Jump to content

Պաբլո Սաբալետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաբլո Սաբալետա
իսպ.՝ Pablo Zabaleta
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1985(1985-01-16)[1][2][3][…] (41 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք աջ պաշտպան, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 5
Պատանեկան կարիերա
1997-2002 Արգենտինա Սան Լորենսո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Արգենտինա Սան Լորենսո 66 (8)
2005-2008 Իսպանիա Էսպանյոլ 80 (3)
2008-մ.հ. Անգլիա Մանչեսթեր Սիթի 217 (8)
Ազգային հավաքական
2008 Արգենտինա Արգենտինա (օլիմպ.) 6 (0)
2005-մ.հ. Արգենտինա Արգենտինա 47 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պաբլո Խավիեր Սաբալետա (իսպ.՝ Pablo Javier Zabaleta, հունվարի 16, 1985 թվական, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Սիթիի և Արգենտինայի ազգային հավաքականի խաղացող։ Հանդես է գալիս աջ պաշտպանի և կենտրոնական կիսապաշտպանի դիրքերում։ 2008 թվականի Օլիմպիական չեմպիոն։ Նաև ունի իսպանական անձնագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբալետան համարվում է «Սան-Լորենսո դե Ալյմագրո» ակումբի սանը, որի հետ 2002 թվականին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Իր առաջին մրցաշրջանում նա օգնեց «Սան-Լորենսոյին» հաղթել Հարավամերիկական գավաթը։ 14 տարեկանից հանդես է եկել Արգենտինայի հավաքականի կազմում տարբեր տարիքային խմբերում։ Սաբալետան եղել է Արգենտինայի մինչը 20 տարեկանների հավաքականի ավագը, որը հաղթեց աշխարհի 2005 թվականի առաջնությունը, որն անց էր կացվում Նիդերլանդներում։

Աշխարհի առաջնության հաղթանակից շատ չանցած՝ 2005 թվականի հուլիսին Սաբալետան տեղափոխվեց իսպանական «Էսպանյոլ», իր համար վճարվելով 3 միլիոն դոլար և կնքելով 5 տարվա պայմանագիր[4]։ Առաջին մրցաշրջանից Սաբալետան դարձավ «Էսպանյոլի» հիմնական կազմի խաղացող, 2006 թվականին օգնեց թիմին հաղթել Իսպանիայի գավաթը, իսկ 2006-2007 մրցաշրջանում, որի մեծ մասը նա բաց թողեց ուսի վնասվածքի պատճառով, թիմի հետ խաղաց Ուեֆայի գավաթի եզրափակչում՝ պարտվելով Սևիլյային։ 2005 թվականի սեպտեմբերի 3-ին Սաբալետան իր դեբյուտը նշեց Արգենտինայի ազգային հավաքականում Պարագվայի հավաքականի դեմ 2006 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում (0։1)[5], բայց կոնկրետ առաջնությանը մարզիչ Խոսե Պեկերմանը նրան չվերցրեց։ Պեկերմանին փոխարինած Ալֆիո Բասիլեն Սաբալետային հաճախակի հրավիրում էր հավաքական, բայց Դիեգո Մարադոնայի՝ գլխավոր մարզչի պաշտոնում հայտնվելով՝ կորցրեց տեղը հիմնական կազմում։

2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերում Սաբալետան Արգենտինայի հավաքականի հիմնական պաշտպանն էր։ Արգենտինացիները նվաճեցին ոսկե մեդալներ՝ հաղթելով առաջնության բոլոր խաղերը և բաց թողնելով ընդամենը 2 գոլ սեփական դարպասը։ 2008 թվականի օգոստոսի 31-ին անգլիական «Մանչեսթեր Սիթին» գնեց Սաբալետային՝ նրա համար վճարելով 6.45 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նա ստորագրեց 5 տարվա պայմանագիր և խոստովանեց, որ միշտ երազել է խաղալ Անգլիայում[6]։ 2008-2009 մրցաշրջանում արգենտինացին հանդիսանում էր Մարկ Հյուզի թիմի հիմնական աջ պաշտպանը, միայն թե «Քաղաքայինների» կողմից կենտրոնական պաշտպաններ Ջոլեոնա Լեսկոտայի և Կոլո Տուրեյի ձեռքբերման արդյունքում, ինչպես նաև Մայկի Ռիչարդսի տեղափոխումը պաշտպանության աջ եզր հանգեցրեց նրան, որ 2009-2010 մրցաշրջանը Սաբալետան սկսեց պահեստային լինելով։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ազգային գավաթներ¹ Միջազգային գավաթներ² Ընդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ԱրգենտինաՍան Լորենսո 2002-03 11000----101012010
2003-04 27350----301030360
2004-05 28530----903037560
Ընդամենը 66880000013050798130
Էսպանյոլ 2005-06 2727050207010392100
2006-07 2007030109050320130
2007-08 3111414000----361141
Ընդամենը 78328112030160601073371
Մանչեսթեր Սիթի 2008-09 291312000602037151
2009-10 270918120----351111
2010-11 26281801011010452101
2011-12 221505000501032160
2012-13 162301000501022240
Ընդամենը 118628324130320501757363
Ընդամենը կարիերայում 270176443616062016036118864
Վիճակագրությունն ակտիվ է հունվարի 1, 2013 թվականի դրությամբ(UTC+4)<-small>

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. FBref.com
  4. Argentine midfielder Zabaleta joins Espanyol. People’s Daily Online. 29 июля 2005
  5. Протокол матча Парагвай — Аргентина Արխիվացված 2007-12-23 Wayback Machine. FIFA.com. 3 сентября 2005
  6. Man City complete double signing. BBC Sports. 31 августа 2008

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Սաբալետա» հոդվածին։