Սիթի օֆ Մանչեսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիթի օֆ Մանչեսթեր
Изображение логотипа
Տեսակֆուտբոլային մարզադաշտ, Ռեգբիի մարզադաշտ և rugby league venue?
Մարզաձևֆուտբոլ և rugby league?
Ամբողջական անվանումCity of Manchester Stadium
ՏեղագրությունՄանչեսթեր
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված2002
Բացված2002 հուլիսի 25
Կառուցման գին£110 միլիոն
ՃարտարապետKSS Design Group?[1] և Populous[1]
ՃարտարագետArup[2][3], Sinclair Knight Merz?[1] և STRI Group?
ՍեփականատերՄանչեսթերի քաղաքային խորհուրդ
ԳործաղեկավարՄանչեսթեր Սիթի
Տարողություն55 017[4]
Տնային թիմՄանչեսթեր Սիթի[5]
Դաշտի չափսեր105 x 68 մ
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster?
Կայքmancity.com/etihad-stadium(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 City of Manchester Stadium Վիքիպահեստում

Սիթի օֆ Մանչեսթեր (անգլ.՝ City of Manchester) կամ Էթիհադ Ստեդիում (անգլ.՝ Etihad Stadium), ֆուտբոլային մարզադաշտ անգլիական Մանչեսթեր քաղաքում, որը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։

Մարզադաշտի հիմքի առաջին քարը դրել է վարչապետ Թոնի Բլեերը 1999 թվականի դեկտեմբերին, իսկ շինարարությունն սկսվել է 2000 թվականի հունվարին։ Ըստ տարողունակության՝ հանդիսանում է անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ և Մեծ Բրիտանիայի 8-րդ մարզադաշտը[6]։

2014 թվականի հունվարին սկսվել են մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտից հետո մարզադաշտի տարողունակությունը դարձավ 61 000։ Հերթական վերակառուցումից հետո մարզադաշտը մտավ այն արենաների շարքը, որտեղ հնարավոր է անցկացնել ռեգբիի առաջնություն։

Հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին մարզադաշտում անց են կացվել Համագործակցության խաղերը[7]։

2004 թվականի հունիսի 1-ին կայացել է Անգլիայի և Ճապոնիայի հավաքականների ընկերական հանդիպումը[8]։

2005 թվականին Անգլիայում տեղի է ունեցել Եվրոպայի՝ ֆուտբոլի կանանց առաջնությունը[9]։ Մարզադաշտում անց է կացվել խմբային փուլի Անգլիա-Ֆինլանդիա հանդիպումը։

2006 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ «Սիթի օֆ Մանչեսթեր»-ում է անցկացվելու ՈՒԵՖԱ 2007/2008 առաջնությունը։ 2008 թվականի մայիսի 14-ին մարզադաշտում անցկացվեց ՈՒԵՖԱ-ի առաջնության 50-րդ եզրափակիչը[10]։ Հանդիպեցին ռուսական «Զենիթ»-ը և շոտլանդական «Ռեյնջերս»-ը։ Իր պատմության մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Զենիթ»-ը։

2015 թվականի ամռանը մարզադաշտն ընդարձակեցին մեկ տրիբունայով՝ ավելացնելով գրեթե 7000 տեղ[11]։

2015 թվականին մարզադաշտը հյուրընկալեց Ռեգբիի աշխարհի առաջնությունը[12] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.arup.com/_assets/_download/download71.pdf
  2. https://web.archive.org/web/20210307023436/https://www.arup.com/projects/etihad-stadium
  3. https://web.archive.org/web/20140327124708/http://www.arup.com/_assets/_download/download71.pdf
  4. http://web.archive.org/web/20210412002820/https://resources.premierleague.com/premierleague/document/2021/04/07/6ebff069-a7ee-415d-afbd-15878b6d33b2/2020-21-PL-Handbook-240321.pdf — P. 24.
  5. http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/england/2393723.stm
  6. «Premier League Handbook Season 2015/16» (PDF). premierleague.com. Premier League. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին. «Ground Capacity at start of the Season: 55,097 (estimated) (top of page 19)»
  7. «City of Manchester Stadium wins Inclusive Design Award». RIBA. 2004. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին. «This outstandingly beautiful arena is a totally designed, innovative and brilliantly organized modern football stadium that started life as the main venue for the 2002 Commonwealth Games and now is home to Manchester City FC.»
  8. «England 1-1 Japan». BBC Sport. 2004 թ․ հունիսի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  9. «2005: Official approval for EURO success». UEFA. 2005. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին. «... with the opening game – England's thrilling 3–2 victory against Finland at the City of Manchester stadium on Sunday 5 June – attracting 29,092 fans, a record for a women's match in Europe.»
  10. «Man City stadium given Uefa final». BBC Sport. 2006 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. «Manchester City seek stadium expansion to hold 61,000». BBC News. Manchester. 2013 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Rugby World Cup 2015 – Match Schedule». rugbyworldcup.com. Dublin: World Rugby. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]