Իսսա Դիոպ
![]() Դիոպը Վեստ Հեմի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Issa Laye Lucas Jean Diop | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1997[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Թուլուզ | ||
Հասակ | 194 սմ | ||
Քաշ | 92 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2006 |
![]() | ||
2006-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 |
![]() | 7 | (0) |
2015-2018 |
![]() | 85 | (6) |
2018-ներկա |
![]() | 48 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 |
![]() | 4 | (0) |
2013 |
![]() | 5 | (0) |
2015 |
![]() | 2 | (0) |
2015-2016 |
![]() | 20 | (3) |
2017 |
![]() | 3 | (0) |
2016-2018 |
![]() | 6 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իսսա Դիոպ (ֆր.՝ Issa Diop, հունվարի 9, 1997[1], Թուլուզ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուլուզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիոպը Թուլուզի ակադեմիայի սան է[3]։ Նա սկսեց մարզվել ակումբի առաջին թիմի հետ 2015 թվականի սեպտեմբերին և կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նոյեմբերին։ Դիոպը Թուլուզի առաջին թիմ տեղափոխվեց Ալբան Լաֆոնի, Զինեդին Մաշաշի և Ալեքսիս Բլենի հետ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 28-ին՝ Նիսի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 2-ին՝ Տրուայի դեմ խաղում[6][7]։

2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Բորդոյի դեմ խաղում Դիոպը իր երկրորդ գոլը խփեց պրոֆեսիոնալ կարիերայում[8]։ 2017 թվականի փետրվարի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բաստիայի դեմ խաղում[9]։ Ապրիլի 29-ին ֆրանսիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Թուլուզի ավագի թևկապով[10]։ 2017 թվականի հոկտեմբերին Դիոպը դարձավ ակումբի հիմնական ավագը։ Թուլուզի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 95 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[11]։
Վեստ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 19-ին Դիոպը 5 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Հեմ Յունայթեդի հետ[12][13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն ֆունտ ստերլինգ[15][16]՝ դարձնելով Վեստ Հեմի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[17][18]։ Այնուամենայնիվ, 1 ամիս անց Ֆելիպե Անդերսոնը գերազանցեց Դիոպի ռեկորդը[19][20]՝ Վեստ Հեմ տեղափոխվելով 35 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[21][22]։ Իր դեբյուտը Դիոպը նշեց օգոստոսի 25-ին՝ Արսենալի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով ինքնագոլի հեղինակ[23][24]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ուիմբլդոնի դեմ խաղում[25][26]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը ֆրանսիացին խփեց 2019 թվականի փետրվարի 22-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[27][28]։ 2018-19 մրցաշրջանում Դիոպը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[29]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիոպը ծնվել է Ֆրանսիայում մարոկկացի մորից և սենեգալցի հորից[30][31]։ Այնուամենայնիվ, նա հանդես է եկել Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին Դիոպը Մ19 հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությանը[32]՝ գոլի հեղինակ դառնալով եզրափակչում[33][34] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[35]։ Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[36]՝ անցկացնելով 4 հանդիպում[37]։ Իր դեբյուտը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում[38]։ 2018 թվականի հոկտեմբերին Դիոպը պաշտոնապես հայտարարեց, որ ներկայացնելու է Ֆրանսիան միջազգային ասպարեզում[39][40][41]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[42]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Թուլուզ | 2015–16 | Լիգա 1 | 21 | 1 | 1 | 0 | — | 1 | 0 | 23 | 1 | |
2016–17 | 30 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 31 | 2 | ||||
2017–18 | 34 | 3 | 2 | 0 | 5 | 0 | 41 | 3 | ||||
Ընդհանուր | 85 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 95 | 6 | ||
Վեստ Հեմ Յունայթեդ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 33 | 1 | 2 | 0 | — | 3 | 1 | 38 | 2 | |
2019–20 | 15 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 17 | 0 | ||||
Ընդհանուր | 48 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 1 | 55 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 133 | 7 | 6 | 0 | 0 | 0 | 11 | 1 | 150 | 8 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2016[32]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2016[35]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «France - I. Diop - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Who Is Issa Diop? | West Ham Till I Die»։ www.westhamtillidie.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «FEATURE | Issa Diop – West Ham are purchasing a future leader, but not a finished product | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-07-21
