Ալեքս Բերենգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Բերենգեր
Álex Berenguer
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alejandro Berenguer Remiro
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1995(1995-07-04)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Barañáin-Barañain
Հասակ 175 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 21
Պատանեկան կարիերա
ԻսպանիաՕսասունա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իսպանիա Օսասունա B 33 (9)
2014-2017 Իսպանիա Օսասունա 80 (4)
2017-ներկա Իտալիա Տորինո 32 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 22-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 22-ի, 2018

Ալեքս Բերենգեր (իսպ.՝ Álex Berenguer, հուլիսի 4, 1995(1995-07-04)[1][2], Barañáin-Barañain), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսասունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերենգերը Օսասունայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոնում անցկացրեց 2015 թվականի հունվարի 10-ին՝ Ռեկրեատիվոյի դեմ խաղում[6][7]։ Ապրիլի 25-ին Բերենգերը հեռացվեց խաղադաշտից Ալբասետեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 7 րոպե անց[8]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 14 հանդիպում[9]։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բերենգերը խփեց 2015 թվականի օգոստոսի 30-ին՝ Միրանդեսի դեմ խաղում[10][11]։ 2016 թվականի հունվարի 29-ին իսպանացին երկարաձգեց իր պայմանագիրը Օսասունայի հետ մինչև 2020 թվականը[12]։ Փետրվարի 27-ին նա խփեց Կորդովայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ Մայիսի 29-ին Բերենգերը հեռացվեց խաղադաշտից Հուեսկայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 27-րդ րոպեին[14]։ 2015-16 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 38 հանդիպում առաջնությունում[15]՝ դառնալով 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Օսասունային տեղափոխվել Լա Լիգա[16][17]։

Առաջին հանդիպումը Լա Լիգայում Բերենգերը անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[18][19]։ Դեկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի Գրանադայի դեմ խաղում՝ օգնելով Օսասունային հաղթել 2-0 հաշվով[20]։ 2017 թվականի հունվարի 22-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Սևիլյայի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում Բերենգերը խփեց ապրիլի 5-ին՝ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[22][23]։ Օսասունայի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 17-ին Բերենգերը 5.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[24][25][26][27]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[28]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլոնյայի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց դեկտեմբերի 11-ին՝ Լացիոյի դեմ խաղում[30]։ Առաջին մրցաշրջանում Տորինոյի կազմում Բերենգերը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[31]։

2018 թվականի հոկտեմբերի 5-ին Բերենգերը գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Տորինոյին[32][33][34]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օսասունա 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 13 0 1 0 14 0
2015–16 38 3 0 0 1 0 39 3
2016–17 Լա Լիգա 29 1 2 1 31 2
Ընդհանուր 80 4 3 1 0 0 1 0 84 5
Տորինո 2017–18 Սերիա A 22 1 3 1 25 2
2018–19 10 1 1 0 11 1
Ընդհանուր 32 2 4 1 0 0 0 0 36 3
Կարիերայի ընդհանուր 112 6 7 2 0 0 1 0 120 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Spain - Álex Berenguer - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Deportivo Alavés - CA Osasuna, Sep 9, 2014 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. MARCA.com. «Copa del rey: El Alavés sentencia a Osasuna en la prórroga - MARCA.com». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Recreativo Huelva - CA Osasuna, Jan 10, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. MARCA.com. «Liga Adelante - Segunda División: Recre y Osasuna cambian a medias sus dinámicas - MARCA.com». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «CA Osasuna - Albacete Balompié, Apr 25, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Berenguer | Football Stats | Torino | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. «CA Osasuna - CD Mirandés, Aug 30, 2015 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. MARCA.com. «Liga Adelante - Segunda División: Berenguer rompe el equilibrio - MARCA.com». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  12. Navarra.com. «Álex Berenguer renueva su contrato hasta junio de 2020». Navarra.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. «Córdoba CF - CA Osasuna, Feb 27, 2016 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. «CA Osasuna - SD Huesca, May 29, 2016 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. «Berenguer | Football Stats | Torino | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  16. «Osasuna beat Girona to seal promotion to La Liga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  17. «Osasuna promoted to La Liga via playoffs». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. «CA Osasuna - RCD Espanyol Barcelona, Sep 22, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  19. «Osasuna vs Espanyol: El Espanyol respira a costa de Osasuna». MARCA.com. 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  20. «CA Osasuna - Granada CF, Dec 21, 2016 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  21. «CA Osasuna - Sevilla FC, Jan 22, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  22. «Deportivo Alavés - CA Osasuna, Apr 5, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  23. «Alavés vs Osasuna: Osasuna recuerda esa dulce sensación». MARCA.com. 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  24. «Official: Torino sign Berenguer | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  25. «Osasuna sell Berenguer to Torino». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  26. «Torino beat Napoli to signing of Osasuna forward Alex Berenguer». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  27. «Berenguer joins Torino». BeSoccer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  28. «Torino FC - Trapani Calcio, Aug 11, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  29. «Bologna FC 1909 - Torino FC, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  30. «SS Lazio - Torino FC, Dec 11, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  31. «Berenguer | Football Stats | Torino | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  32. «Torino FC - Frosinone Calcio, Oct 5, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  33. «Alex Berenguer scores winner as Torino see off Frosinone». Mail Online. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  34. «Alex Berenguer scores winner as Torino see off Frosinone». www.shropshirestar.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  35. «Álex Berenguer». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]