Jump to content

Ջուզեպպե Մեացցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Մեացցա
Giuseppe Meazza
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Պեպպինո, Բալիլլա (Փամփուշտ)
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1910(1910-08-23)[1]
Ծննդավայր Միլան, Իտալիայի թագավորություն
Մահվան ամսաթիվ օգոստոսի 21, 1979(1979-08-21) (68 տարեկան)
Մահվան վայր Ռապալլո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա
Հասակ 169 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող, հարձակվողական կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1927-1940 Իտալիա Ինտեր 348 (241)
1940-1942 Իտալիա Միլան 37 (9)
1942-1943 Իտալիա Յուվենտուս 27 (10)
1944 Իտալիա Վարեզե 20 (7)
1945-1946 Իտալիա Ատալանտա 14 (2)
1946-1947 Իտալիա Ինտեր 17 (2)
1927-1947 Ընդհանուր 463 (271)
Ազգային հավաքական
1930-1939 Իտալիա Իտալիա 53 (33)
Մարզչական կարիերա
1946 Իտալիա Ատալանտա
1946-1948 Իտալիա Ինտեր
1948-1949 Թուրքիա Բեշիկթաշ
1949-1951 Իտալիա Պրո Պատրիա
1952-1953 Իտալիա Իտալիա
1955-1956 Իտալիա Ինտեր
1957 Իտալիա Ինտեր
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջուզեպպե Մեացցա (իտալ.՝ Giuseppe Meazza, օգոստոսի 23, 1910(1910-08-23)[1], Միլան, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 21, 1979(1979-08-21), Ռապալլո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։ Ինտերի կազմում անցկացրել է 361 խաղ, խփել 247 գոլ։ Իտալիայի հավաքականի պատմության երկրորդ ռմբարկուն լավագույն ռմբարկուն է (33 գոլ) Լուիջի Ռիվայից (35 գոլ) հետո[2]։ Նրա անունով է կոչվում Միլան քաղաքի Ջուզեպպե Մեացցա մարզադաշտը։ Նրա անունը դասվել է բոլոր ժամանակների իտալացի լեգենդար ֆուտբոլիստների շարքին[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպեն ծնվել է Աննիբալ Մեացցայի և Էրսիլիի Բորգիի ընտանիքում։ Հայրը զոհվել է առաջին աշխարհամարտում։ Ջուզեպպեն փոքր տարիքում ստիպված էր օգնել մորը, որը հացի գործարանում հաց էր թխում[4]։ 13 տարեկանում նա հիմնել և ղեկավարել է իր սեփական ֆուտբոլային ակումբը՝ «Կոստանցան»[5]։ 14 տարեկանում տեղափոխվել է «Մաեստրե Կամպիոնելի» ակումբ, որտեղ խաղացել է բոլոր դիրքերում, բացի դարպասապահից։ Նույն տարիքում փորձեց միանալ Միլանին, սակայն իր ֆիզիկական տվյալների պատճառով նրան մերժցին, և նա միացավ Ինտերի երիտասարդական ակումբին, որի հետ 2 տարի անընդմեջ հաղթեց տարածաշրջանային առաջնությունում (1925/1926 և 1926/1927)։ Չնայած նրան, որ 17 տարեկանում նա կշռում էր 40 կգ, բայց նրան ընդգրկեցին «Ինտերի» պահեստային կազմում։

