Ջոն Օ'Շի
Ջոն Օ'Շի անգլ.՝ John O'Shea | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ջոն Ֆրենսիս Օ'Շի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Իռլանդիա | ||||||||||||||
Մականուն | Sheasy (Շիզի)[2] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 30, 1981[3] (43 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ուետորֆորդ, Իռլանդիա | ||||||||||||||
Հասակ | 191 սմ[1] | ||||||||||||||
Քաշ | 88 կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Սանդերլենդ | ||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջոն Ֆրենսիս Օ'Շի (անգլ.՝ John Francis O'Shea, իռլանդերեն՝ Seán Ó Sé, ՄՖԱ [oʊˈʃeɪ][4], ապրիլի 30, 1981[3], Ուոթերֆորդ, Մանսթեր, Իռլանդիա[5]), իռլանդացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս անգլիական «Սանդերլենդում» և Իռլանդիայի հավաքականում։ Ունիվերսալ խաղացող է. կարող է խաղալ կենտրոնական և եզրային պաշտպանների, ինչպես նաև հենակետային կիսապաշտպանի դիրքերում։ Երբեմն հայտնվել է կենտրոնական հարձակվողի և դարպասապահի դիրքերում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանչեսթեր Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկանում Ջոն Օ’Շին մասնագիտական պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հիմնական կազմում նորամուտը կատարել է 1999 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, որում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 3:0 հաշվով[6]։
2000 թվականին Ջոնը վարձավճարով տեղափոխվեց «Բորնմութ» ակումբ, իսկ հաջորդ տարի՝ բելգիական «Անտվերմպենին»։ Հետո նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ» և 2002-03 մրցաշրջանում ընդգրկվեց հիմնական կազմում՝ խաղալով պաշտպանական բոլոր դիրքերում և կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ 2003 թվականին Օ’Շին «կարմիր սատանաների» հետ նվաճեց առաջին տիտղոսը։
2003-04 մրցաշրջանում Ռիո Ֆերդինանդը դոպինգի թեստի բացթողման համար ստացած որակազրկման պատճառով 8 ամիս չխաղաց[7]։ Ֆերդինանդին պաշտպանության կենտրոնում փոխարինեց Ջոն Օ’Շին և օգնեց «Մանչեսթերին» դուրս գալ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որում «կարմիր սատանաները» հաղթեցին «Միլուոլին»՝ 3:0 հաշվով։
2004-05 մրցաշրջանում Օ’Շին ցուցադրեց կայուն խաղ։ Այդ ժամանակ լուրեր տարածվեցին իռլանդացու՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Լիվերպուլ» կամ «Նյուքասլ Յունայթեդ» տեղափոխվելու մասին, բայց դա տեղի չունեցավ։ «Կարմիր սատանաների» համար անհաջող այդ մրցաշրջանում ամենավառ պահերից էր Լոնդոնի «Արսենալի» դեմ 4:2 հաշվով տարած հաղթանակը։ Այդ խաղում Օ’Շին խփեց իր թիմի չորրորդ գոլը՝ 17 մետրից նետելով գնդակը Մանուել Ալմունիայի վրայով[8]։
Գարի Նևիլի ստացած վնասվածքը 2005-06 մրցաշրջանում Ջոնին հնարավորություն տվեց ամրապնդելու իր տեղը թիմի հիմնական կազմում։ Սակայն մրցաշրջանը նրա համար անհարթ ստացվեց։ 2005 թվականի հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ռոյ Քինը ակումբային MUTV ալիքին տված հարցազրույցում քննադատեց Օ’Շիին այլ ֆուտբոլիստների հետ միասին (Ալան Սմիթ, Դարեն Ֆլետչեր, Կիրան Ռիչարդսոն)[9]։ Պատճառը մանկունիանցիների՝ «Միդլսբրոյի» հետ արտագնա խաղում կրած պարտությունն էր (4:1)։
Ես զարմացած չեմ պարտությամբ. ընդհակառակը, ես սպասում էի նման մի բան… Երբ նրանք [երիտասարդ խաղացողները] կնքում էին իրենց պայմանագրերը, կարծում էին, որ արդեն հասել են հաջողության։ Բայց նրանք պարտական են մարզչին, թիմին և երկրպագուներին։ Կնքելով պայմանագիր՝ այս տղաները մտածում էին, որ նրանց կարիերայի լավագույն օրն է։ Նրանք մտածում էին, թե հասել են ամեն ինչի։ Բայց իրականում ոչնչի չեն հասել… Եթե քեզ լավ են վարձատրում, դու պետք է գործադրես մեծ ուժեր, որպեսզի վաստակես դա[10]։ - Ռոյ Քին
|