- ↑ «FC Toulouse - OGC Nice, Nov 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «ES Troyes AC - FC Toulouse, Dec 2, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «TOULOUSE THRASH TROYES IN RELEGATION SIX-POINTER»։ www.ligue1.com։ Վերցված է 2018-07-21
- ↑ «FC Toulouse - FC Girondins Bordeaux, Aug 20, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «FC Toulouse - SC Bastia, Feb 11, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «AS Monaco - FC Toulouse, Apr 29, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ Wilmot Lee (2018-06-21)։ «Everything you need to know about West Ham's new centre-back Diop»։ footballlondon։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham sign sought-after French defender Issa Diop | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham confirm Issa Diop has signed from Toulouse in a club-record deal»։ The Sun (en-GB)։ 2018-06-19։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham sign defender Diop for club-record fee»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Issa Diop: West Ham sign Toulouse defender for club record £22m»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-19։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham confirm £22m Diop signing»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-07-21
- ↑ Editorial Reuters։ «West Ham sign French defender Diop for club record fee»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham sign Toulouse star Issa Diop for club-record £22m»։ Mail Online։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Felipe Anderson: West Ham sign Lazio midfielder for club record fee»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-15։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham sign Felipe Anderson for club-record fee»։ talkSPORT (en-GB)։ 2018-07-15։ Վերցված է 2018-07-21
- ↑ Sport Telegraph (2018-07-15)։ «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham sign Felipe Anderson from Lazio for club-record fee»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Arsenal FC - West Ham United, Aug 25, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Issa Diop makes Premier League history with own goal against Arsenal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ «AFC Wimbledon - West Ham United, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «AFC Wimbledon 1–3 West Ham United»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-03
- ↑ «West Ham United - Fulham FC, Feb 22, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «West Ham 3-1 Fulham: Javier Hernandez's controversial goal helps earn hosts win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Issa Diop | Football Stats | West Ham | Age 22 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Nine things you need to know about new signing Issa Diop | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Who is Issa Diop? Arsenal and Tottenham target currently making waves at Ligue 1 side Toulouse»։ The Sun (en-GB)։ 2018-02-15։ Վերցված է 2018-07-21
- ↑ 32,0 32,1 UEFA.com։ «Under-19 - Imperious France take third Under-19 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ UEFA.com։ «Under-19 - France-Italy»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «France U19 vs. Italy U19 - Football Match Report - July 24, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-21
- ↑ 35,0 35,1 uefa.com (2016-08-03)։ «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «France U20 World Cup Squad Announced | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-07-21
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - France - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «Ukraine U21 - France U21, Sep 2, 2016 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-21
- ↑ «West Ham's Issa Diop confirms international future is with France»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-03
- ↑ «'I'll only play for France' - West Ham's Issa Diop ditches Morocco and Senegal for World Cup champions | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-03
- ↑ Magiya Tinotenda (2018-10-17)։ «Africa: Issa Diop Swears Allegiance to France Not Senegal or Morocco»։ allAfrica.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Issa Diop»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Իսսա Դիոպ Վիքիպահեստում |
---|
- Դիոպի պաշտոնական Տվիտերի էջը
- Դիոպի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դիոպը transfermarkt-ում
- Դիոպը soccerbase.com-ում
- Դիոպը WhoScored.com կայքում
- Դիոպը Վեստ Հեմի պաշտոնական կայքում Archived 2019-05-11 at the Wayback Machine.
- Դիոպը Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Դիոպը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Դիոպը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Դիոպը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում
- Դիոպը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|