Դանիելե Բազելի
Բազելին Ատալանտայի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 12, 1992[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2013 |
![]() | 50 | (1) |
2013-2015 |
![]() | 50 | (2) |
2015-ներկա |
![]() | 112 | (16) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 |
![]() | 2 | (0) |
2011 |
![]() | 1 | (0) |
2012-2015 |
![]() | 12 | (0) |
2018-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դանիելե Բազելի (իտալ.՝ Daniele Baselli, մարտի 12, 1992[1][2], Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիտադելա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազելին Ատալանտայի ակադեմիայի սան է։ 2011 թվականի հուլիսի 13-ին նա համատեղ սեփականության գործարքով միացավ Չիտադելային[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆիորենտինայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Ալբինոլեֆեի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 18-ին՝ Ասկոլիի դեմ խաղում։ Չիտադելայի կազմում Բազելին անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Վերադարձ Ատալանտա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 20-ին Ատալանտան 803․500 եվրոյի դիմաց Չիտադելայից գնեց Բազելիի տրանսֆերի մնացած մասը՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[5]։ Իր դեբյուտը Ատալանտայի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Բարիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[6]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Բազելին անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ջակոմո Բոնավենտուրային Տորինոյի դեմ խաղում[7][8]։ Նոյեմբերի 10-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բոլոնյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[9]։ Իր առաջին մրցաշրջանում Ատալանտայի կազմում Բազելին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[10]։
2015 թվականի հունվարի 6-ին Բազելին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[11]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց մայիսի 10-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[12]։ Մայիսի 30-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, սակայն Ատալանտան պարտվեց 3-1 հաշվով[13]։ Ակումբի առաջին թիմի կազմում Բազելին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Տորինո
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 10-ին Բազելին Դավիդե Ձապակոստայի հետ ընդհանուր 10․3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Տորինոյի կազմում Բազելին անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում և այս խաղում կրկին դառնալով գոլի հեղինակ[17]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում՝ փրկելով Տորինոյին պարտությունից[18]։ Իր առաջին մրցաշրջանում Բազելին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[19]։
2016 թվականի օգոստոսի 21-ին Բազելին գոլ խփեց Միլանի դեմ հանդիպման ավելացված ժամանակում, սակայն Տորինոն պարտվեց 3-2 հաշվով[20]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պալերմոյի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում նա կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[22]։ 2017 թվականի մարտի 18-ին Բազելին գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում[23]։ Մայիսի 28-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[24]։ 2016-17 մրցաշրջանում Բազելին անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[25]։
2017 թվականի հուլիսի 12-ին Բազելին երկարաձգեց իր պայմանագիրը Տորինոյի հետ մինչև 2022 թվականը[26][27]։ Սեպտեմբերի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 25-րդ րոպեին[28]։ Նոյեմբերի 19-ին իտալացին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[29]։ Առաջին հանդիպումը Տորինոյի ավագի թևկապով Բազելին անցկացրեց Նապոլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[30]։ Մայիսի 20-ին նա գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ 2017-18 մրցաշրջանում Բազելին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[32]։
2018 թվականի օգոստոսի 12-ին Բազելին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 5-ին նա գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով Տորինոյին հաղթել 3-2 հաշվով[34]։ Հոկտեմբերի 21-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[35]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազելին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը[36]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Շվեդիայի դեմ խաղում[37][38]։ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը և զիջելով Շվեդիային ու Պորտուգալիային[39]։
Իտալիայի ազգային հավաքական Բազելին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մայիսի 19-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար[40][41][42]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 4-ին՝ փոխարինելով Ժորժինյոյին Նիդերլանդների դեմ խաղում[43][44][45]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ[46]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չիտադելա | 2011–12 | Սերիա B | 13 | 0 | 1 | 0 | — | 14 | 0 | |||
2012–13 | 37 | 1 | 2 | 0 | 39 | 1 | ||||||
Ընդհանուր | 50 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 53 | 1 | ||
Ատալանտա | 2013–14 | Սերիա A | 28 | 0 | 3 | 0 | — | 31 | 0 | |||
2014–15 | 22 | 2 | 2 | 0 | 24 | 2 | ||||||
Ընդհանուր | 50 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 55 | 2 | ||
Տորինո | 2015–16 | Սերիա A | 34 | 4 | 3 | 1 | — | 38 | 5 | |||
2016–17 | 37 | 6 | 2 | 0 | 39 | 6 | ||||||
2017–18 | 32 | 4 | 2 | 0 | 34 | 4 | ||||||
2018–19 | 9 | 2 | 1 | 1 | 10 | 3 | ||||||
Ընդհանուր | 112 | 16 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 120 | 18 | ||
Կարիերայի ընդհանուր | 212 | 19 | 16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 228 | 21 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ[46]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Italy - D. Baselli - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «UFFICIALE: De Vito e Baselli al Cittadella, Dalla Bona al Modena - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «L'Atalanta la spunta per 50mila euro: Baselli è nerazzurro - Bergamo News». BergamoNews (իտալերեն). 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Atalanta BC - SSC Bari, Aug 18, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Atalanta vs Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Atalanta BC - Bologna FC 1909, Nov 10, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Genoa CFC - Atalanta BC, Jan 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «US Palermo - Atalanta BC, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Atalanta BC - AC Milan, May 30, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Fiorentina fail to land another target as Baselli is linked with Torino». Viola Nation. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Zappacosta-Baselli for Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - Delfino Pescara 1936, Aug 16, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Frosinone Calcio - Torino FC, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - AC Milan, Oct 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «AC Milan - Torino FC, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «US Palermo - Torino FC, Oct 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - Cagliari Calcio, Nov 5, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - Inter Milan, Mar 18, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - US Sassuolo, May 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Baselli renews with Torino | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Baselli, rinnovo sino al 2022». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Juventus FC - Torino FC, Sep 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - Chievo Verona, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «SSC Napoli - Torino FC, May 6, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Genoa CFC - Torino FC, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Torino FC - Frosinone Calcio, Oct 5, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Bologna FC 1909 - Torino FC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2015 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Italy U21 - Sweden U21, Jun 18, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ հունիսի 18). «Under-21 2015 - History - Italy-Sweden – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2015 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Italy: Balotelli in Mancini squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Mancini Announces First Italy Squad, Balotelli Returns». South Africa. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Roberto Mancini hands Mario Balotelli Italy recall | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Netherlands score late to draw with Italy 1-1 in Turin». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Italy 1-1 Netherlands». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 46,0 46,1 «Daniele Baselli». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բազելիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բազելիի պաշտոնական Տվիտերի էջը
- Բազելիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բազելին transfermarkt-ում
- Բազելին soccerbase.com-ում
- Բազելին WhoScored.com կայքում
- Բազելին Տորինոյի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-11-28 Wayback Machine
- Բազելին Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-12-08 Wayback Machine
- Բազելին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|