Դանիել Պասսարելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դանիել Պասսարելլա
Passarella world cup.jpg
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1953(1953-05-25)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Chacabuco, Buenos Aires, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ

Դանիել Ալբերտո Պասսարելլա (իսպ.՝ Daniel Alberto Passarella, р. մայիսի 25 1953, Չակաբուկո, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան[2], ֆուտբոլի մարզիչ, արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի նախագահ։ Միակ արգենտինացին, ով երկու անգամ (1978, 1986) դարձել է աշխարհի չեմպիոն։ 1978 թվականի աշխարհի առաջնության ժամանակ եղել է Արգենտինայի հավաքականի թիմի ավագը։ Համարվում է ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ամենաշատ գոլ խփած պաշտպանը։ Հանդիսանում է ՖԻՖԱ 100-ի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելը իր կարիերան սկսել է «Սարմիենտո» ֆուտբոլային ակումբում, այնուհետև վերադարձել է «Ռիվեր Փլեյթ» ակումբ, որից հետո էլ՝ Իտալիա, որտեղ հանդես է եկել «Ֆիորենտինայում» և «Ինտերում»[3]։ Իր ֆուտբոլային կարիերան ավարտել է «Ռիվեր Փլեյթ» ակումբում։

Իր արդյունավետ և կազմակերպչական խաղի համար նա ստացել է «El Gran Capitán» (Մեծ կապիտան) մականունը[4]։

Պասսարելլան եղել է շատ վտանգավոր ֆուտբիստ, նա պատմության մեջ է մտել, որպես ամենաշատ գոլ խփած պաշտպանը՝ 451 խաղում 134 գոլ։ Հետագայում այդ ռեկորդը գերազանցել հոլանդացի Ռոնալդ Կումանը (533 խաղ, 193 գոլ) [5]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասսարելլան մեծ դեր է խաղացել Արգենտինայի հավաքականում։ Նա եղել է թիմի ավագը և առաջին արգենտինացին, ով իր ձեռքն է վերցրել աշխարհի գավաթը։ 1986 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Պասսարելլան Պերուի հավաքականի հետ խաղի ժամանակ խփել է հաղթական գնդակ և ապահովել Արգենտինայի հավաքականին Մեքսիկայի ուղեգիր։ էնտերոկոլիտ հիվանդության սուր ցավերի պատճառով Պասսարելլան բաց է թողել առաջնության հիմնական խաղերը, նրան փոխարինել է Խոսե Լուիս Բրաունը։ Պասսարելլան վատ հարաբերությունների մեջ է եղել թիմի աստղ Դիեգո Մարադոնայի և մարզիչ Կառլոս Բիլարդոյի հետ։ Հետագայում նա նշել է, որ այդ երկուսը այնպես են արել, որ ինքը դուրս չգա խաղադաշտ։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Պասսարելլան դարձել է «Ռիվեր Փլեյթ» ակումբի մարզիչը։ Արգենտինայի ազգային հավաքականում նա փոխարինել է Ալֆիո Բասիլեն և պատրաստել թիմին 1988 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ Արգենտինայի ազգային հավաքականը քառորդ եզրափակչում 2:1 հաշվով պարտվել է Հոլանդիայի հավաքականին և դուրս մնացել հետագա պայքարից։

Այնուհետև Պասսարելլան ղեկավարել է Ուրուգվայի հավաքականը, սակայն 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերի ժամանակ կոնֆլիկտեր է ունեցել ֆուտբոլիստների հետ և թողել իր պաշտոնը։ Դրանից հետո, 2001 թվականին Պասսարելլան կարճ ժամանակով և անհաջող ղեկավարել է իտալական «Պարմա» ակումբը։

2003 թվականին նրա ղեկավարությամբ Մեքսիկայի «Մոնտերեյ» ակումբը դարձել է առաջնության հաղթող։ 2004 թվականի մարտին Պելեն Պասսարելլային ընդգրկել է 125 լեգենդար կենդանի ֆուտբոլիստների ցուցակում։ Շուտով Պասսարելլան ղեկավարել է բրազիլական «Կորինտիաս» ակումբը, սակայա խայտառակ արդյունքների պատճառով հեռացվել է թիմից։ 2006 թվականի հունվարի 9-ին, տասներկու տարի անց գլխավորել է «Ռիվեր Փլեյթ» ակումբը՝ թիմի մարզիչ Մերլո Ռեյնալդոյի անսպասելի հրաժարականից հետո։ 2007 թվականի նոյեմբերի 15-ին Պասսարելլան հրաժարական տվեց Հարավամերիկյան գավաթի կիսաեզրափակիչ խաղից հետո՝ «Արսենալ Սարանդիի» հետ ցնցող պարտությունից հետո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]