Սեբաստիան Ալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Ալե
Sébastien Haller
Ալեն 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1994(1994-06-22)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Ris-Orangis[1]
Հասակ 190 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 22
Պատանեկան կարիերա
2003-2005 Ֆրանսիա Վինյո
2005-2007 Ֆրանսիա Բրետինյի Ֆուտ
2007-2012 Ֆրանսիա Օսեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Ֆրանսիա Օսեր II 57 (29)
2012-2015 Ֆրանսիա Օսեր 50 (6)
2015   Նիդերլանդներ Ուտրեխտ 17 (11)
2015-2017 Նիդերլանդներ Ուտրեխտ 65 (30)
2017-2019 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 60 (24)
2019-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 1 (0)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 1 (0)
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 12 (6)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (1)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 7 (3)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 7 (2)
2013-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 20 (13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 12-ի, 2019

Սեբաստիան Ալե (ֆր.՝ Sébastien Haller, հունիսի 22, 1994(1994-06-22)[1], Ris-Orangis[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Օսերի ակադեմիայի սան է[3][4]։ Առաջին պայմանագիրը կնքեց 2011 թվականի հունիսի 26-ին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը ֆրանսիացին նշեց 2012 թվականի հուլիսի 27-ին՝ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[6][7]։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի մարտի 1-ին՝ Արլ-Ավինյոնի դեմ խաղում[8]։ Մարտի 8-ին Ալեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հավրի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 24-ին ֆրանսիացին դարձավ Սերկլ Ատլետիկի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Օսերի կազմում Ալեն անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ուտրեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 24-ին Ալեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ուտրեխտին[11][12][13]։ Իր դեբյուտը Էրեդիվիզիում նշեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ փոխարինման մտնելով Հերենվենի դեմ խաղում[14]։ Փետրվարի 15-ին Ալեն պոկեր ձևակերպեց Դորդրեխտի դեմ խաղում[15]։ Մարտի 8-ին ֆրանսիացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԱԶ Ալկմարի դեմ խաղում[16]։ Ապրիլի 19-ին Ալեն խփեց Տվենտեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուտրեխտին[17]։ Ապրիլի 25-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[18]։ Ապրիլի 29-ին Ուտրեխտը գնեց Ալեի լրիվ տրանսֆերը[19][20][21]։ Մայիսի 17-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Վիտեսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[22]։ Վարձավճարի ընթացքում Ալեն անցկացրեց 17 հանդիպում[23]՝ դառնալով 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Ուտրեխտի տարվա լավագույն ֆուտբոլիստ[24][25]։

2015 թվականի օգոստոսի 8-ին Ալեն դուբլ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում, սակայն Ուտրեխտը պատրվեց 2-3 հաշվով[26]։ Սեպտեմբերի 19-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Վիլեմ II-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 41-րդ րոպեին[27]։ Հոկտեմբերի 23-ին նա դուբլ ձևակերպեց ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ուտրեխտին[28]։ Նոյեմբերի 29-ին Ալեն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հերակլեսի դեմ խաղում[29]։ Դեկտեմբերի 16-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Նիդերլանդների գավաթի 1/8 եզրափակչի Ախիլես '29-ի դեմ խաղում[30]։ 2016 թվականի փետրվարի 4-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի քառորդ եզրափակչի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[31]։ Մարտի 18-ին՝ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում Ալեն դարձավ 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[32]։ Ապրիլի 24-ին ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի եզրափակչի Ֆեյենորդի դեմ խաղում, սակայն Ուտրեխտը պարտվեց 2-1 հաշվով[33][34][35]։ Մայիսի 15-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[36]։ 2015-16 մրցաշրջանում Ալեն անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 24 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[37]։

2016 թվականի սեպտեմբերի 10-ին Ալեն գոլի հեղինակ դարձավ ՊԵԿ Զվոլեի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից[38]։ Ուտրեխտի ավագի թևկապով ֆրանսիացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 16-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում[39]։ Հոկտեմբերի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում[40]։ Հոկտեմբերի 22-ին Ալեն 90-րդ րոպեին խփեց Վիլեմ II-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուտրեխտին[41]։ Նոյեմբերի 27-ին նա դուբլ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[42]։ 2017 թվականի ապրիլի 4-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[43]։ Ուտրեխտի կազմում Ալեն անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 51 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ[44]։

