց իր առաջին գոլը Սերիա B-ում՝ Նովարայի դեմ խաղում[8][9]՝ այդ մրցաշրջանում դառնալով առաջնության լավագույն եզրային պաշտպաններից մեկը։
Վերադարձ Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսի 4-ին Ձապակոստան վերադարձավ Ատալանտա 900.000 եվրոյի դիմաց՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2014 թվականի օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Պիզայի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Վերոնայի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 6-ին՝ Ջենոայի դեմ խաղում[13]։ Հունվարի 11-ին՝ 1 շաբաթ անց նա խփեց իր երկրորդ գոլը՝ գրավելով Կիևոյի դարպասը[14]։ Փետրվարի 8-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում[15]։ Ատալանտայի կազմում Ձապակոստան անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[16]։
Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 10-ին Ձապակոստան տեղափոխվեց Տորինո, որը իր և Դանիելե Բազելիի համար վճարեց մոտ 10 միլիոն եվրո[17][18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով Բրունո Պերեսին Սամպդորիայի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց հոկտեմբերի 28-ին՝ Ջենոայի դեմ խաղում[20]։ 2017 թվականի ապրիլի 23-ին իտալացին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[21]։ Տորինոյի կազմում Ձապակոստան անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլայն փոխանցման հեղինակ։
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 31-ին Ձապակոստան 4 տարվա պայմանագիր կնքեց Չելսիի հետ[22][23][24]։ Ակումբը նրա համար վճարեց 28 միլիոն եվրո[25][26][27]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինելով Վիկտոր Մոզեսին Լեսթեր Սիթիի դեմ խաղում[28]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[29]՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[30][31]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 30-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[32]։ 2019 թվականի մայիսի 29-ին Ձապակոստան փոխարինեց Էդեն Ազարին Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[33]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[34][35]։ Չելսիի կազմում իտալացին անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[36][37]։
2019 թվականի օգոստոսի 21-ին Ձապակոստան 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Չելսիի հետ[38][39] և կես տարվա վարձավճարով միացավ Ռոմային[40][41][42]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձապակոստան ներկայացրել է Իտալիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 հանդիպումներում[43]։
Իտալիայի ազգային հավաքական Ձապակոստան առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մայիսին Անտոնիո Կոնտեի կողմից՝ Եվրո 2016-ի նախապատրաստական հավաքների համար[44]։ Մայիսի 31-ին նա հայտավորվեց որպես Եվրո 2016-ի Իտալիայի հավաքականի 3 պահեստային ֆուտբոլիստներից մեկը[45][46]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիխտենշտայնի դեմ խաղում[47][48]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[49]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Իսոլա Լիրի | 2009–10 | Սերիա C2 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
2010–11 | 12 | 1 | 0 | 0 | 12 | 1 | ||||||
Ընդհանուր | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | ||
Ավելինո | 2011–12 | Սերիա C1 | 27 | 0 | 0 | 0 | — | — | 27 | 0 | ||
2012–13 | 24 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 27 | 1 | ||||
2013–14 | Սերիա B | 32 | 2 | 4 | 0 | — | 36 | 2 | ||||
Ընդհանուր | 83 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 90 | 3 | ||
Ատալանտա | 2014–15 | Սերիա A | 29 | 3 | 1 | 0 | — | 30 | 3 | |||
Տորինո | 2015–16 | 25 | 1 | 1 | 0 | 26 | 1 | |||||
2016–17 | 29 | 1 | 0 | 0 | 29 | 1 | ||||||
2017–18 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||||||
Ընդհանուր | 56 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 58 | 2 | ||
Չելսի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 22 | 1 | 4 | 0 | 5 | 1 | 4 | 0 | 35 | 2 |
2018–19 | 4 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 17 | 0 | ||
Ընդհանուր | 26 | 1 | 6 | 0 | 15 | 1 | 5 | 0 | 52 | 2 | ||
Ռոմա (վարձավճար) | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 208 | 10 | 14 | 0 | 15 | 1 | 7 | 0 | 244 | 11 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ[49]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 5 | 0 |
2018 | 6 | 0 |
Ընդհանուր | 13 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավելինո
- Սերիա C1. 2012–13
- Սերիա C-ի սուպերգավաթ. 2013
Չելսի
- Անգլիայի գավաթ. 2017–18[50]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2018–19[34]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - D. Zappacosta - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Ceduto Davide Zappacosta»։ 2012-04-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Quattordici reti in amichevole - Atalanta.it»։ archive.is։ 2012-07-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-21-ին։ Վերցված է 2017-11-26
- ↑ «L'attaccante Zappacosta dall'Atalanta all'Avellino»։ 2012-05-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-08-ին։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Davide Zappacosta: Who is the Italian full-back Chelsea have signed?»։ Mail Online։ Վերցված է 2017-11-26
