Իկեր Կասիլյաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Իկեր Կասիլյաս
Iker Casillas Euro 2012 vs France.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Իկեր Կասիլյաս Ֆերնանդես
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն El galáctico de Móstoles[1]
Իկերմեն[2]

Սան Իկեր[3]
Սուրբ[4]

Ծննդավայր   Մադրիդ, Իսպանիա Իսպանիա
Ծննդյան թիվ   մայիսի 20, 1981 (34 տարեկան)
Հասակ 184
Քաշ 85
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Պորտուգալիա Պորտու
Համար -
Պատանեկան կարիերա
1990-1998 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2015 Իսպանիա Ռեալ Մադրիդ 510 (-525)
1998-1999 Իսպանիա Ռեալ Մադրիդ Ց 26 (−?)
1999 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլյա 4 (-2)
2015-ներկա Պորտուգալիա Պորտու 0 (0)
Ազգային հավաքական
1996 Իսպանիա Իսպանիա Մ-15 1 (?)
1996-1998 Իսպանիա Իսպանիա Մ-16 19 (?)
1997-1999 Իսպանիա Իսպանիա Մ-17 10 (?)
1999 Իսպանիա Իսպանիա Մ-18 4 (?)
1999 Իսպանիա Իսպանիա Մ-20 2 (-2)
1999-2000 Իսպանիա Իսպանիա Մ-21 5 (-3)
2000-ներկա Իսպանիա Իսպանիա 161 (-94)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Իկեր Կասիլյաս Ֆերնանդես (իսպ.՝ Iker Casillas Fernández; Մայիսի 20 1981, Մոստոլես, Մադրիդ), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, «Պորտու» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի հավաքականի խաղացող, 2008 ու 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն և 2010 թվականի աշխարհի չեմպիոն։ Ռեկորդակիր է Իսպանիայի հավաքականի կազմում՝ անցկացրած խաղերի քանակով, ռեկորդակիր է նաև ողջ աշխարհում՝ հավաքականում անցկացրած չոր խաղերի քանակով (73 խաղ)։ Ժամանակաշրջանի լավագույն դարպասապահներից է, 5 անգամ արժանացել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը։

Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է Իսպանիայի առաջին Աշխարհի Գավաթը (World Cup) (մրցաշարում, որտեղ նա նվաճել է Ոսկե Ձեռնոց, որը հայտնի է որպես Յաշինի մրցանակ) և 2012 թվականի Եվրոպայի առաջնությունը։

Երիտասարդ տարիք[խմբագրել]

Կասիլյասը ծնվել է 1981 թվականի մայիսի 20-ին Մոստոլես (Móstoles) համայնքի Մադրիդ քաղաքում։ Հայրը՝ Ժոզե Լուիս Կասիլյասը (José Luis Casillas), քաղաքացիական ծառայող էր Կրթության և Գիտության նախարարությունում։ Մայրը՝ Մարիա դել Կարմեն Ֆերնանդես Գոնսալեզը( María del Carmen Fernández González), վարսահարդար էր։ Հետագայում ծնողները տեղափոխվում են Նավալաքրուզ, Ավիլա։ Կասիլյասն ունի փոքր եղբայր. Յունային Իկերից փոքր է 7 տարի։ Իկերը փոքր ժամանակ ապրել է Բասկերի երկրում, սակայն միշտ իր հայրենիքն է համարել Մադրիդը։

Կարիերան Ռեալ Մադրիդում[խմբագրել]

Կասիլյասը սկսել է իր կարիերան Ռեալ Մադրիդ երիտասարդական թիմից։ 1997 թվականի նոյեմբերի 17-ին `16 տարեկանում նա առաջին անգամ եկել է Ռեալ Մադրիդ առաջին թիմ և մասնակցել է Ռուսենբորգի Չեմպիոնների լիգային, բայց դեբյուտը չի եղել մինչև 1998-99 մրցաշրջանում։ Նրա նորամուտը եղավ այն ժամանակ, երբ փոխարինեց Բոդո Իլլգներին։ Արդեն հաջորդ մրցաշրջանում, պետք է Իլլները նստեր պահեստայինների նստարանին և Իկերը դարձավ առաջին ընտրությունը։ 2000թ․ - ին դարձել է ամենաերիտասարդ դարպասապահը, ով երբևէ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, երբ Ռեալ Մադրիդը հաղթեց Վալենսիային 3-0 հաշվով։ Ընդամենը չորս օր հետո նա դարձավ 19 տարեկան։

Կասիլյասը կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում, երբ թիմ եկավ Սեզարը։ Երբ Սեզարը վնասվածք ստացավ 2002 թվականին, Չեմպիոնների լիգայի եզրափակչում Կասիլյասը կրկին դուրս եկավ խաղադաշտ։ Իկերը փայլուն խաղ ցուցադրեց և Ռեալը հաղթեց Բայեր Լևերկուզենին 2-1 հաշվով։ Ռեալը կրկին չեմպիոն է։