Այնտրախտ Ֆրանկֆուրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 15-ին Ալեն 4 տարվա պայմանագիր կնքեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի հետ[45][46][47][48]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ Գերմանիայի գավաթի Էրնդտեբրյուկի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[49]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում[50]։ Գերմանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց սեպտեմբերի 20-ին՝ Քյոլնի դեմ խաղում[51]։ Սեպտեմբերի 30-ին Ալեն գոլի հեղինակ դարձավ Շտուտգարտի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Այնտրախտին[52]։ Հոկտեմբերի 24-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Գերմանիայի գավաթի Շվայնֆուրտի դեմ խաղում[53]։ Նոյեմբերի 3-ին նա գոլ խփեց Վերդեր Բրեմենի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[54]։ 2018 թվականի հունվարի 20-ին Ալեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վոլֆսբուրգի դեմ խաղում[55]։ Մայիսի 19-ին ֆրանսիացին փոխարինեց Անտե Ռեբիչին Գերմանիայի գավաթի եզրափակչի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[56]՝ օգնելով Այնտրախտին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[57][58][59]։ Իր առաջին մրցաշրջանում Ալեն անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[60]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Ալեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում, սակայն Այնտրախտը պարտվեց 5-0 հաշվով[61][62][63]։ Օգոստոսի 25-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրայբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[64][65]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ալեն անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[66]։ Սեպտեմբերի 30-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Հանովերի դեմ խաղում[67]։ Հոկտեմբերի 19-ին ֆրանսիացին 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[68]։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց հոկտեմբերի 25-ին՝ խմբային փուլի Ապոլոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[69]։ Հոկտեմբերի 28-ին Ալեն գոլ խփեց Նյուրնբերգի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով Ֆրանկֆուրտին պարտությունից[70]։ Նոյեմբերի 24-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուգսբուրգի դեմ խաղում[71]։

2018 թվականի դեկտեմբերի 13-ին Ալեն գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Լացիոյի դեմ խաղում՝ օգնելով Այնտրախտին հաղթել 2-1 հաշվով[72]։ 2019 թվականի հունվարի 26-ին նա գոլ խփեց Վերդեր Բրեմենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[73]։ Փետրվարի 21-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[74]։ Մարտի 2-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում Ալեն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[75]։ Մարտի 11-ին նա դուբլի հեղինակ դարձավ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[76]։ Այնտրախտը հասավ 2018-19 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[77][78], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Չելսիին[79][80]։ Գերմանական ակումբի կազմում Ալեն անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ[81][82]։

Վեստ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 17-ին Ալեն 5 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Հեմ Յունայթեդի հետ[83][84][85]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 45 միլիոն ֆունտ ստերլինգ[86][87][88]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[89][90][91]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[92]։ 2011 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 3 հանդիպումներում և դուբլ ձևակերպելով Անգլիայի դեմ խաղում[93][94]։ Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը իր խմբում[95]։ Ամռանը Ալեն մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[96]։ Նա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ խմբային փուլի Արգենտինայի դեմ խաղում[97][98], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ 2-1 հաշվով պարտվեց Մեքսիկային[99][100]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[101]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օսեր 2012–13 Լիգա 2 17 2 0 0 1 0 18 2
2013–14 25 4 1 0 2 2 28 6
2014–15 8 0 0 0 3 0 11 0
Ընդհանուր 50 6 1 0 0 0 6 2 57 8
Ուտրեխտ 2014–15 Էրեդիվիզի 17 11 0 0 17 11
2015–16 33 17 5 5 4 2 42 24
2016–17 32 13 3 1 4 2 39 16
Ընդհանուր 82 41 8 6 0 0 8 4 98 51
Այնտրախտ Ֆրանկֆուրտ 2017–18 Բունդեսլիգա 31 9 5 4 36 13
2018–19 29 15 1 0 10 5 1 0 41 20
Ընդհանուր 60 24 6 4 10 5 1 0 77 33
Վեստ Հեմ Յունայթեդ 2019–20 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 193 71 15 10 10 5 15 6 233 92

