Աբել Բրագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Աբել Բրագա
Abel Braga
Inter recepcionado pelo presidente.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ֆլումինենսե
Պատանեկան կարիերա
1968-1970 Բրազիլիա Ֆլումինենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1971-1976 Բրազիլիա Ֆլումինենսե 42 (1)
1973  Բրազիլիա Ֆիգեյրենսե 18 (1)
1976-1979 Բրազիլիա Վասկո դա Գամա 37 (0)
1977  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս Կվիքսիլվերս 11 (2)
1979-1981 Ֆրանսիա Պարի Սեն Ժերմեն 45 (9)
1981-1982 Բրազիլիա Կրուզեյրո 21 (1)
1982-1984 Բրազիլիա Բոտաֆոգո 21 (4)
1984-1985 Բրազիլիա Գոյտակազ
Ազգային հավաքական
1978 Բրազիլիա Բրազիլիա 1 (0)
Մարզչական կարիերա
1985 Բրազիլիա Գոյտակազ
1986 Պորտուգալիա Ռիու Ավե
1987 Բրազիլիա Բետաֆոգո
1987-1988 Բրազիլիա Սանտա Կրուզ (Ռեսիֆի)
1988-1989 Բրազիլիա Ինտերնասիոնալ
1989-1991 Պորտուգալիա Ֆամալիկան
1991-1994 Պորտուգալիա Բելենենսիշ
1994 Պորտուգալիա Վիտորիա (Սետուբալ)
1994 Բրազիլիա Ինտերնասիոնալ
1995 Բրազիլիա Վասկո դա Գամա
1997 Բրազիլիա Գուարանի (Կամպինաս)
1997-1998 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
1999 Բրազիլիա Կորիտիբա
1999-2000 Բրազիլիա Պարանա
2000 Բրազիլիա Վասկո դա Գամա
2000 Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել)
2001 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
2001-2002 Բրազիլիա Բետաֆոգո
2002 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
2002-2003 Բրազիլիա Պոնտե Պրետա
2004 Բրազիլիա Ֆլամենգո
2005 Բրազիլիա Ֆլումինենսե
2005-2007 Բրազիլիա Ինտերնասիոնալ
2007-2008 Բրազիլիա Ինտերնասիոնալ
2008-2011 ԱՄԷ Ալ Ջազիրա
2011-2013 Բրազիլիա Ֆլումինենսե
2014 Բրազիլիա Ինտերնասիոնալ
2015-2016 ԱՄԷ Ալ Ջազիրա
2017- Բրազիլիա Ֆլումինենսե
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աբել Բրագա (պորտ.՝ Abel Carlos da Silva Braga, սեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ (պաշտպան), այժմ մարզիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ՝ Աբել Բրագան ամենամեծ հաջողությունների հասել է «Ֆլումինենսե» ակումբում 1970-ականներին․ «եռագույնների» հետ միասին Աբելը հաղթել է նահանգի չորս առաջնություններում: 1977 թվականին նա նվաճել է իր 5-րդ տիտղոսը «Վասկո դը Գամայի» հետ: Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական հանդիպման (և մի քանի ոչ պաշտոնական խաղերի)։

Դառնալով մարզիչ՝ նա նշանակալի հաջողությունների է հասել տարբեր թիմերի հետ: Մասնավորապես «Վասկո դա Գամայի», «Ֆլամենգոյի» և «Ֆլումինենսեի» հետ նա չորս անգամ հաղթել է Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնություններում, իսկ «Ինտերնասիոնալի» հետ ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում 2006 թվականի: 2008-2011 թվականներին գլխավորել է «Ալ Ջազիրա» ակումբը (Աբու Դաբի), որը 2011 թվականին նվաճել է «ոսկե դուբլ» ԱՄԷ-ի առաջնությունում:

2013 թվականի դեկտեմբերի 13-ին նա վերանշանակվել է «Ինտերնասիոնալի» գլխավոր մարզիչ[2]:

2015-2016 թվականներին երկրորդ անգամ աշխատել է «Ալ Ջազիրայի» հետ:

2016 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ 2017 թվականի մրցաշրջանի համար[3]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (3) – 1971, 1973, 1975, 1976 (Ֆլումինենսե), 1977 (Վասկո դա Գամա)
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – 1978

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի չեմպիոն – 2012
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (4) – 2000 (Վասկո դա Գամա), 2004 (Ֆլամենգո), 2005, 2012 (Ֆլումիննեսե)
  • Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոն (2) – 2008, 2014
  • Պարանա նահանգի չեմպիոն (2) – 1998 (Ատլետիկո Պարանաենսե), 1999 (Կորիտիբա)
  • Պերնամբուկու նահնգի չեմպիոն – 1987
  • ԱՄԷ չեմպիոն – 2010/11
  • ԱՄԷ գավաթակիր – 2010/11
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր – 2006
  • ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության հաղթող – 2006
  • Դուբայի գավաթի դափնեկիր – 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Abel Braga volta ao Internacional» (պորտուգալերեն)։ Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre։ 13.12.2013։ Վերցված է 22 December 2013 
  3. «Novo técnico do Flu, Abel Braga, será apresentado nesta sexta» (պորտուգալերեն)։ Site oficial do Fluminense Football Club։ 1.12.2016։ Վերցված է 22 December 2016