Սուալիհո Մեյտե
![]() Մեյտեն 2013 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 17, 1994[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Փարիզ | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2006 |
![]() | ||
2006-2007 |
![]() | ||
2007-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2013 |
![]() | 30 | (2) |
2011-2013 |
![]() | 22 | (1) |
2013-2016 |
![]() | 19 | (2) |
2013-2017 |
![]() | 30 | (2) |
2016-2017 |
→ ![]() | 52 | (1) |
2017-2018 |
![]() | 2 | (0) |
2018 |
→ ![]() | 18 | (1) |
2018-ներկա |
![]() | 11 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 |
![]() | 5 | (0) |
2010-2011 |
![]() | 17 | (1) |
2012-2013 |
![]() | 7 | (0) |
2013-2014 |
![]() | 2 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սուալիհո Մեյտե (ֆր.՝ Soualiho Meïté, մարտի 17, 1994[1], Փարիզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյտեն Օսերի ակադեմիայի սան է։ 2011 թվականի մարտի 14-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը, որը նախատեսված էր 3 տարվա համար։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Վալենսյենի դեմ խաղում[3][4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի մարտի 25-ին՝ Թուլուզի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Մեյտեն խփեց օգոստոսի 7-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Ամյենի դեմ խաղում[6]։ Առաջնությունում առաջին գոլը խփեց 2013 թվականի փետրվարի 15-ին՝ Լիգա 2-ի Իստրի դեմ խաղում[7]։ Օսերի առաջին թիմի կազմում Մեյտեն անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարի 29-ին Մեյտեն 4․5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ, սակայն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Օսեր[8][9]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինման մտնելով Լորյանի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Լիլի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում[11]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը Մեյտեն անցկացրեց 2014 թվականի հուլիսի 30-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Գրասհոպերի դեմ խաղում[12]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց դեկտեմբերի 11-ին՝ փոխարինելով Իդրիսա Գեյեին խմբային փուլի Վոլֆսբուրգի դեմ խաղում[13]։ Լիլի առաջին թիմի կազմում Մեյտեն անցկացրեց 41 հանդիպում բոլոր մրցաշարերում։
2016 թվականի ձմռանը Մեյտեն վարձավճարով միացավ Զյուլտե Վարեգեմին։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 6-ին՝ Շառլեռուայի դեմ խաղում[14]։ Մարտի 5-ին նա հեռացվեց խաղադաշտից Կորտրեյկի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 1 րոպե անց[15]։ Նոյեմբերի 27-ին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ Ստանդարտ Լյեժի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով 23-րդ րոպեին[16]։ Իր առաջին գոլը Զյուլտե Վարեգեմի կազմում խփեց նոյեմբերի 30-ին՝ Բելգիայի գավաթի Գելի դեմ խաղում[17]։ Բելգիայի առաջնությունում առաջին գոլը Մեյտեն խփեց դեկտեմբերի 21-ին՝ Գենկի դեմ խաղում[18]։ 2017 թվականի մարտի 18-ին նա խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Օստենդեի դեմ խաղում՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը և օգնելով իր թիմին նվաճել գավաթը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[19][20]։ Զյուլտե Վարեգեմի կազմում Մեյտեն անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 17-ին Մեյտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[21][22][23][24]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ փոխարինելով Ռադամել Ֆալկաոյին Ստրասբուրգի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ Պորտուի դեմ խաղում[26]։ Մոնակոյի կազմում անցկացրած 3 հանդիպումներից հետո, 2018 թվականի հունվարի 2-ին Մեյտեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Բորդոյին[27][28]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 13-ին՝ Տրուայի դեմ խաղում[29]։ Առաջին գոլը Լիգա 1-ում խփեց ապրիլի 15-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[30]։ Բորդոյի կազմում Մեյտեն անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 10-ին Մեյտեն միացավ Տորինոյին[31][32][33], իսկ Անտոնիո Բարեկան տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[34][35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Ռոմայի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը Տորինոյի կազմում խփեց օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[39]։ Սեպտեմբերի 16-ին Մեյտեն գոլի հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[40]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյտեն ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի Մ17 հավաքականի կազմում նա 2011 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[41]՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր հանդիպումներում և գոլի հեղինակ դառնալով Սերբիայի դեմ խաղում[42]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը՝ այստեղ անցկացնելով 4 հանդիպում[43]։ Իտալիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Մեքսիկային[44][45]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ[46]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օսեր B | 2010–11 | Լիգա 3 | 4 | 0 | — | 4 | 0 | |||||
2011–12 | 20 | 2 | 20 | 2 | ||||||||
2012–13 | 6 | 0 | 6 | 0 | ||||||||
Ընդհանուր | 30 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 2 | ||
Օսեր | 2011–12 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
2012–13 | Լիգա 2 | 20 | 1 | 2 | 1 | 22 | 2 | |||||
Ընդհանուր | 22 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 2 | ||
Լիլ | 2013–14 | Լիգա 1 | 19 | 0 | 4 | 0 | — | — | 23 | 0 | ||
2014–15 | 8 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 14 | 0 | ||||
2015–16 | 3 | 0 | 1 | 0 | — | 4 | 0 | |||||
Ընդհանուր | 30 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 41 | 0 | ||
Լիլ B | 2013–14 | Լիգա 3 | 2 | 0 | — | 2 | 0 | |||||
2014–15 | 8 | 0 | 8 | 0 | ||||||||
2015–16 | Լիգա 4 | 9 | 2 | 9 | 2 | |||||||
Ընդհանուր | 19 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 2 | ||
