Jump to content

Կոսովոյի ալբանացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի ալբանացիներ
Ընդհանուր քանակ

2,1 միլիոն

Բնակեցում
Կոսովո Կոսովո1 616 869 (2011)[1]
Գերմանիա Գերմանիա300 000[2]
Շվեյցարիա Շվեյցարիա200 000[2][3][4]
Իտալիա Իտալիա43 751[5]
Ավստրիա Ավստրիա21 371[2]
Շվեդիա Շվեդիա19 576[2]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ13 452[2]
Ֆրանսիա Ֆրանսիա12 359[2]
Անգլիա Անգլիա10 643[2]
Բելգիա Բելգիա7 891[2]
Սլովենիա Սլովենիա6 783[2]
Թուրքիա Թուրքիաշուրջ 600 000[6]
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա100 000[7]
Սերբիա Սերբիա60 000 (2008)[8]
Լեզու(ներ)
Ալբաներեն, Գեգյան բարբառ
Հավատք(ներ)

Մեծամասնությունը Մուսուլմանություն
(Սուննի իսլամ)
Փոքրամասնությունը Քրիստոնեություն,

(Կաթոլիկ և Ուղղափառ)
Կոսովոյի էթնիկ խմբերը 2005 թվականին ըստ ԵԱՀԿ
Կոսովոյի ալբանացիների ազգային հագուստ և պար

Կոսովոյի ալբանացիներ (ալբ․՝ Shqiptarët në Kosovë, կոսովարներ, ալբ․՝ Kosovar), թվաքանակով ամենամեծ էթնիկ խումբը Կոսովոյում։

Ըստ 1991 թվականին Հարավսլավիայում անցկացված մարդահամարի տվյալների, որն ալբանացիները բոյկոտել են, Կոսովոյում ապրում էին 1,596,072 մլն էթնիկ ալբանացիներ (բնակչության 81,6 %-ը)։ 2000 թվականի տվյալներով նրանց թիվը կազմել է 1,584,000-ից մինչև 1,733,600 (բնակչության 88%-ը)։ Ներկայում նրանք կամզում են երկրի բնակչության 92,93%-ը։

Կոսովոյի ալբանացիներն էթնիկ ալբանացիներ են, որոնք ծագել են այդ տարածաշրջանում՝ անկախ այն հանգամանքից, թե ապրում են արդյոք Կոսովոյում։ Կոսովոյի պատերազմից հետո Կոսովոյի ալբանացիների մեծ սփյուռք է ձևավորվել հիմնականում Գերմանիայում և Շվեյցարիայում։ Ենթադրվում է, որ 500 000 Կոսովոյի ալբանացիներ ապրում են Շվեյցարիայում կամ Գերմանիայում (մոտ 300,000 Գերմանիայում և 200,000 Շվեյցարիայում), ինչը կազմում է Կոսովոյի ալբանացիների ընդհանուր թվի մեկ հինգերորդը[2][3][4]։

Կոսովոյում ալբանացիների բնակության առաջին վկայությունները վերաբերում են Միջնադարին։ Էթնիկական նույնականությունը գոյություն չի ունեցել ալբանական և էթնիկական մյուս խմբերի շրջանում Կոսովոյում Օսմանյան գերիշխանության տարիներին։ Դրա փոխարեն հիմնվել են սոցիալ-մասնագիտական, սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային նույնականություններ։ Երբեմն հարաբերությունները մուսուլմանների և քրիստոնյաների միջև սրվել են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Minority Communities in the 2011 Kosovo Census Results: Analysis and Recommendations» (PDF). European Centre for Minority Issues Kosovo. 2012 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Emigration in Kosovo (International Emigation) - Page 32-38». Kosovo Agency of Statistics, KAS. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին.
  3. 1 2 «Die kosovarische Bevölkerung in der Schweiz» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  4. 1 2 «Donner une autre image de la diaspora kosovare». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Kosovari in Italia».
  6. Р. Элси,Исторический словарь Косово (2010).стр.276
  7. Exakt antal är okänt; Makedonien har en albansk minoritet på 25%. Omkring 250,000 kosovoalbaner flyttade till Makedonien under Kosovokriget, men det är okänt hur många som stannade kvar efter kriget.
  8. Judah (2008)