Ժոնաթան Բամբա
Բամբան Փարիզի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1996[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալֆորվիլլ | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2005 |
![]() | ||
2005-2011 |
![]() | ||
2011-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2015 |
![]() | 51 | (12) |
2015-2018 |
![]() | 42 | (8) |
2016 |
→ ![]() | 14 | (0) |
2016 |
→ ![]() | 8 | (2) |
2017 |
→ ![]() | 16 | (3) |
2018-ներկա |
![]() | 19 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 2 | (0) |
2013 |
![]() | 3 | (0) |
2015-2016 |
![]() | 7 | (2) |
2017-ներկա |
![]() | 17 | (6) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոնաթան Բամբա (ֆր.՝ Jonathan Bamba, մարտի 26, 1996[1][2][3], Ալֆորվիլլ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիլի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենտ-Էտիեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բամբան Սենտ-Էտիենի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունվարի 25-ին՝ փոխարինման մտնելով Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Միլսամիի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բամբան խփեց սեպտեմբերի 20-ին՝ Նանտի դեմ խաղում[8]։ 2016 թվականի հունվարի 18-ին ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Փարիզին[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 22-ին՝ Սոշոյի դեմ խաղում[12]։ Փարիզի կազմում Բամբան անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի օգոստոսի 17-ին Բամբան վարձավճարով տեղափոխվեց Սենտ-Տրյուդեն[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Կորտրեյկի դեմ խաղում[15]։ Առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Բելգիայի գավաթի Հարելբեկեի դեմ խաղում[16]։ Բելգիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ դուբլ ձևակերպելով Վասլանդ Բևերենի դեմ խաղում[17]։ Ձմեռային դադարի ընթացքում Բամբան վերադարձավ Սենտ-Էտիեն՝ Սենտ-Տրյուդենի կազմում անցկացնելով 11 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[18]։
2017 թվականի հունվարի 4-ին Բամբան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Անժեին[19][20][21]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բորդոյի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 18-ին՝ Նանսիի դեմ խաղում[23]։ Մարտի 18-ին Բամբան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում[24]։ Մայիսի 20-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում ֆրանսիացին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[25]։ Մայիսի 27-ին նա փոխարինման մտավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում, սակայն Անժեն պարտվեց 1-0 հաշվով[26]։ Ակումբի կազմում Բամբան անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։
2017-18 մրցաշրջանում Բամբան վերադարձավ Սենտ-Էտիեն[27]։ 2017 թվականի օգոստոսի 5-ին նա խփեց Նիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[28]։ 2018 թվականի հունվարի 14-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում՝ օգնելով Սենտ-Էտիենին հաղթել 2-0 հաշվով[29]։ Հունվարի 27-ին Բամբան գոլ խփեց Կանի դեմ խաղում[30]։ Փետրվարի 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[31]։ Մայիսի 19-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիլի դեմ խաղում[32]։ Սենտ-Էտիենի կազմում Բամբան անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 2-ին Բամբան 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[33][34][35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեյմսի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով հանդիպման 68-րդ րոպեին[37]։ Օգոստոսի 26-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Գենգանի դեմ խաղում[38][39]։ Սեպտեմբերի 30-ին Բամբան 2 գոլ խփեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[40][41]։ Հոկտեմբերի 6-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[42][43]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բամբան իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում[14][44]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[45][46]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[47]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սենտ-Էտիեն | 2014–15 | Լիգա 1 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2015–16 | 5 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 11 | 1 | ||
2017–18 | 34 | 7 | 2 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 37 | 8 | ||
Ընդհանուր | 42 | 8 | 4 | 1 | 4 | 0 | 2 | 0 | 52 | 9 | ||
Փարիզ (վարձավճար) | 2015–16 | Լիգա 2 | 14 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 14 | 0 | |
Սենտ-Տրյուդեն (վարձավճար) | 2016–17 | Դիվիզիոն A | 8 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 11 | 3 | ||
Անժե (վարձավճար) | 2016–17 | Լիգա 1 | 16 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 19 | 3 | ||
Լիլ | 2018–19 | 19 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 8 | |||