2007-08 մրցաշրջանը եղել է արդյունավետ Կասիլյասի համար, քանի որ նա օգնել է Ռեալ Մադրիդին նվաճել իրենց 31-րդ Լա Լիգա կոչումը՝ բաց թողնելով ընդամենը 32 գոլ 36 հանդիպումներում։ Կասիլյասը պայմանագիրը երկարաձգեց մինչև 2017թ․։

27 տարեկան էր,երբ խաղերով գերազանցեց Մադրիդի պատմության լավագույն դարպասապահին։ Նրանով հետաքրքրվել են Անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ և առաջարկել ռեկորդային գումարներ, Սակայն Իկերը մերժել է բոլորին և ասել, որ ինչ էլ լինի, կմնա Մադրիդում։ Իկերի գլխավորությամբ և Իկերի հետ Մադրիդը տարել է բոլոր հնարավոր գավաթները։ 2014թ․ Մայիսի 24- ին Իկերի գլխավորությամբ Մադրիդը նվաճեց Չեմպիոնների Լիգայի իր 10- րդ գավաթը։ Մադրիդի Ռեալը միակ ակումբն է , որ նվաճել է 10 ՉԼ գավաթ։

«Պորտու»[խմբագրել]

2015 թվականի հուլիս 11-ին «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարեց, որ «արքայական ակումբը» և «Պորտուն» համաձայնության են եկել։ Կասիլյասը դարձավ պորտուգալական թիմի անդամ՝ տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։[5][6]

Անձնական կյանք[խմբագրել]

Կասիլյասը 2009 թվականից հանդիպում է մարզական լրագրողուհի Սառա Կարբոներոյի հետ[7]։

Ունեն մեկ որդի՝ Մարտին Կասիլյաս Կարբոներո, ով ծնվել է 2014 թվականի հունվարի 3-ին[8][9]։

Մականուններ[խմբագրել]

Սան Իկեր, Սուրբ Իկեր, El galáctico de Móstoles։ Երկրպագուները նրան դիմում են նաև՝ Կաս, Կասո։

Վիճակագրություն[խմբագրել]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Այլ Արդյունք
Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ
Իսպանիա Ռեալ Մադրիդ 1999-2000 27 25 5 1 12 19 3 5 47 48
2000-01 34 37 0 0 11 15 2 4 47 56
2001-02 25 27 5 5 9 7 1 0 40 39
2002-03 38 42 0 0 15 21 2 1 55 64
2003-04 37 50 2 1 9 10 2 2 50 63
2004-05 37 30 0 0 10 11 0 0 47 42
2005-06 37 38 4 6 7 7 0 0 48 51
2006-07 38 40 0 0 7 10 0 0 45 50
2007-08 36 32 0 0 8 13 2 6 46 51
2008-09 38 52 0 0 7 10 2 5 47 67
2009-10 38 35 0 0 8 9 0 0 46 44
2010-11 35 32 8 2 11 6 0 0 54 40
2011-12 37 31 4 6 10 7 2 5 53 49
2012-13 19 16 3 1 5 8 2 4 29 30
2013-14 2 2 9 1 13 9 0 0 2 12
2014-15 30 30 0 0 8 6 5 21 43 38
Ամբողջ կարիերայի ընթացքում 508 520 40 23 150 167 23 34 721 743

Կարիերան հավաքականում[խմբագրել]

Հավաքական Տարի Ընկերականներ Աշխարհի առաջնություն Եվրոպայի առաջնություն Կոնֆեդերացիաների գավաթ Արդյունք
Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ Խաղեր ԲԹԳ
Իսպանիա Իսպանիա 2000 3 3 3 2 0 0 0 0 6 5
2001 3 2 2 0 0 0 0 0 5 2
2002 4 1 5 5 2 0 0 0 11 6
2003 3 1 1 2 6 4 0 0 10 7
2004 6 3 3 1 3 2 0 0 12 6
2005 1 0 9 4 0 0 0 0 10 4
2006 4 3 3 4 3 5 0 0 10 12
2007 1 0 0 0 8 3 0 0 9 3
2008 7 1 2 0 6 2 0 0 15 3
2009 4 1 5 4 0 0 4 4 13 9
2010 5 7 7 2 3 3 0 0 15 12
2011 7 5 0 0 4 2 0 0 6 3
2012 7 1 3 1 6 1 0 0 16 3
Բոլորը հավաքականում 55 28 43 25 41 22 4 4 138 79

Փաստեր[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումենր[խմբագրել]

Commons-logo.svg