I wasn't surprised by the result - I had been expecting one like this... When they sign the contracts, they think they have made it. They owe it to the manager, the staff and the fans. These guys thought getting new contracts was the best day of their careers. They think they have made it. They haven't... You get well rewarded but you have to put the hard work to earn those rewards
2007 թվականի փետրվարի 4-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Տոտենհեմի» դեմ խաղում Օ’Շին դարպասի մոտ փոխարինեց Էդվին վան դեր Սարին, ով գնդակը հետ մղելու ժամանակ կոտրեց քիթը[11] (այդ ժամանակ բոլոր երեք փոփոխություններն էլ արված էին)։ Ջոնը կարողացավ հաջող խաղալ Ռոբի Քինի դեմ, ով մեն-մենակ դուրս էր եկել դարպասի դիմաց[12], նաև մի քանի անգամ փրկեց իրավիճակը հաջողված խաղային գործողությունների շնորհիվ։ Այս դեպքից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սկսեցին նրա պատվին երգել Ireland’s number one-ը։
Մեկ ամիս անց Ջոնը, գոլ խփելով «Լիվերպուլի» դեմ խաղի վերջին րոպեին, «Էնֆիլդում» հաղթանակ բերեց «Յունայթեդին» (0:1)[13][14]։ Ընդհանուր առմամբ 2006-07 մրցաշրջանում Օ’Շին խփեց հինգ գոլ։ Նրա գոլերը «կարմիր սատանաներին» օգնեցին հաջող հանդես գալ Պրեմիեր Լիգայում՝ վերադարձնելով երեք տարի առաջ կորցրած չեմպիոնական տիտղոսը։
2007-08 մրցաշրջանում շատ պաշտպանների և կիսապաշտպանների վնասվածքների պատճառով Օ’Շին իր ունիվերսալ կարողությունների շնորհիվ հաճախ էր դուրս գալիս և՛ փոխարինման, և՛ հիմնական կազմում։ 2007 թվականի սեպտեմբերի 26-ին Լիգայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Կովենտրի Սիթի» խաղում Օ’Շին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով։ Նոյեմբերի 23-ին Ջոնը ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2012 թվականը[15]։ 2007-08 մրցաշրջանը «Մանչեսթերի» համար դարձավ լավագույնը վերջին տասը տարիների ընթացքում. «կարմիր սատանաները» պաշտպանեցին Անգլիայի չեմպիոնի տիտղոսը և նվաճեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը։
Գարի Նևիլի և Ուես Բրաունի վնասվածքների պատճառով 2008-09 մրցաշրջանն Օ’Շին անցկացրեց որպես թիմի հիմնական աջ պաշտպան։ 2009 թվականի ապրիլի 29-ին Ջոնը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում՝ «Արսենալի» դեմ խաղում, խփեց հանդիպման միակ գոլը և հաղթանակ բերեց իր թիմին[16]։ «Մանչեսթեր Յունայթեդը», երկու խաղերի արդյունքում 4:1 հաշվով հաղթելով լոնդոնյան ակումբին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ զիջեց «Բարսելոնային»։ Արդյունքում Օ’Շին այդ մրցաշրջանում խաղաց երկու՝ Չեմպիոնների Լիգայի և Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչներում։ Վերջինում «Յունայթեդը» հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաղթեց 4:1 հաշվով։
Հաջորդ երկու մրցաշրջաններում Օ’Շին «կարմիր սատանաների» կազմում խաղաց ոչ հաճախ։ Նա՝ որպես թիմի ավագ, խաղադաշտ դուրս եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» 2 հանդիպումներում՝ Պրեմիեր Լիգայի 2009-10 մրցաշրջանի առաջին տուրում և Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում, որ տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 4-ին։
«Սանդերլենդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսի 7-ին նա պաշտոնապես դարձավ անգլիական «Սանդերլենդի» խաղացող։ 30-ամյա իռլանդացին պայմանագիր կնքեց 4 տարով[17]։ Օգոստոսի 27-ին Օ’Շին «Սանդերլենդի» կազմում կատարեց իր նորամուտը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի 29-ին Ջոնը թիմի կազմում խփեց իր առաջին գոլը, որը, սակայն, «սև կատուներին» չփրկեց պարտությունից «Տոտտենհեմի» դեմ խաղում[18]։
