Յագո Ֆալկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յագո Ֆալկե
Iago Falque
Ֆալկեն Ռոմայի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Iago Falque Silva
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1990(1990-01-04)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 174 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2001 Իսպանիա Ռեալ Մադրիդ
2001-2008 Իսպանիա Բարսելոնա
2008-2010 Իտալիա Յուվենտուս
2009-2010   Իտալիա Բարի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Իտալիա Յուվենտուս 0 (0)
2010-2011   Իսպանիա Վիլյառեալ B 36 (11)
2011   Անգլիա Տոտենհեմ 0 (0)
2012-2014 Անգլիա Տոտենհեմ 1 (0)
2012   Անգլիա Սաութհեմպտոն 1 (0)
2013   Իսպանիա Ալմերիա 22 (2)
2013-2014   Իսպանիա Ռայո Վալեկանո 28 (3)
2014-2015 Իտալիա Ջենոա 32 (13)
2015-2017 Իտալիա Ռոմա 22 (2)
2016-2017   Իտալիա Տորինո 35 (12)
2017-ներկա Իտալիա Տորինո 46 (14)
Ազգային հավաքական
2007 Իսպանիա Իսպանիա Մ17 12 (3)
2008-2009 Իսպանիա Իսպանիա Մ19 11 (4)
2009 Իսպանիա Իսպանիա Մ20 1 (0)
2011 Իսպանիա Իսպանիա Մ21 1 (0)
2008 Գալիսիա Գալիսիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 25-ի, 2018

Յագո Ֆալկե (իսպ.՝ Iago Falque, հունվարի 4, 1990(1990-01-04)[1][2], Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Ֆալկեն սկսել է Ռեալ Մադրիդում։ 2001 թվականին նա միացավ Բարսելոնայի ակադեմիային, սակայն ակումբի կազմում անցկացրած 7 տարիների ընթացքում խաղադաշտ դուրս չեկավ ո՛չ Ֆրանկ Ռայկարդի գլխավորած առաջին թիմի, և ո՛չ էլ Լուիս Էնրիկեի գլխավորած Բարսելոնա B-ի կազմում։ 2008 թվականի օգոստոսի 30-ին Ֆալկեն 4 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[4][5]։ 2009 թվականի օգոստոսի 25-ին նա վարձավճարով միացավ Բարիին[6], սակայն ակումբի առաջին թիմի կազմում չանցկացրեց ոչ մի հանդիպում՝ 2010 թվականի հունվարի 15-ին վերադառնալով Յուվենտուս։

2010 թվականի հուլիսի 29-ին Ֆալկեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Վիլյառեալ B[7]։ Իր դեբյուտը Սեգունդա Դիվիզիոնում նշեց օգոստոսի 27-ին՝ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 11-ին՝ Պոնֆերադինայի դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 12-ին Ֆալկեն խփեց Նումանսիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վիլյառեալ B-ին[10]։ 2011 թվականի հունվարի 7-ին իսպանացին գոլի հեղինակ դարձավ Գրանադայի դեմ խաղում[11]։ Հունվարի 22-ին նա խփեց Ռեալ Բետիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[12]։ Վիլյառեալ B-ի կազմում Ֆալկեն անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ[13][14]։

Տոտենհեմ Հոտսպուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 25-ին Ֆալկեն 1 տարվա վարձավճարով միացավ Տոտենհեմ Հոտսպուրին[15][16]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի ՊԱՕԿ-ի դեմ խաղում[17][18]։ 2012 թվականի հունվարի 16-ին Տոտենհեմը 1 միլիոն եվրոյի դիմաց գնեց Ֆալկեի լրիվ տրանսֆերը[19], ինչից հետո իսպանացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Սաութհեմպտոն[20][21][22]։ Իր առաջին և միակ հանդիպումը ակումբի կազմում անցկացրեց հունվարի 23-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[23][24]։

