Ռոնալդ դե Բուր
Ռոնալդ դե Բուր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1970[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն |
![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ | AFC Ajax–pleyer of the year |
Ronald de Boer Վիքիպահեստում |
Ռոնալդ դե Բուր (հոլ.՝ Ronald de Boer, մայիսի 15, 1970[1], Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ազգային հավաքականի խաղացող (1993—2003 թթ.)։ Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2008 թվականին։ Ֆրանկ դե Բուրի երկվորյակ եղբայրն է։
Բովանդակություն
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր Շերոն Քոենի հետ։ Համատեղ ամուսնությունից նրանք ունեցան 3 դուստր` Մաքսիմը (1992 թ.), Դեմին (1995 թ.) և Բրուկը (2000 թ.)։
2000 թվականի օգոստոսի 12-ին Ռոնալդն իր ընկերուհու` Սյուզ վան Ռոզելի հետ ունեցավ ևս մեկ դուստր` Ֆեննան, իսկ 2015 թվականի մայիսի 29 ծնվեց նրանց համատեղ երկրորդ, իսկ Ռոնալդի հինգերորդ դուստրը` Լինդը[2]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել «Այաքս» (1988-1991 և 1993-1998 թթ.), «Տվենտե» (1991-1993 թթ.), «Բարսելոնա» (1998-2000 թթ.), «Ռեյնջերս» (2000-2004 թթ.), «Ալ-Ռայան» (2004-2005 թթ.) և «Ալ-Շամալ» (2005-2008 թթ.) ակումբներում։ 2008 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրել է 67 խաղ և դարձել 13 գոլի հեղինակ։ Մասնակցել է Աշխարհի 1994, 1998 և Եվրոպայի 1992, 2000 թվականների առաջնություններին։ Հավաքականում խաղացել է տարբեր դիրքերում` կենտրոնական հարձակվող, ենթահարձակվող և հարձակողական կիսապաշտպան։
Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այաքս
- Նիդերլանդների չեմպիոն (5): 1990, 1994, 1995, 1996, 1998
- Նիդերլանդների գավաթակիր (2): 1993, 1998
- Նիդերլանդների սուպերգավաթակիր (3): 1993, 1994, 1995
- Նիդերլանդների տարվա ֆուտբոլիստ (2): 1994, 1996
- Չեմպիոնների լիգայի հաղթող (1): 1995
- Եվրոպայի սուպերգավաթի հաղթող (1): 1995
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1): 1995
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից (1): 1996
- Բարսելոնա
- Իսպանիայի չեմպիոն (1): 1999
- Ռեյնջերս
- Շոտլանդիայի չեմպիոն (1): 2003
- Շոտլանդիայի գավաթակիր (1): 2002, 2003
- Շոտլանդիայի լիգայի գավաթակիր (2): 2002, 2003
- Հոլանդիայի հավաքական
- 4-րդ հորիզոնական աշխարհի 1998 թվականի առաջնությունում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt — 2000.
- ↑ «Ronald de Boer had liever een zoon» (հոլանդերեն)