Ֆրանկ դե Բուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկ դե Բուր
հոլ.՝ Frank de Boer
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1970(1970-05-15)[1][2][3] (53 տարեկան)
Ծննդավայր Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 179
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Դե Զուվեն
1984-1988 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1998 Նիդերլանդներ Այաքս 328 (29)
1998-2003 Իսպանիա Բարսելոնա 143 (5)
2003-2004 Թուրքիա Գալաթասարայ 15 (1)
2004 Շոտլանդիա Ռեյնջերս 15 (2)
2004-2005 Կատար Ալ Ռայան 16 (5)
2005-2006 Կատար Ալ-Շամալ 1 (0)
Ազգային հավաքական
1990-2004 Նիդերլանդներ Նիդեռլանդներ 112 (13)
Մարզչական կարիերա
2007-2010 Նիդերլանդներ Այաքս օգն.
2008-2010 Նիդերլանդներ Նիդեռլանդներ օգն.
2010-2016 Նիդերլանդներ Այաքս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանկ դե Բուր (հոլ.՝ Frank de Boer, մայիսի 15, 1970(1970-05-15)[1][2][3], Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկ դե Բուրն «Այաքսի» ֆուտբոլային դպրոցի սան է։ «Այաքսի» կազմում Ֆրանկն անցկացրել է 10 տարի` դառնալով Նիդերլանդների չեմպիոն և տիրանալով տարբեր եվրոպական գավաթների։ 1998 թվականին Դե Բուրը տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա», սակայն այստեղ չկարողացավ հասնել այնպիսի բարձունքների ինչպես «Այաքսի» հետ և դոպինգ սկանդալի պատճառով հեռացավ ակումբից։ Հետագայում նա իր երկվորյակ եղբայր Ռոնալդ դե Բուրի հետ հանդես եկավ թուրքական «Գալաթասարայի», շոտլանդական «Ռեյնջերսի», ապա Կատարի «Ալ-Ռայանի» և «Ալ-Շամալի» կազմում։ Կատարում էլ 2006 թվականին Ֆրանկ դե Բուրն ավարտեց կարիերան։

Ֆրանկ դե Բուրը Նիդերլանդների հավաքականի ավագն էր ընդհուպ մինչև իր հեռանալը հավաքականից` Եվրո-2004-ից հետո։

Հավաքականում կարիերան ավարտվեց անհաջող։ Եվրոյի քառորդ եզրափակչում Շվեդիայի դեմ խաղում նա վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Չնայած վնասվածքին Դե Բուրը մասնակցեց նաև Պորտուգալիայի դեմ կիսաեզրափակիչ խաղին, որտեղ նրա հավաքականը պարտվեց 2-1 հաշվով։

Ֆրանկ դե Բուրը մասնակցել է աշխարհի 1994 և 1998, ինչպես նաև Եվրոպայի 1992, 2000 և 2004 թվականների առաջնություններին։

Ֆրանկը ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին հայտարարեց 2006 թվականի ապրիլին։ 2007 թվականին նա գլխավորեց Այաքսի երիտասարդական թիմը։ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին նա նշանակվեց «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնակատար` Մարտին Յոլի փոխարեն[4][5]։ 2011 թվականի հունվարի 3-ին նա նշանակվեց Այաքսի մարզիչ։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[6]։ Այն բանից հետո երբ դե Բուրի թիմը 3 տարի անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն (2010/11, 2011/12, 2012/13) նրա հետ պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2017-ի հունիսի 30-ը[7]։ Այաքսը դարձավ չեմպիոն նաև հաջորդ տարի (2013/14), սակայն հաջորդ երկու տարիներին չեմպիոնական տիտղոսը զիջեց «ՊՍՎ»-ին։ 2015/2016 մրցաշրջանի ավարտից հետո դե Բուրը հեռացավ «Այաքսից»[8]։

Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքս
Բարսելոնա

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=29985
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  4. "Martin Jol vertrekt per direct bij Ajax" (հոլանդերեն). AFC Ajax. 6.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. "De Boer: 'Plezier moet terug'" (հոլանդերեն). AFC Ajax. 7.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. "Nieuw contract Frank de Boer" (հոլանդերեն). AFC Ajax. 3.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  7. "Այաքսը համաձայնության է եկել գլխավոր վարզիչ դե Բուրի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։".
  8. "Այաքսը հաստատել է գլխավոր մարզիչ դե Բուրի հրաժարականի մասին լուրը։".