2012-13 մրցաշրջանում Ֆալկեն վերադարձավ Տոտենհեմ։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2012 թվականի դեկտեմբերի 9-ին՝ փոխարինելով Ջերմեյն Դեֆոյին Էվերտոնի դեմ խաղում[25][26]։ 2013 թվականի հունվարի 23-ին Ֆալկեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ալմերիային[27][28][29]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 4-ին՝ փոխարինելով Ալեշ Վիդալին Ռեալ Մադրիդ Կաստիլիայի դեմ խաղում[30][31]։ Փետրվարի 24-ին իսպանացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պոնֆերադինայի դեմ խաղում[32][33]։ Ալմերիայի կազմում Ֆալկեն անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[34]։

2013 թվականի օգոստոսի 22-ին Ֆալկեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռայո Վալեկանո[35][36]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 30-ին՝ Լևանտեի դեմ խաղում, սակայն վնասվածք ստանալով և փոխարինվելով հանդիպման 5-րդ րոպեին[37][38]։ Իր առաջին գոլը Ռայո Վալեկանոյի կազմում խփեց 2014 թվականի փետրվարի 8-ին՝ դուբլ ձևակերպելով Մալագայի դեմ խաղում[39]։ Մարտին 15-ին Ֆալկեն 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ալմերիայի դեմ խաղում[40]։ Ապրիլի 13-ին նա գոլ խփեց Էսպանյոլի դեմ խաղում[41]։ Ռայո Վալեկանոյի կազմում Ֆալկեն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[42]։

Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 1-ին Ֆալկեն 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ջենոա[43][44][45]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 24-ին՝ Իտալիայի գավաթի Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[46]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Դիեգո Պերոտիին Նապոլիի դեմ խաղում[47]։ Իր առաջին գոլը Ջենոայի կազմում խփեց նոյեմբերի 2-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[48][49]։ 2015 թվականի փետրվարի 15-ին Ֆալկեն 2 գոլային փոխանցում տվեց Վերոնայի դեմ խաղում[50]։ Ապրիլի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[51]։ Մայիսի 17-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[52][53]։ Ջենոայի կազմում Ֆալկեն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[54]։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 1-ին Ֆալկեն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[55][56][57]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ փոխարինելով Մուհամեդ Սալահին Վերոնայի դեմ խաղում[58]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[59]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ խմբային փուլի Բարսելոնայի դեմ խաղում[60]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց հոկտեմբերի 20-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[61]։ Ռոմայի կազմում Ֆալկեն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[62]։

Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 19-ին Ֆալկեն վարձավճարով միացավ Տորինոյին[63][64][65]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլոնյայի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 11-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[67]։ Սեպտեմբերի 25-ին Ֆալկեն դուբլ ձևակերպեց Ռոմայի դեմ խաղում[68]։ Հոկտեմբերի 2-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Տորինոյին[69]։ Հոկտեմբերի 17-ին Ֆալկեն 2 գոլային փոխանցում տվեց Պալերմոյի դեմ խաղում[70]։ Նոյեմբերի 26-ին նա դուբլ ձևակերպեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[71]։ 2017 թվականի հունվարի 4-ին Տորինոն գնեց Ֆալկեի լրիվ տրանսֆերը[72]։ Ապրիլի 23-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[73]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆալկեն անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[74]։