Զյուլտե Վարեգեմ (վարձավճար) | 2015–16 | Ժյուպիլեր Լիգա | 3 | 0 | — | — | 9 | 0 | 12 | 0 | ||
2016–17 | 30 | 1 | 6 | 1 | 10 | 0 | 46 | 2 | ||||
Ընդհանուր | 33 | 1 | 6 | 1 | 0 | 0 | 19 | 0 | 58 | 2 | ||
Մոնակո | 2017–18 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
Բորդո (վարձավճար) | 2017–18 | 18 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 1 | |
Տորինո | 2018–19 | Սերիա A | 11 | 2 | 1 | 0 | — | 12 | 2 | |||
Կարիերայի ընդհանուր | 165 | 9 | 18 | 2 | 4 | 0 | 19 | 0 | 206 | 11 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Զյուլտե Վարեգեմ
- Բելգիայի գավաթ. 2016–17[20]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «France - S. Meïté - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Valenciennes FC - AJ Auxerre, Nov 20, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 - Saison 2011/2012…»։ archive.is։ 2012-07-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2018-11-15
- ↑ «FC Toulouse - AJ Auxerre, Mar 25, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «SC Amiens - AJ Auxerre, Aug 7, 2012 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Istres Football Club - AJ Auxerre, Feb 15, 2013 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Lille sign teenager Meite from Auxerre»։ Eurosport։ 2013-01-29։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Lille signs Soualiho Meite from Auxerre | Football Top.com»։ www.footballtop.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «LOSC Lille - FC Lorient, Aug 10, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «LOSC Lille - AS Saint-Étienne, Aug 25, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Grasshopper Club Zurich - LOSC Lille, Jul 30, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «LOSC Lille - VfL Wolfsburg, Dec 11, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «SV Zulte Waregem - RSC Charleroi, Feb 6, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «KV Kortrijk - SV Zulte Waregem, Mar 5, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Standard Liège - SV Zulte Waregem, Nov 27, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «AS Verbroedering Geel - SV Zulte Waregem, Nov 30, 2016 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «SV Zulte Waregem - KRC Genk, Dec 21, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «KV Oostende - SV Zulte Waregem, Mar 18, 2017 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ 20,0 20,1 uefa.com (2017-03-19)։ «Zulte Waregem win second Belgian Cup»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Monaco sign midfielder Meite Soualiho Meite from Lille»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Monaco confirm signing of Soualiho Meite on a five-year deal»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Monaco seal move for Meite»։ beIN SPORTS Australia (en-AU)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Monaco signs promising midfielder Meite - Daily Times»։ Daily Times (en-US)։ 2017-06-18։ Վերցված է 2018-11-15
- ↑ «AS Monaco - RC Strasbourg Alsace, Sep 16, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «FC Porto - AS Monaco, Dec 6, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Official | Bordeaux sign Soualiho Meïté on loan from Monaco | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Soualiho Meité explique le choix Bordeaux»։ Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «ES Troyes AC - FC Girondins Bordeaux, Jan 13, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «HSC Montpellier - FC Girondins Bordeaux, Apr 15, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Meité to Torino - AS Monaco»։ AS Monaco (en-US)։ 2018-07-10։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Official: Torino sign Meite | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-15
- ↑ «OFFICIAL - Torino sign Soualiho MEITE from AS Monaco»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-11-15(չաշխատող հղում)
- ↑ «Antonio Barreca joins AS Monaco - AS Monaco»։ AS Monaco (en-US)։ 2018-07-10։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Official: Monaco sign Barreca | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Antonio Barreca becomes Monaco’s ninth signing of the summer»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Inter Milan - Torino FC, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Udinese Calcio - Torino FC, Sep 16, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Serbia U17 - France U17, May 6, 2011 - U17-Europameisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - France - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-11-15(չաշխատող հղում)
- ↑ «France U17 - Mexico U17, Jul 5, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15
- ↑ FIFA.com։ «Mexico edge French to last four»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-09-ին։ Վերցված է 2018-11-15
- ↑ «Soualiho Meïté»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սուալիհո Մեյտե Վիքիպահեստում |
---|
- Մեյտեի պաշտոնական Տվիտերի էջը
- Մեյտեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մեյտեն transfermarkt-ում
- Մեյտեն soccerbase.com-ում
- Մեյտեն WhoScored.com կայքում
- Մեյտեն Բորդոյի պաշտոնական կայքում Archived 2018-02-12 at the Wayback Machine.
- Մեյտեն Տորինոյի պաշտոնական կայքում Archived 2018-12-08 at the Wayback Machine.
- Մեյտեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2017-11-30 at the Wayback Machine.
- Մեյտեն Սերիա A-ի պաշտոնական կայքում
- Մեյտեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մեյտեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Մեյտեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2019-08-01 at the Wayback Machine.
|
|
- Մարտի 17 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Օսերի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Զյուլտե Վարեգեմի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