Մարտին Յոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Յոլ
հոլ.՝ Martin Jol
Դիմանկար
Ծնվել էհունվարի 16, 1956(1956-01-16)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՀաագա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
 Martin Jol Վիքիպահեստում

Մարտին Կորնելիուս Յոլ[2] (հոլ.՝ Maarten Cornelis Jol, հունվարի 16, 1956(1956-01-16)[1], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ Մասնակցել է ավելի քան 400 հանդիպում 5 տարբեր ակումբների կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Յոլը ծնվել է Հաագայում։ Նա կարիերան սկսել է սիրողական թիմի կազմում, ապա շարունակել «ԱԴՈ Դեն Հաագում «Այաքս»։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1973 թվականին[3]։ 1975 թվականին հաղթել է Նիդերլանդների գավաթում` հաղթելով «Տվենտեին»: 1978-1979 թվականներին խաղացել է Բունդեսլիգայում` «Մյունխենի Բավարիայի» կազմում, իսկ 1979 թվականին տեղափոխվել «Տվենտե»: 1982 թվականին Յոլը տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»: 1985 թվականին նա վերադարձավ «Դեն Հաագ» և նույն տարում ճանաչվեց Նիդերլանդների տարվա ֆուտբոլիստ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների հավաքականի կազմում Յոլն իր առաջին հանդիպումն անցկացրել է 1980 թվականի հոկտեմբերի 11-ին Գերմանիայի դեմ ընկերական խաղում` Նիդերլանդների Ֆիլիպս մարզադաշտում։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով` Նիդերլանդների կազմում գոլի հեղինակ է դարձել պաշտպան Էրնի Բրանդտսը, իսկ գերմանացիների կազմում Խորստ Խրուբեշը։

Մարզչական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 26-ին Յոլը կնքեց եռամյա պայմանագիր Ամստերդամի «Այաքսի» հետ, որը մինչ այդ գլխավորում էր Մարկո վան Բաստենը[4][5]։ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին Այաքսի հետ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզվեց[6]։ 2011 թվականի հունիսի 7-ին նա պայմանագիր կնքեց անգլիական «Ֆուլհեմի» հետ երկու տարի ժամկետով։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին հեռացվեց լոնդոնյան ակումբից 2013/14 մրցաշրջանում ցուցաբերած անբավարար արդյունքների պատճառով[7]։

Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

ԱԴՈ Դեն Հաագ

Որպես մարզիչ

Սխվենինգեն

  • National Non-league Championship մրցաշարի հաղթող։ 1996

Ռոդա

  • Նիդերլանդների գավաթակիր։ 1997

Այաքս

  • Նիդերլանդների գավաթակիր։ 2010

Անձնական ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների տարվա ֆուտբոլիստ։ 1985

Նիդերլանդների տարվա մարզիչ։ 2001, 2002

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա մարզիչ։ դեկտեմբեր 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ավելի ճիշտ — Մարտեն Կորնելիուս Յոլ
  3. "Martin Jol"., Albion News (official match programme) (Peerless Programmes, for West Bromwich Albion F.C.) (73 (9): 4–5. 14 November 1981.). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Martin Jol nieuwe trainer Ajax».
  5. «Յոլը պաշտոնապես գլխավորեց «Այաքսը»։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին.
  6. «Martin Jol vertrekt per direct bij Ajax (нид.): AFC Ajax (6.12.2010): Ստուգված է 6 դեկտեմբերի 2010։ Պահպանված է օրիգինալից 13 մարտի 2012։».
  7. ««Ֆուլհեմը» հայտարարեց Յոլի հեռացման մասին։».

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]