2017 թվականի օգոստոսի 11-ին Ֆալկեն գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում[75]։ Սեպտեմբերի 10-ին նա խփեց Բենևենտոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Տորինոյին[76]։ Դեկտեմբերի 23-ին իսպանացին դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[77]։ 2018 թվականի հունվարի 6-ին Ֆալկեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում[78]։ Ապրիլի 4-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում իսպանացին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[79]։ 2017-18 մրցաշրջանում Ֆալկեն անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[80]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Ֆալկեն 2 գոլային փոխանցում տվեց Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[81]։ Հոկտեմբերի 21-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[82]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալկեն ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2007 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[83], իսկ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ[84], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Նիգերիային[85]։ 2008 թվականի դեկտեմբերին Ֆալկեն Գալիսիայի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Իրանի դեմ խաղում[86][87][88]։ 2009 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը, որտեղ անցկացրեց 3 հանդիպում՝ գոլ խփելով Թուրքիայի դեմ խաղում[89]։ 2009 թվականին Ֆալկեն Մ20 հավաքականի հետ մասնակցեց աշխարհի առաջնությանը[90]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն Վենեսուելայի դեմ խաղում[91][92], իսկ Իսպանիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-3 հաշվով պարտվելով Իտալիային[93][94]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ[95]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս 2009–10 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Վիլյառեալ B (վարձավճար) 2010–11 Սեգունդա Դիվիզիոն 36 11 0 0 36 11
Տոտենհեմ Հոտսպուր 2011–12 Պրեմիեր Լիգա 0 0 1 0 5 0 6 0
2012–13 1 0 2 0 2 0 5 0
Ընդհանուր 1 0 3 0 7 0 0 0 11 0
Սաութհեմպտոն (վարձավճար) 2011–12 Չեմպիոնիպ 1 0 0 0 1 0
Ալմերիա (վարձավճար) 2012–13 Սեգունդա Դիվիզիոն 18 2 0 0 4 0 22 2
Ռայո Վալեկանո (վարձավճար) 2013–14 Լա Լիգա 28 3 3 0 31 3
Ջենոա 2014–15 Սերիա A 32 13 1 0 33 13
Ռոմա 2015–16 22 2 0 0 5 1 27 3
Տորինո 2016–17 35 12 0 0 35 12
2017–18 37 12 3 2 40 14
2018–19 9 2 1 0 10 2
Ընդհանուր 81 26 4 2 0 0 0 0 85 28
Կարիերայի ընդհանուր 219 57 11 2 12 1 4 0 246 60

