Ռիշարլիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռիշարլիսոն
Richarlyson Barbosa Felisbino
Richarlyson 2.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1982(1982-12-27)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 176
Քաշ 72
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Վիտորիա
Պատանեկան կարիերա
1998—2001 Բրազիլիա Իտուանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 Բրազիլիա Սանտու Անդրե 0 (0)
2003 Բրազիլիա Ֆորտալեզա 0 (0)
2003—2004 Ավստրիա Զալցբուրգ 27 (1)
2004 Բրազիլիա Սանտու Անդրե 0 (0)
2005—2010 Բրազիլիա Սան Պաուլու 147 (6)
2011—2013 Բրազիլիա Атлетико Минейро 101 (2)
2014—Հիմա Բրազիլիա Վիտորիա 18 (1)
Ազգային հավաքական
2008 Բրազիլիա Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռիշարլիսոն, (լրիվ անունը՝ Ռիշարլիսոն Բարբոզա Ֆելիզբինո պորտ.՝ Richarlyson Barbosa Felisbino, բրետոներեն՝ Richarlyson Barbosa Felisbino դեկտեմբերի 27, 1982(1982-12-27)[1], Նատալ (Ռիու Գրանդի դու Նորտի), Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Սալվադորի «Վիտորիա»-ի, նախկինում՝ նաև Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սանտու Անդրե»-ում։

2005 թվականին դարձել է «Սան-Պաուլու»-ի խաղացող և «եռագույնների» հետ հաղթել է Լիբերտադորեսի Գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Նույն՝ 2005 թվականին, լուրեր տարածվեցին նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, սակայն դրանք հերքվեցին մարզիկի, նրա ակումբային գործընկերների և «Սան-Պաուլու»-ի ղեկավարության կողմից։ Այդպիսի խոսակցությունների պատճառը Ռիշարլիսոնի՝ «Պալմեյրաս»-ի դարպասին խփած գոլը տոնելն էր, այսպես կոչված Dança da bundinha-ն[2]: Չնայած նրան, որ մարզիկի հանդեպ չարակամ տրամադրված մարդիկ շարունակում են համացանցում ծաղրանկարներ և պարոդիաներ ստեղծել նրա հասցեին, մամուլը տարածեց, որ այդ ամենը նրա՝ «մաչոյի կերպարի» մասն են կազմում։ Բացի դա, 2007 թվականի Ռիշարլիսոնը շահեց դատը՝ հարուցված «Պալմեյրաս»-ի մարզչի դեմ, ով նրան անվանել էր գեյ՝ այդպիսով, ըստ ֆուտբոլիստի, վնասելով իր հեղինակությունը[3]:

2008 թվականի փետրվարի 6-ին Ռիշարլիսոնը առաջին անգամ խաղաց Բրազիլիայի հավաքականի կազմում ընդդեմ Իռլանդիայի հավաքականի, ուր «Սելեսաո»-ն հաղթեց 1:0 հաշվով։

2011 թվականին տեղափոխվեց «Ատլետիկո Մինեյրո», որի կազմում կրկին գրավեց Լիբերտադորեսի Գավաթը, ընդորում Բելու Հորիզոնտիի ակումբի համար իր տեսակի մեջ դա առաջին հաղթանակն էր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիշարլիսոնը նախկինում հայտնի մարզիկ և «Կուրիտիբա»-ի կապիտան Ռեյնալդո Ֆելիզբինոյի՝ Բրազիլիայի 1985 թվականի չեմպիոնի (հանդես է եկել նաև «Ֆլումինենս»-ի կազմում), որդին է։ Ռիշարլիսոնի հարազատ եղբայրը՝ Ալեքսանդրոն, հանդես է գալիս «Վասկո դե Գամա»-ի կազմում, նախկինում խաղացել է նաև «Ինտերնացիոնալ»-ում, «Կրուզեյրո»-ում և լիսսաբոնյան «Սպորթինգ»-ում։ Բացի դա, Ռիշարլիսոնը և Ալեքսանդրոն Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիկ Դեկուի աներորդիներն են։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի Գավաթի հաղթող (1)։ 2011
  • Պորտուգալիայի Գավաթի հաղթող (1)։ 2007
  • Գաուշուի Լիգա (1)։ 2009
  • Մինեյրոյի Լիգա (2)։ 2006, 2013
  • Բաիյանոյի Լիգա (4)։ 2000, 2002, 2003, 2005
  • Բրազիլիայի հյուսիս-արևելքի Գավաթ (1)։ 1999
  • Լիբերտադորեսի Գավաթ (2)։ 2010, 2013
  • Suruga Bank Գավաթ (1)։ 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]