2014 թվականի հոկտեմբերին Ջոն Օ'Շին, լինելով «Սանդերլենդի» ավագ, պայմանագրի ժամկետը երկարաձգեց երկու մրցաշրջանով[19]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդացու դեբյուտը հավաքականում կայացել է 2001 թվականի օգոստոսի 15-ին[20], երբ Խորվաթիայի դեմ խաղի 84-րդ րոպեին նա դուրս եկավ փոխարինման։ Առաջին գոլը հավաքականում խփել է 2003 թվականի օգոստոսի 19-ին՝ Ավստրիայի դեմ ընկերական խաղում։ Օ’Շին մասնակցել է բոլոր կարևոր մրցաշարերի որակավորման փուլերին՝ սկսած ԱԱ-2002-ից, ինչպես նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։
2014 թվականի հոկտեմբերի 14-ին Ջոնը հավաքականում անցկացրեց իր 100-րդ խաղը, որի ընթացքում կարողացավ գրավել Գերմանիայի դարպասը և Եվրո 2016-ի որակավորման փուլում ոչ-ոքի բերեց իր թիմին[21]։
Գոլերը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդիայի հավաքականի արդյունքը նշված է առաջինը
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Հակառակորդ | Հաշիվ | Խաղի արդյունքը | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | օգոստոսի 19, 2003 | Լենսդաուն Ռոուդ, Դուբլին, Իռլանդիա | Ավստրիա | 1:1 | 2:1 | Ընկերական խաղ |
2 | հոկտեմբերի 15, 2013 | Ավիվա, Դուբլին, Իռլանդիա | Ղազախստան | 2:1 | 3:1 | ԱԱ-2014 որակավորման փուլ |
3 | հոկտեմբերի 14, 2014 | Ֆելտինս-Արենա, Գելզենկիրխեն, Գերմանիա | Գերմանիա | 1:1 | 1:1 | Եվրո-2016 որակավորման փուլ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիական Պրեմիեր Լիգայի չեմպիոն (5) - 2002-03, 2006-07, 2007-08, 2008-09, 2010-11
- Անգլիայի գավաթակիր - 2004
- Ֆուտբոլային Լիգայի գավաթակիր (3) - 2006, 2009, 2010
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող - 2007/08
- Անգլիայի սուպերգավաթակիր (4) - 2003, 2007, 2008, 2010
- Աշխարհի ակումբային առաջնություն հաղթող - 2008
Ընդհանուր՝ 15 տիտղոս
- Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն - 1998
Ընդհանուր՝ 1 տիտղոս
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[22] | Եվրոգավաթ[23] | Այլ[24] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 1999-00 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2000-01 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
2001-02 | 9 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
2002-03 | 32 | 0 | 4 | 0 | 16 | 0 | 0 | 0 | 52 | 0 | |
2003-04 | 33 | 2 | 8 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 49 | 2 | |
2004-05 | 23 | 2 | 8 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 37 | 3 | |
2005-06 | 34 | 1 | 6 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 47 | 2 | |
2006-07 | 32 | 4 | 6 | 0 | 11 | 1 | 0 | 0 | 49 | 5 | |
2007-08 | 28 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 38 | 0 | |
2008-09 | 30 | 0 | 10 | 1 | 12 | 1 | 2 | 0 | 54 | 2 | |
2009-10 | 15 | 1 | 0 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 19 | 1 | |
2010-11 | 20 | 0 | 5 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 32 | 0 | |
Ընդհանուր | 256 | 10 | 54 | 3 | 76 | 2 | 7 | 0 | 393 | 15 | |
→ Բորնմութ | 1999-00 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 11 | 1 |
Ընդհանուր | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 11 | 1 | |
→ Անտվերպեն | 2000-01 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
Ընդհանուր | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |
Սանդերլենդ | 2011-12 | 29 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 0 |
2012-13 | 34 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 2 | |
2013-14 | 33 | 1 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 1 | |
2014-15 | 37 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 0 | |
2015-16 | 28 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 0 | |
Ընդհանուր | 163 | 3 | 25 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 188 | 3 | |
Ընդհանուր կարիերայում | 443 | 14 | 79 | 3 | 76 | 2 | 8 | 0 | 606 | 19 |
- 2016 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 8-ին Ջոն Օ’Շին ամուսնացել է Իվոնն Մենինգի հետ[25], ում հետ երկար ժամանակ հանդիպում էր։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Կիլդերում 180 հյուրերի ներկայությամբ, որոնց թվում էին «Մանչեսթեր Յունայթեդի» և ազգային հավաքականի իր խաղընկերները, ինչպես նաև Ուեյն Ռունիի կինը՝ Քոլինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Player Profile. John O'Shea» (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Joy for John» (անգլերեն). ManUtd.com. 2009 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Pronunciation: O'Shea» (անգլերեն). WordReference.com. 2009 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 5,0 5,1 Soccerway(բազմ․)
- ↑ «John O'Shea, Manchester United player» (անգլերեն). Aboutmanutd.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ferdinand banned for eight months» (անգլերեն). BBC Sport. 2003 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Arsenal 2-4 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2005 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Keane gagged by United after TV attack on players» (անգլերեն). The Guardian. 2005 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Keane demands Man Utd clear-out» (անգլերեն). BBC Sport. 2005 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Tottenham 0-4 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2007 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Tottenham Hotspur 0 Manchester United 4: United's divine demolition of Spurs marred by Ronaldo's act of devilry» (անգլերեն). The Independent. 2007 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Liverpool 0-1 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2007 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Liverpool vs Man United 03-03-2007» (անգլերեն). Youtube.com. 2011 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Man Utd agree new deal with John O'Shea» (անգլերեն). The Telegraph. 2007 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Man Utd 1-0 Arsenal» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Man Utd's John O'Shea signs four-year Sunderland deal» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Sunderland 1-2 Tottenham» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «John O'Shea: Sunderland skipper signs two-year contract extension» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ «John O'Shea» (անգլերեն). FAI.ie. 2009 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Germany 1-2 R. of Ireland» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Անգլիայի գավաթ, Ֆուտբոլային Լիգայի գաավթ։
- ↑ Չեմպիոնների Լիգա
- ↑ Անգլիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերագավաթ, Ֆուտբոլային Լիգայի տրոֆեյ
- ↑ «Coleen Rooney attends wedding of Manchester United defender John O'Shea» (անգլերեն). The Daily Mail. 2010 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի պրոֆիլը ManUtd.com կայքում(անգլ.)
- Ելույթների վիճակագրությունը StretfordEnd.co.uk կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը soccerbase.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը worldfootball.net կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Արխիվացված 2014-09-10 Wayback Machine Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Օ'Շի» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իռլանդիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բորնմութի ֆուտբոլիստներ
- Իռլանդացի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