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուսի Ռեզերվներ

  • Վիարեջո գավաթ. 2009[96], 2010[97]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «Spain - Iago Falqué - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «La Juve continua a investire sui giovani: ecco Iago». Calcioblog.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «Galicia pone una pica en la Juve». La Voz de Galicia (եվրոպական իսպաներեն). 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Iago Falqué jugará cedido en el Bari - MARCA.com». www.marca.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. AS, Diario (2010 թ․ հուլիսի 30). «Iago Falqué, fichaje 'de Primera' para el Villarreal B». AS.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Real Valladolid CF - Villarreal CF B, Aug 27, 2010 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «SD Ponferradina - Villarreal CF B, Sep 11, 2010 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. «Villarreal CF B - CD Numancia, Nov 12, 2010 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «Villarreal CF B - Granada CF, Jan 7, 2011 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. «Villarreal CF B - Real Betis Balompié, Jan 22, 2011 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. «Iago Falque | Football Stats | Torino | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «Who Is Iago Falque and Have Tottenham Hotspur Signed Him?». Cartilage Free Captain. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. «Spurs settle for loan deal for Juventus defender Falque after Italian's rebuffed permanent offer». Mail Online. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. «Tottenham Hotspur sign Iago Faque on loan». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. «PAOK Thessaloniki - Tottenham Hotspur, Sep 15, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  18. UEFA.com. «UEFA Europa League - PAOK-Tottenham». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  19. Reporter, Daily Express (2012 թ․ հունվարի 17). «Tottenham sign Yago Falque». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. «Falque signs permanently / Southampton loan». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. «Juve's Falque joins Saints on loan after sealing Spurs deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  22. «Spanish youngster signs». Daily Echo (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  23. «Southampton FC - Leicester City, Jan 23, 2012 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  24. «Southampton 0-2 Leicester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  25. «Everton FC - Tottenham Hotspur, Dec 9, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  26. «Everton 2-1 Tottenham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  27. «Yago in Almeria loan». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  28. «Tottenham loan Yago Falque to Almeria». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  29. Back, Adrian (2013 թ․ հունվարի 24). «Tottenham Midfielder Completes Loan Move to Spanish Side». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  30. «Real Madrid Castilla - UD Almería, Feb 4, 2013 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  31. «El Castilla dura poco en la zona de descenso - MARCA.com». www.marca.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  32. «UD Almería - SD Ponferradina, Feb 24, 2013 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  33. MARCA.com. «El Almería tiene una reacción de Primera». MARCA (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  34. «Iago Falque | Football Stats | Torino | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  35. MARCA.com. «Iago Falqué refuerza al Rayo - MARCA.com». MARCA (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  36. «Rayo Vallecano sign Tottenham midfielder Iago Falque - Tribal Football». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  37. «Rayo Vallecano - Levante UD, Aug 30, 2013 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  38. «Ivanschitz steals win for Levante». 2013 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  39. «Rayo Vallecano - Málaga CF, Feb 8, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  40. «Rayo Vallecano - UD Almería, Mar 15, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  41. «RCD Espanyol Barcelona - Rayo Vallecano, Apr 13, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  42. «Iago Falque | Football Stats | Torino | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  43. «Genoa formalise Falque | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  44. «Genoa complete deal for Tottenham's Falque». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  45. «Tottenham transfer news: Iago Falque leaves Spurs in £4m Genoa move». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  46. «SS Virtus Lanciano - Genoa CFC, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  47. «Genoa CFC - SSC Napoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  48. «Udinese Calcio - Genoa CFC, Nov 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  49. «Udinese-Genoa 2-4, Matri colpisce ancora. Rossoblù sempre più in alto». Repubblica.it (իտալերեն). 2014 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  50. «Genoa CFC - Hellas Verona, Feb 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  51. «AC Milan - Genoa CFC, Apr 29, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  52. «Atalanta BC - Genoa CFC, May 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  53. «Atalanta-Genoa 1-4, Falque show e salvezza per i bergamaschi». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  54. «Iago Falque | Football Stats | Torino | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  55. «Official: Roma sign Falque | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  56. «Serie A transfer news: Roma sign Iago Falque from Genoa | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  57. «Falque joins Roma on loan from Genoa». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  58. «Hellas Verona - AS Roma, Aug 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  59. «Frosinone Calcio - AS Roma, Sep 12, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  60. «AS Roma - FC Barcelona, Sep 16, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  61. «Bayer 04 Leverkusen - AS Roma, Oct 20, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  62. «Iago Falque | Football Stats | Torino | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  63. «Iago Falque makes Torino loan switch». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  64. «Torino capture Ljajic and Falque from Roma». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  65. «Iago Falque al Toro». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  66. «Torino FC - Bologna FC 1909, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  67. «Atalanta BC - Torino FC, Sep 11, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  68. «Torino FC - AS Roma, Sep 25, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  69. «Torino FC - ACF Fiorentina, Oct 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  70. «US Palermo - Torino FC, Oct 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  71. «Torino FC - Chievo Verona, Nov 26, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  72. «Iago Falque al Toro a titolo definitivo». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  73. «Chievo Verona - Torino FC, Apr 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  74. «Iago Falque | Football Stats | Torino | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  75. «Torino FC - Trapani Calcio, Aug 11, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  76. «Benevento Calcio - Torino FC, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  77. «SPAL 2013 - Torino FC, Dec 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  78. «Torino FC - Bologna FC 1909, Jan 6, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  79. «Torino FC - FC Crotone, Apr 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  80. «Iago Falque | Football Stats | Torino | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  81. «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  82. «Bologna FC 1909 - Torino FC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  83. FIFA.com. «FIFA U-17 World Cup Korea 2007 - Teams - Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  84. FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - News - Eaglets rejoice in hat trick - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  85. «Spain U17 - Nigeria U17, Sep 9, 2007 - U17-Weltmeisterschaft 2007 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  86. AS, Diario (2008 թ․ դեկտեմբերի 27). «GALICIA 3 IRÁN 2». AS.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  87. Gallego, Grupo El Correo. «El defensa del Ciudad Capi estará con Galicia frente a Irán» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  88. Gallego, Grupo El Correo. «Nacho Novo da el triunfo a Galicia ante Irán horas después de jugar en Escocia» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  89. «Turkey U19 - Spain U19, Jul 21, 2009 - European U19 Championship 2009 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  90. FIFA.com. «FIFA U-20 World Cup Egypt 2009 - Teams - Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  91. «Venezuela U20 - Spain U20, Oct 1, 2009 - U20-Weltmeisterschaft 2009 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  92. FIFA.com. «Slick Spain stay perfect». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  93. «Spain U20 - Italy U20, Oct 5, 2009 - U20-Weltmeisterschaft 2009 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  94. FIFA.com. «Azzurrini oust ten-man Spain». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  95. «Iago Falqué». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  96. «TMW VIAREGGIO - Trionfa la Juventus - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  97. «Ciro Immobile, turns 20 in a perfect week! - Juventus.com». archive.is. 2012 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]