Խուան Վերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խուան Վերոն
Juan-sebastián-verón-2010.JPG
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1975(1975-03-09)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Լա Պլատա, Արգենտինա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ

Խուան Սեբաստիան Վերոն (իսպ.՝ Juan Sebastián Verón, մարտի 9, 1975(1975-03-09)[1], Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Էստուդիանտես»-ի, եվրոպական տարբեր ֆուտբոլային ակումբների և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։

Ներկայումս «Էստուդիանտես» ֆուտբոլային ակումբի նախագահն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էստուդիանտես»[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Վերոնը միացել է «Էստուդիանտես» ֆուտբոլային ակադեմիային։ 1995 թվականին օգնել է իր թիմին վերադառնալ Արգենտինայի Պրիմերա Դիվիզիոն։

1996 թվականին Խուանը տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

«Պարմա», «Լացիո»[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին 15 միլիոն եվրոյի դիմաց Խուան Վերոնը տեղափոխվել է իտալական «Պարմա»։ Հաջորդ տարի նա թիմի կազմում դարձել է Իտալիայի և ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

Այս հաջողություններից հետո Խուանը 18,1 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Լացիո»։ Ըստ պայմանագրի նա շաբաթական պետք է ստանար 48000 եվրո աշխատավարձ։ 2000 թվականին Խուան Վերոնը դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Նա այդ մրցաշրջանի ընթացքում դարձել է 8 գոլի հեղինակ։

Գործոնեությունն Անգլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000/01 մրցաշրջանից հետո՝ 2001 թվականի հուլիսի 12-ին Վերոնը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»[2]։ Նա թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր, իսկ տրանսֆերը արժեցել է 28․1 միլիոն եվրո։ «Մանչեսթեր»-ի կազմում Խուանը հանդես է եկել 2001-2003 թվականների ընթացքում՝ մասնակցելով 51 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ։

2003 թվականին Խոան Վերոնը 15 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է լոնդոնյան «Չելսի»։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է «Լիվերպուլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ ազնվականների հաղթանակով։ 2003/04 մրցաշրջանի ընթացքում Խուանը մասնակցել է 15 հանդիպման։

Վերադարձ Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004/05 մրցաշրջանի սկզբում Վերոնը տեղափոխվել է միլանյան «Ինտեր»։ Մրցաշրջանի արդյունքում նա դարձել է Իտալիայի գավաթակիր, իսկ 2006 թվականին՝ Իտալիայի չեմպիոն և գավաթակիր։

Վերադարձ տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006/07 մրցաշրջանի ընթացքում վարձակալական հիմունքներով Խուանը հանդես է եկել հարազատ «Էստուդիանտես»-ի կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո թիմը գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։

2008 և 2009 թվականներին խուան Վերոնը արժանացել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստի կոչմանը։ Նրա թիմը դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր։

2012 թվականին ֆուտբոլիստը ավարտել է իր կարիերան և նշանակվել «Էստուդիանտես»-ի սպորտային տնօրեն[3]։ 2016 թվականին նշանակվել է թիմի նախագահ[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի չեմպիոն - 2006, 2010
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2009
  • ՈւԵՖԱ-ի գավաթակիր - 1999
  • Իտալիաի գավաթակիր - 1999, 2000, 2005, 2006
  • Իտալիայի չեմպիոն - 2000, 2006
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2000, 2005
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր - 1999
  • Անգլիայի չեմպիոն - 2003
  • Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ - 2008, 2009
  • Արգենտինայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2006, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Veron seals £28.1m Man Utd move»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ 12 July 2001։ Վերցված է 8 February 2012 
  3. «Verón es el nuevo presidente de Estudiantes de La Plata» (իսպաներեն)։ Pasion Libertadores։ 5 октября 2014։ Վերցված է 2014-10-05 
  4. «Футболист Верон возобновил карьеру в возрасте 41 года»։ ТАСС։ Վերցված է 2016-12-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]