Մարտին Ատկինսոն
|
Ատկինսոնը 2014թ հոկտեմբերին | |||
| Ծնվել է |
մարտի 31, 1971 (54 տարեկան) Բրեդֆորդ, Անգլիա | ||
|---|---|---|---|
| Տնային | |||
| Տարիներ | Լիգա | Դեր | |
| 1998 - 2000 | Ֆուտբոլային լիգայի գավաթ | Մրցավարի օգնական | |
| 2000 - 2003 | Պրեմիեր Լիգա | Մրցավարի օգնական | |
| 2002 - 2003 | Ազգային լիգա | Մրցավար | |
| 2003 - 2005 | Ֆուտբոլային լիգայի գավաթ | Մրցավար | |
| 2005 - | Պրեմիեր Լիգա | Մրցավար | |
| Միջազգային | |||
| Տարիներ | Լիգա | Դեր | |
| 2006 - | ՖԻՖԱ | Մրցավար | |
Մարտին Ատկինսոն (անգլ.՝ Martin Atkinson, ծնվ․՝ մարտի 31, 1971, Բրեդֆորդ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցավար, ով հանդիպումներ է սպասարկում հիմնականում Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև ՖԻՖԱ֊ում։ Նա ծնվել է Անգլիայի Բրեդֆորդ քաղաքում, սակայն այժմ ապրում է Լիդսում։
Ատկինսոնը մրցավարական իր առաջին քայլերն արել է Անգլիայի ֆուտբոլային լիգայում 1995 թվականին, որպես մրցավարի օգնական։ 2005 թվականից նա սպասարկում է Պրեմիեր Լիգայի հանդիպումները։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատկինսոնն իր մրցավարական կարիերան սկսել է 16 տարեկան հասակում՝ տեղի ֆուտբոլային թիմում։ 1998 թվականին նա որպես մրցավարի օգնական աշխատում է Անգլիայի ֆուտբոլային լիգայում։
2002 թվականին նա դառնում է ֆուտբոլային լիգայի մրցավար[1][2]։
2006 թվականին Ատկինսոնը դառնում է ՖԻՖԱ֊ի մրցավար[3]։
Անգլիայի Սուպերգավաթ 2006
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարդիֆի Միլենիում մարզադաշտում Ատկինսոնը սպասարկեց 2006 թվականի Անգլիայի սուպերգավաթային խաղը[4]։
| 13 օգոստոս 2006 |
Չելսի | 1–2 | Լիվերպուլ | Միլենիում (մարզադաշտ), Կարդիֆ Հանդիսական՝ 56,275 |
|---|---|---|---|---|
| Շևչենկո Բալակ Լեմպարդ Դիարա |
Հաշվետվություն | Ռիսե Կրաուչ Ալոնսո |
ՖԱ տիտղոսի եզրափակիչ 2008
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատկինսոնը 2008 թվականին Ուեմբլի մարզադաշտում սպասարկեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի տիտղոսի եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին Էբսֆլիթ Յունայթեդը և Տորգայ Յունայթեդը[5]։
| 10 մայիսի 2008 14:30 |
Էբսֆլիթ Յունայթեդ | 1–0 | Տորգայ Յունայթեդ | Ուեմբլի, Լոնդոն Հանդիսական՝ 40,186 |
|---|---|---|---|---|
| Մաք'Փի Սմիթ Մաքարտի Մուր |
Հաշվետվություն | Ռայս |
Անգլիայի գավաթի եզրափակիչ 2011
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատկինսոնը 2011 թվականին սպասարկեց Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին Մանչեսթեր Սիթին և Սթոք Սիթին։
| 14 մայիս 2011 15:00 |
Մանչեսթեր Սիթի | 1–0 | Սթոք Սիթի | Ուեմբլի, Լոնդոն Հանդիսական՝ 88,643 |
|---|---|---|---|---|
| Յ․ Տուրե |
Հաշվետվություն | Վիլկինսոն Հութ |
Ֆուտբոլային լիգայի եզրափակիչ 2014
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատկինսոնը 2014 թվականին սպասարկեց Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին Մանչեսթեր Սիթին և Սանդերլենդը։
| 2 մարտ 2014 14:00 |
Մանչեսթեր Սիթի | 3–1 | Սանդերլենդ | Ուեմբլի, Լոնդոն Հանդիսական՝ 84,697 |
|---|---|---|---|---|
| Տուրե Նասրի Նավաս Նեգրեդո |
Հաշվետվություն | Բորինի Ալոնսո |
Եվրոպա և միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Ատկինսոնը սպասարկեց Եվրո 2008-ի որակավորման փուլի C խմբում Մոլդովայի և Թուրքիայի հավաքականների հանդիպումը։

2008-2009 մրցաշրջանում նա առաջին անգամ սպասարկեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հանդիպում[6]։
2015 թվականի դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց տասնութ մրցավարի անուն, որոնք կսպասարկեն Եվրո 2016-ը։ Նրանց թվում է Մարտին Ատկինսոնը[7]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցաշրջան | Խաղեր | Ընդհանուր |
Ընդհանուր |
||
|---|---|---|---|---|---|
| 2002/03 | 9 | 28 | 3.11 | 3 | 0.33 |
| 2003/04 | 26 | 61 | 2.34 | 3 | 0.11 |
| 2004/05 | 38 | 87 | 2.28 | 3 | 0.07 |
| 2005/06 | 38 | 78 | 2.05 | 2 | 0.05 |
| 2006/07 | 42 | 128 | 3.04 | 6 | 0.14 |
| 2007/08 | 42 | 109 | 2.60 | 6 | 0.14 |
| 2008/09 | 40 | 135 | 3.38 | 11 | 0.28 |
| 2009/10 | 48 | 187 | 3.90 | 6 | 0.13 |
| 2010/11 | 41 | 143 | 3.49 | 13 | 0.32 |
| 2011/12 | 40 | 146 | 3.65 | 11 | 0.28 |
| 2012/13 | 36 | 133 | 3.69 | 1 | 0.03 |
| 2013/14 | 39 | 118 | 3.03 | 3 | 0.08 |
| Ընդհանուր | 439 | 1,353 | 3.08 | 68 | 0.15 |
Բոլոր մրցաշարերի վիճակագրությունը[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Football Conference Արխիվացված 2008-03-16 Wayback Machine referee, 2002: soccerbase.com website. Retrieved on 16 April 2008
- ↑ FA Youth Cup Final 2003: TheFA.com website. Retrieved on 16 April 2008
- ↑ Appointment as FIFA referee, 2006: TheFA.com website. Retrieved on 16 April 2008
- ↑ FA Community Shield 2006, Liverpool v. Chelsea: TheFA.com website. Retrieved on 16 April 2008
- ↑ FA Trophy Final 2008, Ebbsfleet v. Torquay, referee: TheFA.com website. Retrieved on 16 April 2008.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Eighteen referees appointed for UEFA EURO 2016
- ↑ http://www.soccerbase.com/referees/referee.sd?referee_id=832