2016 թվականի հունվարի 4-ին Դորտմունդի Բորուսիան պայմանագիր կնքեց տասնյոթամյա Պուլիշիչի հետ, ով պետք է հանդես գար Բորուսիայի Մ19 տարիքային կազմում։ Ընդամենը 11 խաղում 5 գոլ և 5 գոլային փոխանցում կատարելոուց հետո Պուլիշիչը հրավիրվեց առաջին կազմ[6]։ Ձմեռային դադարի ժամանակ առաջին կազմի հետ մասնակցելով ստուգաղական 2 հանդիպումների երկրորդ խաղակեսերում մասնակցելով դարձավ 1 գոլի հեղինակ և կատարեց 1 գոլային փոխանցում[7]։ 2016 թվականի հունվարի 24-ին ամբողջությամբ մասնակցեց «Յունիոն Բեռլին»-ի դեմ ընկերական հանդիպմանը, դառնալով 1 գոլի հեղինակ և կատարելով 1 գոլային փոխանցում[8]։ Բունդեսլիգայում նորամուտը նշել է հունվարի 30-ին Ինգոլշտադ 04-ի դեմ խաղում՝ դառնալով առաջնության ամենաերիտասարդ 3-րդ դեբյուտանտ-ֆուտբոլսիստը:2017 թվականի մարտի 9-ին Չեմպիոնների լիգայի խաղերից մեկում Բենֆիկայի դեմ գրանցեց 1 գոլ և 2 գոլային փոխանցում։
Պուլիշիչը ներկայացրել է ԱՄՆ-ի Մ15 և Մ17 տարիքային հավաքականները։ 2015 թվականի Չիլիում կայացվող Մ17 տարիքային խմբերի աշխարհի առաջնության ժամանակ եղել է ԱՄՆ-ի Մ17 հավաքականի ավագը, դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[9]։ Մ17 տարիքային խմբում 2 մրցաշրջան խաղալուց հետո դարձել է մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ։