Պիեռլուիջի Կոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Պիեռլուիջի Կոլինա
Collina.JPG
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1960({{padleft:1960|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:13|2|0}})[1] (57 տարեկան)
Ծննդավայր Բոլոնյա, Իտալիա[1]
Հասակ 184
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
Ակումբ
Իտալիա Դոն Օրիոն
1975—1977 Իտալիա Պալավիչինո

Պիեռլուիջի Կոլինա, (իտալ.՝ Pierluigi Collina, 1960, փետրվարի 13, Բոլոնյա, Իտալիա), ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայումս՝ ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ և Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու։

2010 թվականից ստանձնում է Ուկրաինայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մրցավարության համակարգի կուրատորի լիազորությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռլուիջի Կոլինան ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին Իտալիայի Բոլոնյա քաղաքում։ Նա եղել է տարրական դպրոցի ուսուցչի ընտանիքի միակ որդին։

Իր ֆուտբոլային կարիերան Պիեռլուիջին սկսել է «Դոն Օրիոն» եկեղեցական հավաքականի կազմում, իսկ 15 տարեկան հասակում Կոլինան տեղափոխվել է Բոլոնյա քաղաքը ներկայացնող «Պալավիչինո» ֆուտբոլային ակումբ, որտեղ լիբերո դիրքում նա անցկացրել է երկու մրցաշրջան։

1977 թվականին Պիեռլուիջին սկսել է անցնել մրցավարական դասընթացներ։ Երեք տարի անց նրա սպասարկած հանդիպումները ունեին տարածաշրջանային նշանակություն։ 1988 թվականին Կոլին սկսում է դատել իտալական ստորին Սերիա C-ի հանդիպւմները։ 1991 թվականին Պիեռլուիջի Կոլինին կատարեց իր նորամուտը ֆուտբոլային կալչո։

Նա սպասարկել է այնպիսի ֆուտբոլային մրցաշարեր, ինչպիսիք են 1966 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, 1988 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, 2000 և 2004 թվականների Եվրոպայի առաջնությունները, իսկ 2002 թվականին Ճապոնիայում և Կորեայում անցկացվող առաջնության ժամանակ դատել է եզրափակչի հանդիպումը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Վերսիլիայում Կոլինան հանդում է իր ապագա կնոջը՝ Ջանային։ Ծանոթանալուց հետո նրանք որոշ ժամանակ միասին են բնակվում, ապա տեղափոխվում Վիարեջո քաղաք։ Ամուսնությունից հետո զույգը երկու դուստր է ունենում։ 2003 թվականին Կոլինան իր ինքնակենսագրությունն է հրապարակում, որը կրում էր «Խաղի իմ կանոնները» (Le Mie Regole del Gioco) անունը։ 2005 թվականի օգոստոսին, երբ Պիեռլուիջի Կոլինան ավարտեց մրցավարի իր կարիերան, նա սկսեց իր սեփական բիզնեսը որպես ֆինանսական խորհրդատու։ 2002 թվականի հուլիսին նա հայտնվեց Ջորջ Մայքլի "Shoot the Dog" տեսահոլովակում որպես մուլտիպլիկացիոն հերոս։ Հոլովակում նա կարմիր քարտ է ցույց տալիս Թոնի Բլեերին՝ Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետին[2]:

2005 թվականին Կոլինան հայտնվեց Vauxhall Vectra մեքենայի հեռուստատեսային գովազդում։ 2006 թվականին Կոլինան հայտնվեց մեկ այլ հեռուստատեսային գովազդում, այս անգամ արդեն MB Pivo գարեջրի համար Սերբիայում: Նա նաև հայտնվեց թուրքական Aria օպերատորի գովազդայան հոլովակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коллина
  2. [1]