Ժուլիանո Բելետի
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1976[1][2][3] (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Cascavel, Պարանա, Բրազիլիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | full-back և պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժուլիանո Հաուս Բելետի (պորտ.՝ Juliano Haus Belletti, հունիսի 20, 1976[1][2][3], Cascavel, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնա», «Չելսի», «Վիլյառեալ», «Ֆլումինենսե», «Կրուզեյրո», «Սան Պաուլու» և «Ատլետիկո Մինեյրո» ակումբներում։
1999 թվականի Բրազիլիայի արծաթե գնդակի դափնեկիր «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում, որը շնորհում է «Placar» ամսագրային հրատարակությունը։ Բրազիլիայի հավաքականի կազմում եղել է 2002 թվականի աշխարհի չեմպիոն։ «Բարսելոնայի» կազմում ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2005/06-ի հաղթող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղային կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ակումբը, որտեղ խաղացել է Բելետին եղել է բրազիլական «Կրուզեյրոն», որտեղ նա խաղացել է երկու տարի։ Նա իր նորամուտն ակումբում նշել է 1994 թվականի նոյեմբերին, մինչ այդ խաղացել է ակումբի երիտասարդական թիմում։ Հետո տեղափոխվել է բրազիլական մեկ այլ ակումբ՝ «Սան Պաուլու», որտեղ խաղացել է վեց տարի՝ խփելով 10-ից ավելի գոլ։ 1999 թվականին վարձակալությամբ տրվել է «Ատլետիկո Մինեյրոյին»՝ խաղալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Այս ակումբի կազմում նվաճել է Բրազիլիայի արծաթե գնդակը։ Տեղափոխվելով «Վիլյառեալ»՝ նա հրավիրվել է ազգային հավաքական և հայտնվել է 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ «Վիլյառեալում» նա սկսել է խաղալ աջ եզրային պաշտպանի դիրքում։
«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի ամռանը տեղափոխվել է կատալոնական ակումբ։ Ամբողջ մրցաշրջանը խաղացել է աջ եզրում, որտեղ մրցաշրջանի ընթացքում խաղում էր նաև մեկ այլ իսպանացի պաշտպան՝ Օլեգերը, որը նույնպես տեղափոխվել է պաշտպանության կենտրոն։
2005/06 մրցաշրջանում ավելի շատ հանդիպումներ է անցկացրել որպես աջ եզրային պաշտպան։ 2006 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (2:1) նրա գոլը կատալոնացիներին բերել է Եվրոպայի ուժեղագույն թիմի տիտղոսը։ Հանդիպման սկզբում պաշտպանության աջ թևում էր Օլեգերը, իսկ Բելետին փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։
Իր վերջին՝ 2006/07 մրցաշրջանում, իրեն ավելի վատ է դրսևորել։ Նա Ջանլուկա Ձամբրոտտայի հետ մրցում էր թիմի հիմնական աջ եզրային պաշտպանի տեղի համար։ Բելետին ավելի հաճախ էր փոխարինման դուրս գալիս և ամռանը որոշում էր կայացրել թիմը փոխելու։
«Չելսի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի օգոստոսի 23-ին հաջող բուժզննում անցնելուց հետո Բելետին երեք տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան «Չելսի»ակումբի հետ[4]։ Տրանսֆերի գումարը կազմել է 5 մլն եվրո։ Նորամուտն ակումբում նշել է օգոստոսի 25-ին Անգլիայի առաջնության «Պորտսմութի» դեմ խաղում՝ 64-րդ րոպեին փոխարինելով Ջոն Օբի Միկելին (1:0)[5]։
Նրա առաջին հանդիպումը մեկնարկային կազմում տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլայի» հետ խաղում (0:2)։ «Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ցուցումներով Բելետին դարձել է ակումբի սխեմայի առանցքային դեմքը՝ Պրեմիեր լիգայի գրեթե բոլոր հանդիպումներում խաղալով մեկնարկային կազմում՝ պաշտպանության աջ եզրում։ «Կապտանռնագույնների» կազմում իր առաջին գոլը խփել է 2007 թվականի նոյեմբերին «Ուիգանի» դեմ Պրեմիեր լիգայի արտագնա խաղում, իսկ երկրորդ գոլը ակումբի կազմում՝ 2008 թվականի հունվարին «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղում։ 2007/08 մրցաշրջանում Բելետին «Չելսիի» կազմում դարձել է երկու գոլի հեղինակ։ 2008 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Բելետին փոխարինման է դուրս եկել Մակելելեի փոխարեն ավելացված 120+4' րոպեին[6]։
2008/09 մրցաշրջանում Բելետիի տեղը պաշտպանության աջ եզրում տրվել է ակումբ եկած պորտուգալացի եզրային Ժոզե Բոզինգվային։ Այնուամենայնիվ, գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Բելետիին դնում էր կենտրոնական և հենակետային կիսապաշտպանի դիրքում և նույնիսկ աջ եզրային հարձակվողի դիրքում։ 2008 թվականի հոկտեմբերին Բելետին Անգլիայի առաջնությունում 30 յարդից դարձել է գոլի հեղինակ[7]։
2009/10 մրցաշրջանում, «Չելսիում» իր վերջին խաղում, Բելետին շատ հազվադեպ էր խաղում՝ մասամբ փոխարինման դուրս գալով խաղի ընթացքում։ Միխայել Բալակի վնասվածքից հետո Բելետին ստիպված է եղել մեկ ամսով զբաղեցնել հենակետային կիսապաշտպանի պաշտոնը։ Մրցաշրջանի ավարտից հետո Բելետին «Չելսիի» հետ նվաճել է Անգլիայի առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը։