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնտրախտ Ֆրանկֆուրտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - S. Haller - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  3. Fussballstadt (2017 թ․ հունիսի 12). «Sebastien Haller – The Beginning of a New Era in Frankfurt». Fussball Stadt (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. «Who is Sebastien Haller? Frankfurt's "bulldozer" looks tailor-made for France (and maybe West Ham)». Squawka (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «Info FM, Sébastien Haller : « Gagner un titre avec la sélection U17 serait merveilleux »». Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն). 2011 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  6. «AJ Auxerre - Nîmes Olympique, Jul 27, 2012 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  7. «AJ Auxerre - Nîmes Olympique (2-0) - Saison 2012/2013 - Domino's Ligue 2». www.lfp.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  8. «Athlétic Club Arlésien - AJ Auxerre, Mar 1, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  9. «AJ Auxerre - AC Le Havre, Mar 8, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  10. «AJ Auxerre - CA Bastia, Sep 24, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  11. «FC Utrecht huurt Franse spits van Auxerre». voetbal.com (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  12. «FC Utrecht put met komst Haller weer uit Franse bron». www.vi.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  13. «FC Utrecht huurt Franse spits Haller voor rest van seizoen van Auxerre». NU. 2014 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  14. «FC Utrecht - SC Heerenveen, Jan 18, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  15. «FC Utrecht - FC Dordrecht, Feb 15, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  16. «FC Utrecht - AZ Alkmaar, Mar 8, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  17. «FC Utrecht - FC Twente Enschede, Apr 19, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  18. «Go Ahead Eagles Deventer - FC Utrecht, Apr 25, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  19. «Utrecht sign Sebastien Haller permanently | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  20. «Utrecht licht optie: Haller langer in 'het paradijs'». www.vi.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  21. «FC Utrecht licht optie tot koop clubtopscorer Haller». NU. 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  22. «Vitesse Arnhem - FC Utrecht, May 17, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  23. «Sebastian Haller | Football Stats | Eintracht Frankfurt | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  24. «Haller wint David di Tommaso Trofee - FC Utrecht». www.fcutrecht.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  25. «Haller wint David di Tommaso Trofee | Rondom Voetbal». rondomvoetbal.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  26. «Feyenoord Rotterdam - FC Utrecht, Aug 8, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  27. «Willem II Tilburg - FC Utrecht, Sep 19, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  28. «PEC Zwolle - FC Utrecht, Oct 23, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  29. «FC Utrecht - Heracles Almelo, Nov 29, 2015 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  30. «Achilles '29 - FC Utrecht, Dec 16, 2015 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  31. «PSV Eindhoven - FC Utrecht, Feb 4, 2016 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  32. «FC Utrecht - Excelsior Rotterdam, Mar 18, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  33. «Feyenoord Rotterdam - FC Utrecht, Apr 24, 2016 - TOTO KNVB beker - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  34. «Feyenoord beat Utrecht to win KNVB-Beker final». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  35. «Feyenoord beats Utrecht 2-1 to win Dutch cup final». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  36. «FC Utrecht - PEC Zwolle, May 15, 2016 - Play-Offs Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  37. «Sebastian Haller | Football Stats | Eintracht Frankfurt | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  38. «PEC Zwolle - FC Utrecht, Sep 10, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  39. «FC Utrecht - FC Groningen, Sep 16, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  40. «FC Utrecht - Go Ahead Eagles Deventer, Oct 15, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  41. «Willem II Tilburg - FC Utrecht, Oct 22, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  42. «FC Utrecht - Feyenoord Rotterdam, Nov 27, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  43. «Excelsior Rotterdam - FC Utrecht, Apr 4, 2017 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  44. «Eintracht Frankfurt's Sebastien Haller - the Bundesliga bargain of the summer?». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  45. «Eagles Sign Sébastien Haller!». Eintracht Frankfurt (անգլերեն). 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  46. «Utrecht striker Haller to join Eintracht Frankfurt». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  47. «Sébastien Haller naar Eintracht Frankfurt - FC Utrecht». www.fcutrecht.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  48. «Haller verlaat Utrecht voor Frankfurt». www.foxsports.nl (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  49. «TuS Erndtebrück - Eintracht Frankfurt, Aug 12, 2017 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  50. «SC Freiburg - Eintracht Frankfurt, Aug 20, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  51. «1. FC Köln - Eintracht Frankfurt, Sep 20, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  52. «Eintracht Frankfurt - VfB Stuttgart, Sep 30, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  53. «1.FC Schweinfurt 05 - Eintracht Frankfurt, Oct 24, 2017 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  54. «Eintracht Frankfurt - SV Werder Bremen, Nov 3, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  55. «VfL Wolfsburg - Eintracht Frankfurt, Jan 20, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  56. «Bayern Munich - Eintracht Frankfurt, May 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  57. 