Գյունտեր Նետցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյունտեր Նետցեր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1944(1944-09-14)[1][2][3][…] (79 տարեկան)
Ծննդավայր Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1952—1963 Գերմանիա Մյոնխենգլադբախ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1963—1973 Գերմանիա Բորուսիա (Մյոնխենգլադբախ) 297 (108)
1973—1976 Իսպանիա Ռեալ Մադրիդ 85 (9)
1976—1977 Շվեյցարիա Գրասհոփեր 26 (3)
Ազգային հավաքական
1965—1975 Գերմանիա ԳՖՀ 37 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գյունտեր Թեոդոր Նետցեր (գերմ.՝ Günter Theodor Netzer, սեպտեմբերի 14, 1944(1944-09-14)[1][2][3][…], Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Գերմանական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Գերմանիայի կրկնակի լավագույն ֆուտբոլիստը։ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ Ըստ ՖՊՎՄՖ հարցման, զբաղեցնում է 93-րդ տեղը 20-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Կարիերան ավարտելուց հետո աշխատել է «Համբուրգի» մարզական տնօրեն (1978-1985)։ Նրա օրոք թիմը երեք անգամ դարձել Է Գերմանիայի չեմպիոն (1978/79, 1981/82, 1982/83), իսկ 1982/83 մրցաշրջանում նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող հայտնի է դարձել 1972/73 թվականների Գերմանիայի գավաթի՝ «Բորուսիայի» (Մյոնխենգլադբախ) և «Քյոլնի» միջև եզրափակիչ խաղին իր մասնակցությամբ։ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Հենես Վայսվայլերը մեկնարկային կազմում դաշտ չի թողել Նետցերին, քանի որ մոր մահվան պատճառով ֆուտբոլիստը չի մարզվել թիմի հետ խաղի նախօրեին։ Հանդիպման ընդմիջմանը մարզիչը ցանկացել է հայտավորել Նետցերին, սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի մեկնարկին Նետցերն առանց մարզչի հրահանգի ինքն է դուրս եկել խաղադաշտ՝ փոխարինելով Քրիստիան Կուլիկին և 94-րդ րոպեին հեռահար հարվածով հաղթանակ պարգևել (Բորուսիային) (2:1)[5][6]։

Նետցերը դարձել է գերմանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը երկու անգամ անընդմեջ դարձել Է Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ։

1973 թվականին Գյունտեր Նետցերը միացել է Մադրիդի «Ռեալին». նա դարձել է ակումբի պատմության մեջ առաջին գերմանացի խաղացողը[7]։ Իսպանիայի հավաքականի հետ Նետցերը երկու անգամ հաղթել Է Լա Լիգան՝ 1975 և 1976 թվականներին, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթը 1974 և 1975 թվականներին։ «Ռեալում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո գերմանացին միացել է շվեյցարական «Գրասհոփեր» ակումբին Ցյուրիխից, որտեղ 1977 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյունտեր Նետցերի նորամուտը ազգային հավաքականում տեղի է ունեցել 1965 թվականի հոկտեմբերին Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նա 1965-1975 թվականներին ներկայացրել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը 37 անգամ՝ այդ ընթացքում դառնալով 6 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում Գյունտեր Նետցերը հաղթել է 1972 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում[9] և 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՖՀ հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
1965 2 0
1966 2 0
1967 2 0
1968 7 0
1970 3 1
1971 8 3
1972 7 2
1973 1 0
1974 3 0
1975 2 0
Всего 37 6

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորուսիայի» (Մյոնխենգլադբախ) լեգենդար «եռյակի»՝ Հերբերտ Վիմմերի, Բերտի Ֆոգտսի և Գյունտեր Նետցերի (ձախից աջ) հուշարձանը, Մյոնխենգլադբախ, Գերմանիա

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորուսիա» Մյոնխենգլադբախ

«Ռեալ Մադրիդ»

ԳՖՀ հավաքական

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳՖՀ տարվա ֆուտբոլիստ (2) - 1972, 1973
  • Եվրոպայի տարվա երրորդ ֆուտբոլիստ - 1972 (France-Football-ի հարցման համաձայն)
  • Ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում - 1972
  • Ընդգրկված է Բունդեսլիգայի մրցաշրջանի թիմում (7) - 1965/66, 1966/67, 1967/68, 1968/69, 1969/70, 1970/1971, 1971/72

Որպես մարզական տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընտրությունների օր» կատակերգությունում նացիստական Գերմանիայի ռազմածովային ուժերի հորինված նավը կոչվում է Գյունտեր Նետցերի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Նետցեր» հոդվածին։