Jump to content

Լի Մին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Մին
李明
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉԺՀ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1971(1971-01-26)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Ցզինան, Շանդուն, ՉԺՀ
Հասակ 181
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դալյան Աերբին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989—2005 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալյան Վանդա 244 (36)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լի Մին (չինարեն՝ 李明 հունվարի 26, 1971(1971-01-26)[1], Դալյան, Լյաոնին, Չինաստան), չինացի ֆուտբոլիստ, խաղում է կիսապաշտպանի դիրքում։ 1990 թվականից մինչև 2000 թվականը հանդես է եկել Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Կարիերան ավարտելուց հետո դարձել է «Դալյան Աերբին» ՖԱ-ի նախագահ։ 2011 թվականին ակումբը հաղթել է Չինաստանի առաջնությունը և իրավունք ստացել մասնակցելու Չինաստանի սուպերլիգային։ Որպես ֆուտբոլիստ մեծ հեղինակություն էր վայելում. ամբողջ կարիերայում նա խաղացել է մեկ ակումբում՝ «Դալյան Վանդա», որը չինական ֆուտբոլում երկար տարիներ է ապրել։ «Դալյան Վանդա» ակումբի կազմում նվաճել է 8 չեմպիոնական տիտղոս, նաև 3 անգամ հաղթել է Չինաստանի առաջնություններում։ Բնութագրվում է որպես ամենաշնորհալի ֆուտբոլիստներից մեկը չինական ֆուտբոլում։ Ազգային հավաքականում խաղացել է 141 խաղ, որը ներկայից դրությամբ ռեկորդ է ՉԺՀ-ում[2]։

Լի Մինան «Դալյան Վանդա» ֆուտբոլային ակումբի խաղացող էր։ հանդես է եկել 1989 թվականից։ Ամբողջ կարիերան ֆուտբոլիստը խաղացել է մեկ ակումբում՝ «Դալյան Վանդա» (2000 թվականից արդեն «Դալյան Շիդե»)։ Հանդես է եկել աջ կիսպաշտպանի դիրքում։ 1994 թվականին Լի Մինի թիմին հաջողվում է հաղթել Չինաստանի առաջնությունը, դրանից հետո մի քանի մրցաշրջան ակումբը եղել է Չինաստանի լավագույնը[3]։ 1994 թվականից մինչև 2002 թվական «Դալյան» ակումբը արժանացել է 8 տիտղոսի։ 1996 թվականի մրցաշրջանը ակումբի համար ռեկորդային էր. «Դալյան» ակումբը ավարտել է մրցաշրջանը առանց պարտության[4]։

Ելույթները որպես ֆուտբոլիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄրցաշրջանԱկումբԵրկիրԽաղերԳոլեր
1994Դալյան Վանդա{{{2}}} Չինաստան212
1995Դալյան Վանդա{{{2}}} Չինաստան213
1996Դալյան Վանդա{{{2}}} Չինաստան213
1997Դալյան Վանդա{{{2}}} Չինաստան217
1998Դալյան Վանդա{{{2}}} Չինաստան258
1999Դալյան Վանդա{{{2}}} Չինաստան251
2000Դալյան Շիդե{{{2}}} Չինաստան240
2001Դալյան Շիդե{{{2}}} Չինաստան233
2002Դալյան Շիդե{{{2}}} Չինաստան173
2003Դալյան Շիդե{{{2}}} Չինաստան243
2004Դալյան Շիդե{{{2}}} Չինաստան103
2005Դալյան Շիդե{{{2}}} Չինաստան131

Գոլերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
№ԹվականՏեղՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցակցություն
1.1997 թվական, փետրվարի 23Մալայզիա ՄալայզիաՖինլանդիա Ֆինլանդիա2-1ՀաղթանակԸնկերական խաղ
2.1997 թվական, փետրվարի 28Մալայզիա ՄալայզիաԶիմբաբվե Զիմբաբվե3-1ՀաղթանակԸնկերական խաղ
3.1997 թվական, սեպտեմբերի 13Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալյան, ՉԺՀԻրան Իրան2-4Պարտություն1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն
4.2000 թվական, հոկտեմբերի 16Լիբանան Տրիպոլի, ԼիբանանԻնդոնեզիա Ինդոնեզիա4-0Հաղթանակ2000 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Խմբային փուլ
5.2000 թվական, հոկտեմբերի 23Լիբանան Սիդոն, ԼիբանանԿատար Կատար3-1Հաղթանակ200 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Կիսաեզրափակիչ
6.2004 թվական, հուլիսի 3Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՉԺՀԼիբանան Լիբանան6-0ՀաղթանակԸնկերական խաղ
7.2004 թվական, հուլիսի 21Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, ՉԺՀԻնդոնեզիա Ինդոնեզիա5-0Հաղթանակ2004 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Խմբային փուլ
8.2004 թվական, օգոստոսի 7Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին, ՉԺՀՃապոնիա Ճապոնիա1-3Պարտություն2004 թվականի ֆուտբոլի Ասիայի առաջնություն Եզրափակիչ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն«Դալյան Վանդա»; Լիգաների և սուպերլիգաների չեմպիոն՝ 1994, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2002, 2005 թվականներին։
Չինաստանի լիգայի Մրցանակակիր։ 1992, 2001, 2005 թվականներին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Մին Չինական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղացել է 141 խաղ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]