Խոսքը իտալական հայտնի լեգենդի մասին է, համաձայն որի ջենովացի Ջովանբատտիստա Պերասսո անունով տղան (մականունը՝ Փամփուշտ, իտալ.՝ Balilla,ռուս.՝ Пуля) 1746 թվականին դարձավ ավստրիական զավթիչների դեմ բարձրացված ապստամբության առաջնորդը։ 1920-ական թվականներին Բալիլլա անունը մոդայիկ դարձավ, քանզի իշխանության եկած ֆաշիստները այդպես էին անվանում այն խմբերին, որոնք կազմված էին պատանիներից։ Նրանք կոչվում էին «Օպերա նացիոնալե բալիլլա»։ 1927 թվականին «Ինտերի» մարզիչ Արպադ Վայսը Մեացցային ընդգրկեց թիմի հիմնական կազմում՝ «Միլանեզեի» հետ խաղում։ Ակումբի մյուս խաղացողները զարմացան մարզիչի որոշմամբ, քանի որ Մեացցան այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էր և կոչեցին նրան Բալիլլա։ Մեացցան այդ խաղում 2 գոլ խփեց[6]։ Խաղից հետո Արպադ Վայսը մտավ հանդերձարան և հայտարարեց, որ սրանից հետո այս Բալիլլան կխաղա ընդմիշտ[7]։ Մեացցան շարունակում էր աշխատել հացի գործարանում, մայրը չէր իմանում տղայի հաջողությունների մասին։ Մեացցայի վարկանիշը բարձրացավ առաջնության վերջին տուրի ժամանակ, երբ Ինտերը առաջին խաղակեսում 3-0 հաշվով պարտվում էր Ջենոայի։ Ընդմիջումից հետո Մեացցան 3 գոլի հեղինակ դարձավ։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։

Մեացցան ուներ ռեակտիվ արագություն։ Նա 100 մետրը վազում էր 12 վայրկյանում։ Բացի այդ նա գնդակով գեղեցիկ հնարքների էր տիրապետում[8]։

Մեացցան Ինտերի մարզաշապիկով,1927թ․

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինտերում» իր կարիերան սկսելով՝ Մեացցան այստեղ անցկացրեց 13 տարի՝ ակումբի կազմում անցկացնելով 408 խաղ և խփելով 284 գնդակ։ «Ինտերի» հետ նա 3 անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը և 1 անգամ՝ Իտալիայի գավաթը։

1939-1940 մրցաշրջանը բաց թողելուց հետո՝ 1940 թվականի վերջին մամուլը սենսացիոն հայտարարություն արեց, որ Մեացցան նորից խաղադաշտ է վերադառնում։Եվ նա նորից խաղադաշտ դուրս եկավ 1941 թվականի հունվարի 1-ին, այս անգամ արդեն «Միլանի» կազմում։ Այստեղ նա խաղաց մեկ տարի և տեղափոխվեց «Յուվենթուս»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից տուժեց նաև Իտալիայի առաջնությունը, և նա իր ընտանիքով տեղափոխվեց Իտալիայի հյուսիսային մասում գտնվող Վարեզե քաղաք։ Այստեղ նա օգնում էր տեղի ակումբին, որպես մարզիչ-խաղացող։ Վարեզեում ծնվում է նրանց երկրորդ աղջիկը, ում անվանում են Գաբրիելլա։ 1946 թվականին «Ինտերի» հրավերով նա վերադառնում է «Ինտեր» նախ որպես խաղացող, իսկ արդեն տարեվերջին՝ մարզիչ-խաղացող։ Նա իր վերջին հանդիպումը անցկացրեց 1947 թվականի հունիսին՝ «Բոլոնիայի» հետ խաղում։ 1979 թվականի օգոստոսի 21-ին, իր ծննդյան 69-րդ տարեդարձից երկու օր առաջ լեգենդար ֆուտբոլիստը մահացավ։ Միլանի Սան-Սիրո մարզադաշտը նույն թվականին վերանվանվեց Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ[9]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի հավաքականում Մեացցայի անդրանիկ խաղը կայացավ 1930 թվականի փետրվարի 9-ին[10]։ Իտալիայի հավաքականը խաղում էր Շվեյցարիայի հավաքականի դեմ։ Այդ խաղում Մեացցան 2 գոլ խփեց, և իտալացիները հաղթեցին 4-2 հաշվով՝ արժանանալով Անտոնինա Շվեխլայի անվան գավաթին (Կենտրոնական Եվրոպայի Միջազգային Գավաթ)[11]։ 1934 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, երբ Իտալիայի հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Ջուզեպպե Մեացցան դարձավ ամենահանրաճանաչ ֆուտբոլիստը Իտալիայում, նրա անունը սկսեց օգտագործվել տղամարդկանց օծանելիքների գովազդի համար[12]։ 1937 թվականին նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով։ Մեացցայի առաջին խաղը որպես թիմի ավագ անհաջող ավարտ ունեցավ իտալացիների համար՝ հավաքականը Վիեննայում 2-0 հաշվով պարտվեց ավստրիացիներին[13]։ 1938 թվականին Ֆրանսիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մեացցայի գոլի շնորհիվ Իտալիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 4-2 հաշվով հաղթեց Հունգարիայի հավաքականին[14][15][16][17]։ Այդ առաջնությունից հետո նա կույր աղիքի վիրահատություն տարավ։ Հետվիրահատական ընթացքը շատ երկար տևեց։ Հավաքականում իր վերջին հանդիպումը Մեացցան անցկացրեց 1939 թվականի հուլիսի 20-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում։ Նույն թվականին նա ամուսնացավ Ռիտա Գալլոնի հետ և ունեցավ աղջիկ, ում անվանեցին Սիլվանա[18]։ Մեացցայի առողջական վիճակը նորից վատացավ և նա ենթարկվեց երկրորդ վիրահատությանը։