Կարիերայի ընդհանուր | 99 | 21 | 10 | 2 | 4 | 0 | 2 | 0 | 115 | 23 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «France - J. Bamba - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ Abdullah Abdullah (2018-11-28)։ «Tactical Analysis: Jonathan Bamba: Lille OSC's Hidden Gem»։ Total Football Analysis (en-GB)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AS Saint-Étienne - Paris Saint-Germain, Jan 25, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «FC Milsami Orhei - AS Saint-Étienne, Aug 20, 2015 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AS Saint-Étienne - FC Nantes, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Jonathan Bamba to join Paris FC on loan | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Bilel Moshni (Angers) et Jonathan Bamba (Saint-Etienne) au Paris FC»։ L'ÉQUIPE։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Jonathan Bamba et Bilel Mohsni arrivent au Paris FC»։ leparisien.fr (fr-FR)։ 2016-01-18CET16:48:00+01:00։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Paris FC - FC Sochaux-Montbéliard, Jan 22, 2016 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Nieuwe flankaanvaller Bamba - STVV»։ www.stvv.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին։ Վերցված է 2018-12-27
- ↑ 14,0 14,1 «Jonathan Bamba: le jeune ivoirien à Saint Trond»։ Africa Top Sports (fr-FR)։ 2016-08-17։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Sint-Truidense VV - KV Kortrijk, Aug 27, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Racing Harelbeke - Sint-Truidense VV, Sep 21, 2016 - Beker van Belgie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Sint-Truidense VV - Waasland-Beveren, Sep 17, 2016 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ 18,0 18,1 «Jonathan Bamba | Football Stats | Lille | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Transfert : Jonathan Bamba prêté à Angers»։ L'ÉQUIPE։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Jonathan Bamba officiellement à Angers Sco»։ www.ouest-france.fr։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Football. Jonathan Bamba, un talent en devenir au SCO. Sport»։ angers.maville.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SCO Angers - FC Girondins Bordeaux, Jan 14, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SCO Angers - AS Nancy-Lorraine, Feb 18, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SCO Angers - EA Guingamp, Mar 18, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SCO Angers - HSC Montpellier, May 20, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «SCO Angers - Paris Saint-Germain, May 27, 2017 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Bamba set for big campaign after Saint-Etienne return»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-08-20։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AS Saint-Étienne - OGC Nice, Aug 5, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AS Saint-Étienne - FC Toulouse, Jan 14, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AS Saint-Étienne - SM Caen, Jan 27, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AS Saint-Étienne - Olympique Marseille, Feb 9, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «AS Saint-Étienne - LOSC Lille, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Official | Lille sign Jonathan Bamba from St Étienne for nothing | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-12-27
- ↑ @ASSEofficiel։ «Jonathan Bamba signs with LOSC»։ ASSE.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Ikone and Bamba confirmed by Lille»։ BeSoccer (en-EN)։ 2018-07-02։ Վերցված է 2018-12-27
- ↑ «En fin de contrat à Saint-Etienne, Jonathan Bamba signe à Lille»։ L'ÉQUIPE։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - Stade Rennais FC, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - EA Guingamp, Aug 26, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «BAMBA DOUBLES UP AS LILLE TAKE DOWN GUINGAMP»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-27-ին։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - Olympique Marseille, Sep 30, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LILLE STUN MARSEILLE TO MOVE UP TO SECOND»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-30-ին։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LOSC Lille - AS Saint-Étienne, Oct 6, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «LILLE SINK SAINT-ETIENNE TO GO SECOND»։ www.ligue1.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Lille's Jonathan Bamba discusses Cote d'Ivoire interest»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-11-05։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Scout report: Jonathan Bamba can be Lille's King of the North»։ Football Whispers (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «The bargain of the summer transfer window? Meet Ligue 1 Rising Star Jonathan Bamba | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Jonathan Bamba»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ժոնաթան Բամբա Վիքիպահեստում |
---|
- Բամբայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բամբան transfermarkt-ում
- Բամբան soccerbase.com-ում
- Բամբան WhoScored.com կայքում
- Բամբան Լիլի պաշտոնական կայքում Archived 2018-11-30 at the Wayback Machine.
- Բամբան Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2018-05-29 at the Wayback Machine.
- Բամբան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Բամբան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2018-12-26 at the Wayback Machine.
|
|