Բրունո Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Պերես
Bruno Peres
Պերեսը Ռոմայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Bruno da Silva Peres
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1990(1990-03-01)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 178 սմ
Քաշ 72 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Սան Պաուլու
(վարձավճարով Ռոմայից)
Համար -
Պատանեկան կարիերա
2008-2010 Բրազիլիա Աուդաքս Սան Պաուլու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Բրազիլիա Աուդաքս Սան Պաուլու 26 (2)
2010 Բրազիլիա Բրագանտինո 6 (1)
2011-2012 Բրազիլիա Գուարանի 33 (0)
2012-2014 Բրազիլիա Սանտոս 38 (3)
2014-2016 Իտալիա Տորինո 65 (6)
2016-ներկա Իտալիա Ռոմա 48 (2)
2018-ներկա   Բրազիլիա Սան Պաուլու 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 12-ի, 2018:

Բրունո Պերես (պորտ.՝ Bruno Peres, մարտի 1, 1990(1990-03-01)[1][2][3], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս Սան Պաուլուի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Պերեսը սկսել է Աուդաքս Սան Պաուլուում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2010 թվականի փետրվարի 21-ին՝ Ունիան Բարբարենսեի դեմ խաղում[5]։ 2010 թվականին նա վարձավճարով միացավ Բրագանտինոյին[6]։ Ակումբի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 7-ին՝ Ամերիկա Մինեյրոյի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հունիսի 1-ին՝ Բրազիլենսեի դեմ խաղում[8]։ Բրագանտինոյի կազմում նա անցկացրեց 6 հանդիպում՝ խփելով 1 գոլ։

2011 թվականին Պերեսը վարձավճարով տեղափոխվեց Գուարանի։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ Դուկի դի Կաշիասի դեմ խաղում[9]։ Գուարանիի կազմում նա անցկացրեց 33 հանդիպում։

Սանտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 5-ին Պերեսը 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սանտոս։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 8-ին՝ Գրեմիոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց հուլիսի 29-ին՝ Պոնտե Պրետայի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2013 թվականի հունվարի 15-ին Պերեսը 4 տարվա պայմանագիր կնքեց Ինտերնասիոնալի հետ, սակայն 3 օր անց գործարքը չեղյալ հայտարարվեց, ինչից հետո Սանտոսը գնեց բրազիլացու ամբողջ տրանսֆերը[12]։ Ակումբի կազմում Պերեսը անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 68 հանդիպման և դառնալով 4 գոլի հեղինակ։

Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 16-ին Պերեսը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 21-ին՝ Վերոնայի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Կալյարիի դեմ խաղում[16]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[17]։ Իր առաջին գոլը Իտալիայում խփեց 2014 թվականի նոյեմբերի 30-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[18][19]։ 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ Տորինոն հաղթեց 5-1 հաշվով[20]։ 2015 թվականի ապրիլի 29-ին Պերեսը բացեց խաղի հաշիվը Պալերմոյի դեմ խաղում[21]։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[22][23]։ Տորինոյի կազմում Պերեսը անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 16-ին Պերեսը 12․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռոմա[24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[26]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 12-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Աուդաքս Սան Պաուլու 2010 10 0 10 0
2011 16 2 16 2
Ընդհանուր 0 0 0 0 0 0 26 2 26 2
Բրագանտինո (վարձավճար) 2010 6 1 6 1
Գուարանի (վարձավճար) 2011 13 0 13 0
2012 3 0 17 0 20 0
Ընդհանուր 16 0 0 0 0 0 17 0 33 0
Սանտոս 2012 25 2 2 0 27 2
2013 11 1 2 0 18 0 31 1
2014 2 0 1 0 7 1 10 1
Ընդհանուր 38 3 3 0 0 0 27 1 68 4
Տորինո 2014–15 34 3 0 0 34 3
2015–16 31 3 2 0 33 3
2016–17 0 0 1 1 1 1
Ընդհանուր 65 6 3 1 0 0 0 0 68 7
Ռոմա 2016–17 30 2 4 0 10 0 44 2
2017–18 18 0 1 0 6 0 25 0
Ընդհանուր 48 2 5 0 16 0 0 0 68 3
Կարիերայի ընդհանուր 173 12 11 1 16 0 70 3 270 16

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Brazil - Bruno Peres - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Osasco Audax vs. União Barbarense - 21 February 2010 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Bragantino apresenta lateral Bruno Peres e zagueiro Everaldo». www.futebolinterior.com.br (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  7. «América Futebol Clube (MG) - Clube Atlético Bragantino (SP), May 7, 2010 - Campeonato Brasileiro Série B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Clube Atlético Bragantino (SP) - Brasiliense Futebol Clube (DF), Jun 1, 2010 - Campeonato Brasileiro Série B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  9. «Guarani Futebol Clube (SP) - Duque de Caxias Futebol Clube (RJ), Jul 26, 2011 - Campeonato Brasileiro Série B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  10. «Santos FC - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jul 8, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Santos FC - Associação Atlética Ponte Preta, Jul 29, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  12. «Santos compra Bruno Peres e lateral não vem mais para o Inter». www.correiodopovo.com.br. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  13. «UFFICIALE: Torino, dal Santos arriva Bruno Peres - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  14. «Torino FC - Hellas Verona, Sep 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  15. «Torino vs Verona | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  16. «Cagliari vs Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  17. «Cagliari Calcio - Torino FC, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  18. «Juventus FC - Torino FC, Nov 30, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  19. «Juventus vs Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  20. «Torino FC - UC Sampdoria, Feb 1, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  21. «US Palermo - Torino FC, Apr 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  22. «Torino, doppio obiettivo Bruno Peres. Convincere Ventura e nuovo contatto». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  23. «Calciomercato, Torino-Bruno Peres: sì. Rinnovo fino al 2020» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  24. «Bruno Peres completes Roma move». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  25. «Roma complete move for Peres from Torino». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  26. «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  27. «AS Roma - FC Porto, Aug 23, 2016 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  28. «UC Sampdoria - AS Roma, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  29. «Bruno Peres». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Պերես» հոդվածին։