Ջուզեպպե Մեացցայի գերեզմանը Միլանի մոնումենտալ գերեզմանատանը

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Գավաթ Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Այլ խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1927–28 «Ինտեր» 33 12 - - - - - - 33 12
1928–29 29 33 - - - - - - 29 33
1929–30 33 31 - - - - - - 33 31
1930–31 34 24 - - - - 6 7 40 31
1931–32 28 21 - - - - - - 28 21
1932–33 32 20 - - - - - - 32 20
1933–34 32 21 - - - - 6 5 38 26
1934–35 30 19 - - - - 2 3 32 22
1935–36 29 25 2 1 - - 2 2 33 28
1936–37 26 11 4 3 - - 6 10 36 24
1937–38 26 20 4 8 - - - - 30 28
1938–39 16 4 6 0 - - 4 2 26 6
1939–40 - - - - - - 1 0 1 0
1940–41 «Միլան» 14 6 1 0 - - - - 15 6
1941–42 23 3 4 2 - - - - 27 5
1942–43 «Յուվենտուս» 27 10 - - - - - - 27 10
1944 «Վարեզե» 20 7 - - - - - - 20 7
1945–46 «Ատալանտա» 14 2 - - - - - - 14 2
1946–47 «Ինտեր» 17 2 - - - - - - 17 2
«Ինտերի» կազմում 365 243 16 12 - - 27 29 408 284
Ամբողջ կարիերայի ընթացքում 463 271 21 14 - - 27 29 511 314
Ազգային

հավաքական

Մրցաշրջան
Խաղեր Գոլեր
Իտալիայի հավաքական
1930 5 6
1931 6 5
1932 4 2
1933 5 5
1934 9 7
1935 3 2
1936 4 2
1937 5 1
1938 6 3
1939 6 0
Ամբողջը 53 33

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ակումբ Երկիր
1946 «Ատալանտա» Իտալիա
1946-1948 «Ինտեր» Իտալիա
1948-1949 «Բեշիկթաշ» Թուրքիա
1949-1951 «Պրո Պատրիա» Իտալիա
1952-1953 - Իտալիայի հավաքական
1955-1956 «Ինտեր» Իտալիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Appearances for Italy National Team
  3. 11 величайших итальянцев
  4. «Великие игроки: Джузепе Меацца». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  5. 13-ЛЕТНИЙ ПРЕЗИДЕНТ
  6. «100 ВЕЛИКИХ ФУТБОЛИСТОВ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  7. Как Меацца стал Балиллой
  8. ПИОНЕР “ФУТБОЛЬНОЙ” РЕКЛАМЫ
  9. «Джузеппе Меацца, человек-стадион». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  10. В 1930—1938 годах провел 53 матча за сборную Италии.(չաշխատող հղում)
  11. Кубок Швехла
  12. «ПИОНЕР «ФУТБОЛЬНОЙ» РЕКЛАМЫ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  13. «Великие игроки: Джузеппе Меацца». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  14. Джузеппе Меацца 1938(չաշխատող հղում)
  15. Джузеппе Меацца: Чемпион мира 1934, 1938 (капитан команды).
  16. 1938 год. Сборная Италии — сборная Венгрии. Чемпионат мира
  17. «Афиша чемпионата мира 1938 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  18. Дочери Джузеппе Меацца чтут память своего отца
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Մեացցա» հոդվածին։