Անդրեա Անյելի
Անդրեա Անյելի Andrea Agnelli | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ազգություն | Իտալացի |
Կրոն | Քրիստոնյա |
Կրթություն | Բոկոնիի համալսարան և St Clare's, Oxford? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Աշխատանք | FIAT և Exor ընկերությունների տերը, Յուվենտուս ֆուտբոլային ակումբի տերը |
Ծնողներ | հայր՝ Ումբերտո Անյելի, մայր՝ Ալեգրա Կարակիոլո |
Andrea Agnelli Վիքիպահեստում |
Անդրեա Անյելի (իտալ.՝ Andrea Agnelli, դեկտեմբերի 6, 1975[1], Թուրին, Իտալիա), իտալացի գործարար, «FIAT» և «Exor» ընկերությունների սեփականատեր։ 2010 թվականի մայիսի 19-ից նրան է պատկանում նաև իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը։
Անյելիների հայտնի տոհմի ներկայացուցիչ է։ «Յուվենտուսի» նախկին նախագահներ Էդուարդո Անյելին, Ջանի Անյելին և Ումբերտո Անյելին Անդրեա Անյելիի պապը, հորեղբայրն ու հայրն են համապատասխանաբար։
Անդրեա Անյելին վաճառքի ու մարքեթինգի հարցերով է զբաղվել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Piaggio»-ն, «Auchan»-ը և «Ferrari»-ն։
2001-2004 թվականներին աշխատել է «Philip Morris International» ընկերությունում։
2007 թվականին հիմնադրել է Lamse S.p.A ընկերությունը, որի տնօրենն է։
2008 թվականին դարձել է Royal Park Golf & Country Club I Roveri տնօրեն։ 2008 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել է Իտալիայի գոլֆի ֆեդերացիայի խորհրդի անդամ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Անյելի» հոդվածին։ |
|