Գուարուլյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Ներքին բաժանումGuarulhos (district)?[1] և Jardim Presidente Dutra?[1]
Հիմնադրված է1560 թ.
Մակերես318,014 կմ²
ԲԾՄ759±1 մետր
Բնակչություն1 392 121 մարդ (հուլիսի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ11
Փոստային դասիչ07000-000
Պաշտոնական կայքguarulhos.sp.gov.br
Գուարուլյուս (Բրազիլիա)##
Գուարուլյուս (Բրազիլիա)

Գուարուլյուս (պորտուգալերեն՝ Guarulhos. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡwaˈɾuʎus]]]), քաղաք Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Մտնում է Սան Պաուլու քաղաքի մետրոպոլիսային տարածաշրջանի մեջ[3]։ Աշխարհի խոշորագույն արվարձանների ցանկում տասներորդն է։ Բնակչության թվաքանակով նահանգում գրավում է երկրորդ, ամբողջ երկրում՝ 13-րդ տեղը։ 2015 թվականի տվյալներով՝ այդ բնակավայրում 318,68 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում էր 1.324.781 մարդ[4]։ Բրազիլիայում Գուարուլյուսը միակ այդպիսի խոշոր քաղաքն է, որը միաժամանակ նահանգի վարչական կենտրոն չի հանդիսանում։ Բնակչության մեծ մասը տնտեսապես ակտիվ է և գենդերային տեսակետից հավասար բաշխված[5]։ Քաղաքաբնակներից շատերն աշխատում են արդյունաբերության բնագավառում՝ Գուարուլյուսի շուրջ երկու հազար ձեռնարկություններում կամ Սան Պաուլու քաղաքում[6]։ Բնակավայրում ստեղծվող համախառն ներքին արդյունքի ծավալով Գուարուլյուսը նահանգում զբաղեցնում է երկրորդ, իսկ ամբողջ Բրազիլիայում՝ ութերորդ տեղը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 21 615 314 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 17 276,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,798 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին բացվել է Կումբիկա օդանավակայանը[7], որն այսօր կոչվում է São Paulo–Guarulhos Governador André Franco Montoro միջազգային օդանավակայան և մեծությամբ երկրորդն է ամբողջ Լատինական Ամերիկայում[8]։

2018 թվականից օդանավակայանը Գուարուլյուսի և Սան Պաուլուի հետ կապվել է նաև երկաթգծով[9]։ Նախատեսված է 2021 թվականին սկսել Սան Պաուլուի մետրոյի 19-րդ գծի շինարարությունը, որով Գուարուլյուսը հաղորդակցության ևս մեկ միջոցով կկապվի Սան Պաուլուի հետ[10]։

Գուարուլյուսով է անցնում Rodovia Presidente Dutra ավտոմայրուղին, որը Սան Պաուլուն կապում է երկրի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումն առնչվում է տեղաբնիկ հնդկացիական ցեղի հետ և տուպա ցեղի լեզվով նշանակում է «ուտողներ, մեծ փորով մարդիկ»։ Բնակավայրը 1560 թվականի դեկտեմբերի 8-ին հիմնադրել է ճիզվիտ քահանա Մանուել դե Պաիվան և անվանակոչել Nossa Senhora da Conceição: Սկզբնական շրջանում դա ոչ մեծ մի գյուղ էր, որին որոշակի դեր էր վերապահված շրջակա հնդկացիական վայրի ցեղերի ասպատակություններից São Paulo de Piratininga-ն պաշտպանելու գործում[11]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուարուլյուսի համայնքային սահմանագծի ներսում են ընկած Կանտարեյրա ազգային պարկի 7.917 հեկտարը[12] և Mananciais do Rio Paraíba do Sul բնապահպանական տարածքի 292 հազար հեկտարը[13]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման բնորոշվում է համեմատաբար բարձր ջերմաստիճանով և տարվա ընթացքում տեղումների գրեթե հավասար բաշխվածությամբ։ Ըստ Köppen Climate Classification-ի դասակարգման՝ խոնավ մերձարևադարձային կլիմայի մի ենթատեսակն է՝ Cfa[14]

Գուարուլյուսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 27
(81)
28
(83)
27
(80)
25
(77)
23
(73)
22
(71)
21
(70)
22
(72)
23
(73)
24
(76)
26
(79)
27
(80)
24.6
(76.3)
Միջին ցածր °C (°F) 20
(68)
20
(68)
19
(67)
18
(64)
14
(58)
13
(56)
12
(53)
12
(54)
14
(57)
16
(61)
18
(64)
18
(65)
16.2
(61.3)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 14 9 11 6 7 7 6 7 9 10 10 13 109
աղբյուր: Weatherbase [15]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 OpenStreetMap(բազմ․) — 2004.
  2. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  3. Lei Complementar nº 1.139, de 16 de junho de 2011
  4. Instituto Brasileiro de Geografia e Estatística
  5. «IBGE Cidades Guarulhos-SP População» (Portuguese)։ www.ibge.gov.br/։ Վերցված է 2011-05-30 
  6. «IBGE Cidades Guarulhos-SP Histórico» (Portuguese)։ www.ibge.gov.br/։ Վերցված է 2011-05-30 
  7. Kishi, Massami։ «GUarulhos sec. XX»։ guaru.com.br/։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-28-ին։ Վերցված է 2011-05-30 
  8. OAG MAX Online։ «Top 100 Airports by Seat Capacity Available on International Departing Flights»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-12-ին։ Վերցված է 2011-05-30 
  9. «Trem de Guarulhos» (Portuguese)։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2012-ին։ Վերցված է հունիսի 4, 2011 
  10. «São Paulo Metro begins studies to build Line 19»։ օգոստոսի 6, 2019։ Վերցված է օգոստոսի 6, 2019 
  11. «História da Cidade» (Portuguese)։ novo.guarulhos.sp.gov.br/։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-27-ին։ Վերցված է 2011-05-30 
  12. Leonel, Cristiane (June 2009) (պորտուգալերեն), Plano de Manejo do Parque Estadual da Cantareira: Resumo Executivo, SEMA/SP, p. vi, http://www.ambiente.sp.gov.br/consema/files/2011/11/oficio_consema_2009_201/Reapresentacao_do_Resumo_Executivo_do_Plano_de_Manejo_do_Parque_Estadual_da_Cantareira.pdf, վերցված է 2016-12-10 (չաշխատող հղում)
  13. (portuguese) Unidade de Conservação: Área de Proteção Ambiental Bacia Hidrográfica do Paraíba do Sul, MMA: Ministério do Meio Ambiente, http://sistemas.mma.gov.br/cnuc/index.php?ido=relatorioparametrizado.exibeRelatorio&relatorioPadrao=true&idUc=1521, վերցված է 2016-10-01 
  14. Climate Summary for Guarulhos
  15. «Weatherbase.com»։ 2013  Retrieved on July 29, 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Guarulhosին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։