- ↑ «US Avellino 1912 - Novara Calcio 1908, Aug 24, 2013 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Avellino - Novara 2:1 (Serie B 2013/2014, 1. Giornata)»։ calcio.com (it-IT)։ Վերցված է 2017-11-26
- ↑ «ESCLUSIVA - Zappacosta torna all'Atalanta: ecco le cifre - Ottopagine Avellino»։ 2014-11-10։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Atalanta BC - AC Pisa 1909, Aug 23, 2014 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Atalanta BC - Hellas Verona, Aug 31, 2014 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Genoa CFC - Atalanta BC, Jan 6, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Atalanta BC - Chievo Verona, Jan 11, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 8, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Davide Zappacosta | Football Stats | Chelsea | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Baselli and Zappacosta to Torino | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Torino, Zappacosta e Baselli hanno firmato»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Torino FC - UC Sampdoria, Sep 20, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Torino FC - Genoa CFC, Oct 28, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chievo Verona - Torino FC, Apr 23, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Zappacosta signs | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-08-24
- ↑ Jones Matt։ «Davide Zappacosta Signs 4-Year Deal with Chelsea from Torino»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chelsea complete deal for Torino's Davide Zappacosta»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Official: Chelsea sign Zappacosta | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chelsea complete deal for Torino full-back Zappacosta»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-08-31։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chelsea complete deal for Torino full-back Zappacosta»։ beinsports-th (en-th)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Leicester City - Chelsea FC, Sep 9, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chelsea FC - Qarabağ Ağdam, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ Law Matt (2017-09-12)։ «Chelsea 6 Qarabag 0: Davide Zappacosta marks full debut with goal as half-strength hosts run riot»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2017-11-26
- ↑ UEFA.com։ «UEFA Champions League - Chelsea-Qarabağ - Latest»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-26
- ↑ «Chelsea FC - Stoke City, Dec 30, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ 34,0 34,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ 2019-05-29։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Davide Zappacosta: Chelsea defender joins Roma on loan»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ Reuters (2019-08-21)։ «Chelsea's Zappacosta Joins Roma on Loan»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-08-24(չաշխատող հղում)
- ↑ «Davide Zappacosta extends contract and moves to Roma on loan | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Zappacosta signs new Chelsea contract and joins AS Roma on loan»։ Evening Standard (անգլերեն)։ 2019-08-21։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Zappacosta joins Roma»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Davide Zappacosta: Chelsea defender joins Roma on loan» (en-GB)։ 2019-08-21։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Chelsea transfer news: Davide Zappacosta joins Roma on loan | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-24
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Italy»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Italy Announce Preliminary Euro 2016 Squad»։ South African soccer news։ Վերցված է 2019-08-24
- ↑ «OFFICIAL: Italy squad for Euro 2016 | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Italy Announce Final Euro 2016 Squad»։ South African soccer news։ Վերցված է 2019-08-24
- ↑ «Liechtenstein - Italy, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-24
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Liechtenstein-Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-10-ին։ Վերցված է 2017-11-26
- ↑ 49,0 49,1 «Davide Zappacosta»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Chelsea 1-0 Manchester United»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-19։ Վերցված է 2018-08-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դավիդե Ձապակոստա Վիքիպահեստում |
---|
- Ձապակոստայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ձապակոստայի պաշտոնական Տվիտերի էջը
- Ձապակոստան transfermarkt-ում
- Ձապակոստան soccerbase.com-ում
- Ձապակոստան WhoScored.com կայքում
- Ձապակոստան Ռոմայի պաշտոնական կայքում
- Ձապակոստան Չելսիի պաշտոնական կայքում Archived 2019-02-14 at the Wayback Machine.
- Ձապակոստան Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ձապակոստան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հունիսի 11 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Ավելինոյի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