57,0 57,1 «Eintracht beat Bayern Munich to win DFB Cup». Eintracht Frankfurt (անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  58. «German Cup final: Bayern Munich 1-3 Eintracht Frankfurt». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  59. Association, Press (2018 թ․ մայիսի 19). «Eintracht Frankfurt deny Bayern Munich the double in DFB-Pokal final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  60. «Sebastian Haller | Football Stats | Eintracht Frankfurt | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  61. «Eintracht Frankfurt - Bayern Munich, Aug 12, 2018 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  62. Ridge, Patric. «DFL Supercup: Eintracht Frankfurt 0 Bayern Munich 5 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  63. «Bayern Munich thrash Eintracht Frankfurt to win DFL-Supercup». Eurosport. 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  64. «SC Freiburg - Eintracht Frankfurt, Aug 25, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  65. «SC Freiburg 0, Eintracht Frankfurt 2 - Sportsnet.ca». www.sportsnet.ca. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  66. «Olympique Marseille - Eintracht Frankfurt, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  67. «Eintracht Frankfurt - Hannover 96, Sep 30, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  68. «Eintracht Frankfurt - Fortuna Düsseldorf, Oct 19, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  69. «Eintracht Frankfurt - Apollon Limassol, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  70. «1.FC Nuremberg - Eintracht Frankfurt, Oct 28, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  71. «FC Augsburg - Eintracht Frankfurt, Nov 24, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  72. «SS Lazio - Eintracht Frankfurt, Dec 13, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  73. «SV Werder Bremen - Eintracht Frankfurt, Jan 26, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  74. «Eintracht Frankfurt - Shakhtar Donetsk, Feb 21, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  75. «Eintracht Frankfurt - TSG 1899 Hoffenheim, Mar 2, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  76. «Fortuna Düsseldorf - Eintracht Frankfurt, Mar 11, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  77. «Chelsea 1-1 Eintracht Frankfurt: Blues win 4-3 on penalties to set-up Arsenal final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  78. «Eden Hazard stands up to deliver for Chelsea against resilient Frankfurt». The Telegraph (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 9. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  79. «Chelsea FC - Eintracht Frankfurt, May 9, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  80. «Chelsea beat Eintracht Frankfurt in shootout to reach Europa League final». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  81. «Striker Sébastien Haller leaves Eintracht for West Ham United». Eintracht Frankfurt (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  82. «Sebastien Haller set to become West Ham's record signing». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  83. «Hammers make Haller their record signing | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  84. «West Ham sign Sebastien Haller for club-record deal from Eintracht Frankfurt». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  85. «West Ham sign Sebastien Haller: Irons complete club-record £40m deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  86. «Sebastien Haller: West Ham sign Eintracht Frankfurt striker for club record £45m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  87. Sport, Telegraph (2019 թ․ հուլիսի 17). «West Ham sign striker Sebastien Haller from Eintracht Frankfurt for club-record £45m fee». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  88. Association, Press (2019 թ․ հուլիսի 17). «West Ham break club record with £45m purchase of Sébastien Haller». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  89. «West Ham United - Manchester City, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  90. «West Ham 0-5 Manchester City: Raheem Sterling gets hat-trick in VAR-dominated game» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  91. «Manchester City's streetwise edge makes them a class apart at West Ham». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 11. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  92. «Who is Eintracht Frankfurt goal-machine Sebastien Haller?». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  93. «France U17 - England U17, May 3, 2011 - U17-Europameisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  94. UEFA.com. «Under-17 - France-England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  95. UEFA.com. «U17 EURO - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  96. FIFA.com. «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - France». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  97. «France U17 - Argentina U17, Jun 18, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  98. FIFA.com. «French maul lethargic Argentina». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  99. «France U17 - Mexico U17, Jul 5, 2011 - U17-Weltmeisterschaft 2011 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  100. FIFA.com. «Mexico edge French to last four». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  101. «Sébastien Haller». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Ալե» հոդվածին։