Ռոբի Քին
![]() Ռոբի Քինը Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ, 2011թ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռոբերտ Դևիդ Քին | ||
Ազգությունը | իռլանդացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 8, 1980[1][2][3] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք |
երկրորդ հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբի Քին (անգլ.՝ Robbie Keane, հուլիսի 8, 1980[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է երկրորդ հարձակվողի և հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքերում։ Հանդես է եկել Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, ընդ որում, եղել է թիմի ավագը 2006 թվականի մարտից մինչև 2016 թվականի օգոստոսը։
Քինն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբում՝ 17 տարեկան հասակում իր նորամուտի խաղում դառնալով դուբլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում ն դարձավ «գայլերի» լավագույն ռմբարկուն և գոլ խփեց իր երկրի ազգային հավաքականում։ Ռոբին Իռլանդիայի հավաքականում անցկացրել է 146 խաղ, որոնցում խփել է 68 գոլ։
Պատանի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քինը ծնվել է 1980 թվականի հուլիսի 8-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի հարավում։ Նրա ծնողները Ռոբերտ և Աննա Քիններն են։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Դուբլինի տեղական թիմում[4][5] 1997 թվականին նա տեղափոխվում է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» հետ[6]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոտտենհեմ Հոտսպուր[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրի» գլխավոր մարզիչ Գլեն Հոդլը պայմանագիր ստորագրեց Ռոբի Քինի հետ։ «Տոտտենհեմի» իր առաջին խաղում լոնդոնյան ակումբը 3-2 հաշվով հաղթեց «Վեստ Հեմ Յունայթեդին»։ «Տոտտենհեմում» Քինն առաջին գոլը խփեց «Բլեքբեռն Ռովերսի» դարպասին (2-1)։ Այդ մրցաշրջանում իռլանդացին 13 գոլ խփեց, այդ թվում հեթ-տրիկը «Էվերթոնի» դարպասին։
Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հուլիսի 28-ին Քինը տեղափոխվեց «Լիվերպուլ» և չորս տարվա պայմանագիր ստորագրեց մերսիսայդյան ակումբի հետ[7]։ Գործարքի արժեքը կազմեց 20,3 մլն ֆունտ՝ ևս 2 մլն բոնուսների տեսքով։ Քինը ստացավ 7 համարի մարզաշապիկը, որը նրանից առաջ հագել էին ակումբի լեգենդներ Քևին Կիգանը և Քենի Դալգլիշը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Thomas Phil (հուլիսի 30, 2008)։ «Keane: Move was a dream»։ The Sun։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 7, 2008-ին։ Վերցված է հուլիսի 31, 2008
- ↑ Silver Dan (հուլիսի 28, 2008)։ «10 Things you need to know about Robbie Keane»։ Daily Mirror։ Վերցված է հուլիսի 31, 2008
- ↑ Hassall Paul (հուլիսի 29, 2008)։ «Ten things you didn't know about Keane...»։ Liverpool F.C.։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 4, 2008-ին։ Վերցված է հուլիսի 30, 2008
- ↑ Кин подписал четырёхлетний контракт с клубом Archived 2009-01-05 at the Wayback Machine.//LiverpoolFC.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իռլանդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Լոս Անջելես Գալաքսիի ֆուտբոլիստներ
- Իռլանդացի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