«Ֆլումինենսե»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 14-ին Բելետին տեղափոխվել է բրազիլական «Ֆլումինենսե» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[8]։ 2011 թվականի մարտի 15-ին Բելետին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել ակումբից՝ ծանր վնասվածքների և մկանների լարվածության պատճառով։ Նա մասնակցել է ընդամենը 9 հանդիպման, որոնցից միայն 3-ն են եղել մեկնարկային կազմում։
Խաղային կարիերայի ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 15-ին տեղափոխվել է Սեարա[9], իսկ տասներկու օր անց՝ հունիսի 27-ին, իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան[10]։ Պատճառը մշտական վնասվածքներն էին։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելետին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական իր նորամուտը նշել է 2001 թվականի մարտի 28-ին Էկվադորի դեմ խաղում[11]։ Նա ստացել է 2002 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալը, թեև ամբողջ մրցաշարի ընթացքում եղել է Կաֆուի[12] պահեստային՝ Թուրքիայի հետ կիսաեզրափակիչում ընդամենը հինգ րոպե անցկացնելով խաղադաշտում։
Ֆունկցիոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է «Կուրիտիբա» ակումբի միջազգային կապերի գծով գործադիր տնօրեն[13]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կրուզեյրո»
- Մինեյրոյի Լիգայի չեմպիոն՝ 1996
- «Ատլետիկո Մինեյրո»
- Մինեյրոյի Լիգայի չեմպիոն՝ 1999
- «Սան Պաուլո»
- Պաուլիստա Լիգայի չեմպիոն (2)՝ 1998, 2000
- Ռիո-Սան Պաուլո մրցաշարի հաղթող՝ 2001
- «Բարսելոնա»
- Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (2)՝ 2004/05, 2005/06
- Իսպանիայի Սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2005, 2006
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2006
- «Չելսի»
- Պրեմիեր Լիգա՝ 2009/10
- Անգլիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2008/09, 2009/10
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից՝ 2008
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից՝ 2008
- «Ֆլումինենսե»
- Բրազիլիայի հավաքական
- Աշխարհի չեմպիոն՝ 2002
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չելսիի» մրցաշրջանի լավագույն գոլ՝ 2008
Խաղերի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Կոնտինենտալ | Այլ | Ընդամենը | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիլյառեալ ՖԱ | 2002–03 | Լիգա | 31 | 3 | — | — | 6 | 0 | — | 37 | 3 | |||
2003–04 | 28 | 3 | 1 | 1 | — | 15 | 0 | — | 44 | 4 | ||||
Ընդամենը | 59 | 6 | 1 | 1 | — | 21 | 0 | — | 81 | 7 | ||||
Բարսելոնա ՖԱ | 2004–05 | Լիգա | 31 | 0 | — | — | 8 | 0 | — | 39 | 0 | |||
2005–06 | 27 | 0 | 3 | 0 | — | 10 | 1 | 2 | 0 | 42 | 1 | |||
2006–07 | 13 | 0 | 2 | 0 | — | 2 | 0 | 4 | 0 | 21 | 0 | |||
Ընդամենը | 71 | 0 | 5 | 0 | — | 20 | 1 | 6 | 0 | 102 | 1 | |||
Չելսի (ֆուտբոլային ակումբ) | 2007–08 | Պրեմիեր լիգա | 23 | 2 | 2 | 0 | 6 | 0 | 7 | 0 | — | 38 | 2 | |
2008–09 | 20 | 3 | 4 | 0 | 2 | 0 | 8 | 0 | — | 34 | 3 | |||
2009–10 | 11 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 5 | 0 | — | 22 | 0 | |||
Ընդամենը | 54 | 5 | 9 | 0 | 11 | 0 | 20 | 0 | — | 94 | 5 | |||
Ֆլումինենսե | 2010 | Սերիա Ա | 9 | 0 | — | — | — | — | 9 | 0 | ||||
Ընդամենը կարիերայի ընթացքում | 193 | 11 | 15 | 1 | 11 | 0 | 61 | 1 | 6 | 0 | 286 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Move Completed». chelseafc.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ Owen Phillips (2007 թ․ օգոստոսի 26). «Chelsea 1:0 Portsmouth» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Chelsea Player of the Year Awards». chelseafc.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Phil Dawkes (2009 թ․ հունվարի 17). «Chelsea 2:1 Stoke City» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Беллетти перешёл во Флуминенсе». fluminense.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Belletti chega para reforçar o elenco alvinegro» (պորտուգալերեն). Ceará. 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Por mais que eu queira seguir, o corpo não deixa» (պորտուգալերեն). Twitter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Brazil 3, Paraguay 1». UPI.
- ↑ «Belletti: reserva de Cafu teve poucas oportunidades na Copa». Folha de S. Paulo (Portuguese). 2002 թ․ հունիսի 30. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Por mercado internacional, Coritiba anuncia Belletti» (պորտուգալերեն). Site oficial do Coritiba Foot Ball Club. 2016 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- ↑ Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- ↑ «Belletti». Soccerway. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուլիանո Բելետի» հոդվածին։ |
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Ֆլումինենսեի ֆուտբոլիստներ
- Կրուզեյրոյի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մինեյրոյի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