Jump to content

Կոսավարե Ասլանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսավարե Ասլանի
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1989(1989-07-29)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Կրիստիանստադ, Շվեդիա[3]
Հասակ 165 սանտիմետր
Քաշ 57 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Կոսովարե Ասլանի (ալբ․՝ Kosovare Asllani,հուլիսի 29, 1989(1989-07-29)[1][2], Կրիստիանստադ, Շվեդիա[3]), ծագմամբ կոսովար շվեդ ֆուտբոլիստուհի, «Ռեալ Մադրիդ» ակումբի և Շվեդիայի հավաքականի հարձակվող։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ասլանիի ծնողները Կոսովոյի ալբանացիներ են, որոնք ներգաղթել են Շվեդիա։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով և տափօղակով հոկեյով։ 15 տարեկանից սկսել է հանդես գալ «Վիմերբյու» ակումբի կազմում, որի կազմում 48 մրցախաղում խփել է 49 գնդակ[5]։ Ֆուտբոլիստուհու նախկին մարզիչ Սեսիլիա Վիլհելմսոնը մատնանշել է նրա տեխնիկական և ֆիզիկական տվյալները[6]։ Ֆուտբոլիստուհին ստացել է մի քանի առաջարկություն և պայմանագիր է ստորագրել «Լինչյոփինգ» ակումբի հետ[7]։

«Լինչյոփինգ» ակումբի հիմնական կազմում ամրապնդվել է 2008 թվականին։ 2009 թվականին թիմի կազմում դարձել է Շվեդիայի գավաթի դափնեկիր, նաև հաղթել է առաջնությունում։ 2009 թվականի դեկտեմբերի 4-ին պայմանագիր է ստորագրել է WPS «Չիկագո Ռեդ Սթարս» ակումբի հետ[8]։

ԱՄՆ-ում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ավարտից հետո վերադարձել է «Լինչյոփինգ» ակումբ։

2011 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «Կրիստիանստադ» ակումբ։ Ակումբի հետ պայմանագիրը լրանալուց մեկ ամիս առաջ առաջարկություն է ստացել «Պարի Սեն Ժերմեն» ակումբից, որի հետ էլ պայմանագիր է կնքել 2012 թվականի սեպտեմբերին[9]։ Ֆուտբոլիստուհու շնորհանդեսն անցկացրել են Ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն և հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հայտարարել է․ «Եթե ուզում եք հաղթել, ձեզ հարկավոր է շվեդ հարձակվող»[10]։ 2012/13 թվականների մրցաշրջանի 19 մրցախաղերի ընթացքում Ասլանին ակումբի կազմում խփել է 17 գնդակ[11]։ 2016 թվականի հունվարի 4-ին Ինստագրամը հայտարարել է «Պարի Սեն Ժերմեն» ակումբից նրա հեռանալու մասին, որի կազմում խաղացել էր 4 տարվա ընթացքում[12]։

2016 թվականի հունվարի 22-ին երկամյա պայմանգիր է կնքել «Մանչեստեր Սիթի» ակումբի հետ[13]։

2017 թվականի օգոստոսի 10-ին հայտարարել է «Լինչյոպինգ» ակումբ իր վերադարձի մասին՝ կնքելով երկուսուկես տարվա պայմանագիր։

Շվեդիայի հավաքականի կազմում նորամուտ է ունեցել 2008 թվականի սեպտեմբերին Ռումինիայի դեմ մրցախաղում[14]։ 2009 թվականին մտել է Եվրոպայի առաջնության հայտացանկ[15]։

Հավաքականի մարզիչ Թոմաս Դեներբյոյի որոշմամբ չի մտել 2011 թվականի աշխարհի առաջնության հայտացանկ[16]։

2012[17] և 2016 թվականների[18] օլիմպիադաներում հանդես է եկել ազգային թիմի կազմում։

2017 թվականին Եվրոպայի առաջնությանը մտել է հավաքականի կազմ[19]։

2019 թվականի աշխարհի առաջնությանը, որը անցկացվել է հունիսին Ֆրանսիայում, Ասլանին Չիլիի դեմ Շվեդիայի հավաքականի առաջին մրցախաղի 83-րդ րոպեին խփել է առաջին գոլը, ինչը իր թիմին հաղթանակ է բերել է (2:0)։ Թաիլանդի դեմ Շվեդիայի հավաքականի երկրորդ մրցախաղում 19-րդ րոպեին խփել է գոլ, արդյունքում տարվել է հաղթանակ (5:1)։ Անգլիայի հավաքականի դեմ երրորդ տեղի մրցախաղում 11-րդ րոպեին խփել է գոլ, իսկ նրա հավաքականը հաղթել է 2։1 հաշվով։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինչյոպինգ

  • Շվեդիայի առաջնություն՝ 2009
  • Շվեդիայի սուպերգավաթ՝ 2009
  • Շվեդիայի գավաթ՝ 2008, 2009

Մանչեսթեր Սիթի

Հավաքականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեցիա

  • 2016 թվականի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային ընդունակությաունների և բալկանյան ծագման համար Ասլանիին նմանեցնում են Զլատան Իբրահիմովիչին[20][21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. 3,0 3,1 3,2 FBref.com(բազմ․)
  4. http://www.smalandsakademi.se/?p=1771
  5. «Damallsvenskan 2008». svenskdamfotboll.se. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին.
  6. «Bittert att missa guldet 2008 – nu tar "Kosse" och LFC ny fart!». svenskdamfotboll.se. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին.
  7. «Damallsvenskan 2007». svd.se.
  8. «Red Stars Sign Sweden's Kosovare Asllani». womensprosoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Asllani slumpas till PSG för fyndpris». expressen.se. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  10. «Här presenteras Asllani för Leonardo av Zlatan». aftonbladet.se. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  11. «Kosovare Asllani». statsfootofeminin.fr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  12. «PSG terminates contracts of Horan, Asllani». equalizersoccer.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Asllani signs two-season deal with Manchester City». equalizersoccer.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  14. «Enkel svensk kvalseger mot Rumänien». dn.se. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  15. «Truppen till EM uttagen – Sverige het medaljkandidat». nyheter24.se. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  16. «Petningen av Asllani förvånar Sundhage». expressen.se. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Women's Olympic Football Tournament London 2012 – List of Players Sweden» (PDF). fifa.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  18. «Sweden's women pipped by Germany in Olympic final». thelocal.se. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  19. «Truppen till EM i Holland». svenskfotboll.se. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Asllani slog Zlatans rekord med 1 sekund». aftonbladet.se. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  21. «Kosovare Asllani». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսավարե Ասլանի» հոդվածին։