Քրիստոֆ Գալտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քրիստոֆ Գալտե
Christophe Galtier
Christophe Galtier (03-08-2011).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1966(1966-08-28)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա, Մարսել
Հասակ 176
Քաշ 71
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Սենտ Էտեն
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985—1987 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 52 (0)
1987—1990 Ֆրանսիա Լիլ 93 (0)
1990—1993 Ֆրանսիա Տուլուզա 83 (0)
1993—1994 Ֆրանսիա Անժե 33 (1)
1994—1995 Ֆրանսիա Նիմ Օլիմպիկ 20 (0)
1995—1997 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 52 (0)
1997—1998 Իտալիա Մոնցա 24 (0)
1998—1999 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լյաոնին Հուվին ? (?)
Ազգային հավաքական
1988 Ֆրանսիա Ֆրանսիա (երիտ.) ? (?)
Մարզչական կարիերա
1999—2001 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել Ասիստենտ
2000 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
2001—2002 Հունաստան Արիս Ասիստենտ
2002—2004 Ֆրանսիա Բաստիա Ասիստենտ
2004 ԱՄԷ Ալ Այն Ասիստենտ
2005 Անգլիա Պորտսմուտ Ասիստենտ
2006—2007 Ֆրանսիա Սոշո Ասիստենտ
2007—2008 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն Ասիստենտ
2008—2009 Ֆրանսիա Սենտ Էտեն Ասիստենտ
2009—մինչև հիմա Ֆրանսիա Սենտ Էտեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Քրիստոֆ Գալտե (ֆր.՝ Christophe Galtier; օգոստոսի 28, 1966(1966-08-28)[1], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ, խաղում էր պաշտպանի դիրքում: 2009 թվականի գլխավորում է «Սենտ Էտեն» ֆուտբոլային ակումբը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆ Գալտեն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբում: Պաշտպանը ֆրանսիական ակումբում հանդես է եկել 1985 թվականից մինչև 1987 թվականը և երկու անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթի լիգայի ֆինալիստ: «Մարսելի Օլիմպիկ»ից հեռանալուց հետո Գալտեն հաջորդաբար տեղափոխվել է «Լիլ», «Տուլուզ» և «Անժե» ակումբներ և մոտ 7 տարի հանդես եկել Ֆրանսիայի առաջին դիվիզիոնում: 1994/95 մրցաշրջանը պաշտպանը անցկացրել է «Նիմ Օլիմպիկ» ակումբի կազմում, որից հետո հետ է վերադարձել «Մարսել», վերջինիս հետ մասնակցել է առաջին դիվիզիոնին: 1996/97 մրցաշրջանի ավարտին Քրստոֆ Գալտեն տեղափոխվեց «Մոնցա» ֆուտբոլային ակումբ, իսկ մեկ տարի անց, մեկնելով Չինաստան, միացավ «Լյանին Հուվին» ակումբին: Չինաստանում էլ ավարտել է իր ֆուտբոլային կարիերան:

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆ Գալտեն հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում կարողացել է արժանանալ 1988 թվականին կայացած Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանը[2]:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Քրիստոֆ Գալտեն դարձավ «Օլիմպիկ» ակումբի գլխավոր մարզիչ Բերնար Կազոնի ասիստենտը: Այդ պաշտոնում նա մնաց մինչև 2000/01 մրցաշրջանի ավարտը: 2000 թվականին Քրիստոֆը դարձավ ակումբի գլխավոր մարզիչ[3]: Հետագայում նա աշխատել է որպես «Արիսե», «Բաստի» և «Ալ Այն» ակումբների գլխավոր մարզչի օգնական:

2005 թվականի ապրիլի 7-ի Գալտեն դարձավ «Պորտսմուտ» ակումբի գլխավոր մարզիչ Ալեն Պերանի ասիստենտը, հետագայում՝ «Սոշո», «Օլիմպիկ Լիոնի» և «Սենտ Էտենի» գլխավոր մարզիչների օգնական: 2009 թվականի դեկտեմբերի 15-ին նա կարողացավ դառնալ «Սենտ Էտեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[4]: Ակումբի հետ միասին Գալտեն կարողացավ գրավել 17-րդ տեղը: Ակումբի անցկացրած 17 խաղերում թիմը կարողացավ հաղթել 7-ում: Ակումբի մարզչի փոխվելուց հետ թիմը ևս 10 խաղում պարտվեց, սակայն կարողացավ իր տեղը պահպանել առաջին լիգայում:

2010/11 մրցաշրջանում Գալտեի թիմը բարելավվեց իր արդյունքները. նա կարողացավվ գրավել 10-րդ տեղը: 2011/12 մրցաշրջանում «կանաչները» կարողացան գրավել 7-րդ տեղը, հաջորդ տարում՝ 5-րդը: 2013 թվականին Գալտեն թիմին կարողացավ խոշորագույն ձեռքբերում պարգևել. ակումբը 32 տարիների ընթացքում նրա գլխավորությամբ կարողացավ արժանանալ Ֆրանսիայի գավաթին՝ եզրափակիչ տուրում ապրիլի 20-ին հաղթելով «Ռեն» ակումբին[5]:

Թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Խ Հ Պ Ո %
Սենտ Էտեն Ֆրանսիա 06.06.09 մինչև հիմա 217 85 66 66 39.17

Թիմային

Ֆրանսիա «Օլիմպիկ» (Մարսել)

  • Ֆրանսիայի գավաթի առաջնության ֆինալիստ (2): 1985/86, 1986/87

Ֆրանսիա Ֆրանսիայի երիտասարդական հավաքական

  • Եվրոպայի առաջնություն (1): 1988 թվական

Մարզչական

Ֆրանսիա «Սենտ Էտեն»

  • 2012/13 մրցաշրջանի Ֆրանսիայի գավաթի հաղթող:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Afterfoot.fr» (ֆրանսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-28-ին 
  3. «Om-passion.com» (ֆրանսերեն) 
  4. «Galtier remplace Perrin»։ L'Equipe։ 15.12.09։ Վերցված է 2016-09-20 
  5. «Coupe de la Ligue: victoire historique des Verts !»։ Le Point։ 20.04.13։ Վերցված է 2016-09-20