Արմանդո Իցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արմանդո Իցո
Armando Izzo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 2, 1992(1992-03-02) (27 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2006 Իտալիա Սկամպիա
2006-2011 Իտալիա Նապոլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2012 Իտալիա Նապոլի 0 (0)
2011-2012   Իտալիա Տրիեստինա 13 (1)
2012-2014 Իտալիա Ավելինո 58 (2)
2014-2018 Իտալիա Ջենոա 98 (2)
2018-ներկա Իտալիա Տորինո 12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 13-ի, 2018

Արմանդո Իցո (իտալ.՝ Armando Izzo, մարտի 2, 1992(1992-03-02), Նեապոլ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իցոն Նապոլիի ակադեմիայի սան է։ 2011 թվականի հուլիսի 1-ին նա վարձավճարով միացավ Տրիեստինային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Վոգհերայի դեմ խաղում[2]։ Առաջին հանդիպումը Սերիա C-ում անցկացրեց սեպտեմբերի 4-ին՝ ՖերալպիՍալոյի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 23-ին՝ Պորտոգրուարոյի դեմ խաղում[4]։ Ձմռանը Իցոն վերադարձավ Նապոլի՝ Տրիեստինայի կազմում անցկացրած 16 հանդիպումներից հետո։

Ավելինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 31-ին Իցոն համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Ավելինո[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 25-ին՝ Կարպիի դեմ խաղում[6]։ Ապրիլի 22-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Պավիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 57-րդ րոպեին[7]։ Մայիսի 6-ին նա կարմիր քարտ ստացավ Տարանտոյի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման ավելացված ժամանակում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Ավելինոյի կազմում իտալացին անցկացրեց 6 հանդիպում։

Իր առաջին գոլը Ավելինոյի կազմում Իցոն խփեց 2013 թվականի փետրվարի 9-ին՝ Բարլետայի դեմ խաղում[9]։ 2012-13 մրցաշրջանում իտալացին ակումբի հետ հաղթեց Սերիա C-ն՝ տեղափոխվելով Իտալիայի երկրորդ դիվիզիոն։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում Իցոն անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նովարայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 7-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[11]։ Ավելինոյի կազմում Իցոն անցկացրեց 64 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 14-ին Իցոն միացավ Ջենոային[12][13]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Ալեանդրո Ռոզիին Իտալիայի գավաթի Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հոկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Մաքսիմ Լեստենին Պարմայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը Ջենոայի կազմում խփեց 2015 թվականի հունվարի 11-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[16]։ Մայիսի 31-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Սասուոլոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 72-րդ րոպեին[17]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[18]։

2015 թվականի սեպտեմբերի 20-ին Իցոն հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 44-րդ րոպեին[19]։ 2016 թվականի մարտի 13-ին նա գոլային փոխանցում տվեց Ալեսիո Չերչիին Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով Ջենոային հաղթել 3-2 հաշվով[20]։ Ապրիլի 16-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Կարպիի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով Իցոն անցկացրեց 2017 թվականի մարտի 18-ին՝ Միլանի դեմ խաղում[22]։ Հոկտեմբերի 25-ին՝ Նապոլիի դեմ խաղում իտալացին իր երկրորդ գոլը խփեց Սերիա A-ում[23]։ Ջենոայի կազմում Իցոն անցկացրեց 101 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 4-ին Իցոն 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[24][25][26]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը Տորինոյի կազմում խփեց նոյեմբերի 4-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի ազգային հավաքական Իցոն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերի 5-ին՝ Լիխտենշտայնի և Գերմանիայի դեմ խաղերի համար[29][30][31], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[32][33]։

Պայմանավորված խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 23-ին Իցոն 2 թիմակիցների հետ առնվեց քննության տակ՝ 2014 թվականի մայիսի 17-ի՝ Մոդենա-Ավելինո (1-0)[34] և մայիսի 25-ի՝ Ավելինո-Ռեջինա (3-0)[35] խաղերի ելքերը փոխելու մեջ ներգրավվելու համար[36][37]։ 2017 թվականի մարտի 3-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Իցոյի համար դատարանից պահանջեց 6 տարվա արգելք ֆուտբոլից և 20.000 դոլարի տուգանք[38][39][40]։ Ապրիլի 12-ին դատարանի որոշմամբ Իցոն ստացավ 18 ամսվա արգելք ֆուտբոլից և 50.000 դոլարի տուգանք[41][42][43][44]։ Մայիսի 19-ին արգելքը կրճատվեց մինչև 6 ամիս, իսկ տուգանքը դարձավ 30.000[45][46][47]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրիեստինա (վարձավճար) 2011–12 Սերիա C 13 1 3 0 16 1
Ավելինո 2011–12 6 0 0 0 6 0
2012–13 22 1 2 0 24 1
2013–14 Սերիա B 30 1 4 0 34 1
Ընդհանուր 58 2 6 0 0 0 0 0 64 2
Ջենոա 2014–15 Սերիա A 20 1 1 0 21 1
2015–16 33 0 1 0 34 0
2016–17 29 0 1 0 30 0
2017–18 16 1 0 0 16 1
Ընդհանուր 98 2 3 0 0 0 0 0 101 2
Տորինո 2018–19 Սերիա A 12 1 1 0 13 1
Կարիերայի ընդհանուր 181 6 13 0 0 0 0 0 194 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Italy - A. Izzo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  2. «US Triestina - AC Voghera, Aug 7, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  3. «US Triestina - Feralpisalò, Sep 4, 2011 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  4. «Portogruaro Calcio ASD - US Triestina, Oct 23, 2011 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  5. «Calciomercato: Armando Izzo è dell’Avellino |»։ archive.is։ 2014-03-11։ Վերցված է 2018-11-12 
  6. «Carpi FC 1909 - Calcio Avellino SSD, Feb 25, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  7. «Calcio Avellino SSD - FC Pavia 1911, Apr 22, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  8. «Calcio Avellino SSD - Taranto FC 1927, May 6, 2012 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  9. «Barletta 1922 - Calcio Avellino SSD, Feb 9, 2013 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  10. «Calcio Avellino SSD - Novara Calcio 1908, Aug 24, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  11. «FC Empoli - Calcio Avellino SSD, Mar 7, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  12. «Genoa, preso il difensore Izzo dall'Avellino a titolo definitivo»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-11-12 
  13. «Cessioni Avellino: Armando Izzo firma con il Genoa»։ Avellino-Calcio.it (it-IT)։ 2014-07-10։ Վերցված է 2018-11-12 
  14. «SS Virtus Lanciano - Genoa CFC, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  15. «Parma Calcio 1913 - Genoa CFC, Oct 5, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  16. «Inter Milan - Genoa CFC, Jan 11, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  17. «US Sassuolo - Genoa CFC, May 31, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  18. «Armando Izzo | Football Stats | Torino | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  19. «Genoa CFC - Juventus FC, Sep 20, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  20. «Genoa CFC - Torino FC, Mar 13, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  21. «Carpi FC 1909 - Genoa CFC, Apr 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  22. «AC Milan - Genoa CFC, Mar 18, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  23. «Genoa CFC - SSC Napoli, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  24. «Official: Torino sign Izzo | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-12 
  25. «Official: Torino sign Izzo»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  26. «OFFICIAL - Torino sign Armando IZZO from Genoa»։ GhanaSoccernet։ Վերցված է 2018-11-12 
  27. «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  28. «UC Sampdoria - Torino FC, Nov 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  29. «Italy: Izzo and Gagliardini replace injured Marchisio»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  30. «Marchisio out of Italy squad | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-12 
  31. «Marchisio leaves Italy squad due to injury»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  32. «Liechtenstein - Italy, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  33. «Italy - Germany, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  34. «Modena FC 2018 - Calcio Avellino SSD, May 17, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  35. «Calcio Avellino SSD - Urbs Reggina 1914, May 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  36. «Izzo investigated in fixing scandal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-12 
  37. «Another match-fixing scandal shakes Italian football, Serie A defender under investigation»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  38. «Izzo six-year ban next week? | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-12 
  39. «Genoa's Izzo faces potential six-year ban in match-fixing scandal»։ Mail Online։ Վերցված է 2018-11-12 
  40. «Genoa defender Izzo could get 6-year ban for match-fixing»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  41. «Genoa's Izzo gets 18-month ban in fixing probe»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  42. «Izzo receives 18-month ban | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-12 
  43. «Genoa defender Armando Izzo given 18-month ban for match-fixing»։ Mail Online։ Վերցված է 2018-11-12 
  44. «Genoa defender Armando Izzo banned for 18 months following match-fixing charges»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-11-12 
  45. «Genoa defender Armando Izzo has ban and fine for match-fixing reduced»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-19։ Վերցված է 2018-11-12 
  46. «Izzo sentence reduced to six months | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-12 
  47. Editorial Reuters։ «Italian appeal court reduces defender Izzo's ban for match-fixing»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-11-12 
  48. «Armando Izzo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]