Մանուել Պելեգրինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մանուել Պելեգրինի
իսպ.՝ Manuel Pellegrini
CSKA-MC (13).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մանուել Լուիս Պելեգրինի Ռիպամոնտի
Ազգությունը Չիլիացի
Քաղաքացիությունը Flag of Chile.svg Չիլի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1953 (64 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի Չիլի
Հասակ 187 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Պատանեկան կարիերա
Չիլի Աուդակս Իտալյանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1986 Չիլի Ունիվերսիդադ դե Չիլի 451 (12)
Ազգային հավաքական
1986 Չիլի Չիլի 1 (0)
Մարզչական կարիերա
1988-1999
1990-1991
1990-1991
1992-1993
1994-1996
1998
1999-2000
2001-2002
2002-2003
2004-2009
2009-2010
2010-2013
2013-
ՉիլիՈւնիվերսիդադ դե Չիլի
ՉիլիՊալեստինո
ՉիլիՉիլի (մինչ․ 20)
ՉիլիՕ'Խիգգինս
ՉիլիՈւնիսվերսիդադ Կատոլիկա
ՉիլիՊալեստինո
ԷկվադորԼԴՈՒ Կիտո
ԱրգենտինաՍան Լորենսո
ԱրգենտինաՌիվեր Պլեյտ
ԻսպանիաՎիլյառեալ
ԻսպանիաՌեալ Մադրիդ
ԻսպանիաՄալագա
ԱնգլիաՄանչեսթեր Սիթի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մանուել Լուիս Պելեգրինի Ռիպամոնտի (իսպ.՝ Manuel Luis Pellegrini Ripamonti, սեպտեմբերի 16, 1953, Սանտյագո, Չիլի), չիլիացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչը անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի։ 2008 թվականին Իսպանիայի երիտասարդական մրցաշարում, նա՝ որպես մարզիչ, իր հաղթանակներով երկրորդն էր, Վանդերլեյա Լուշեմբուրգից[1] հետո։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան Չիլիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Պելեգրինին «Աուդակս Իտալյանո» ակումբի սան է, ամբողջ ֆուտբոլային կարիերան անցկացրել է «Ունիվերսիդադ դե Չիլի» թիմում, Պելեգրինին իր ամբողջ կարիերայում խաղացել է 451 խաղ։ Երբեմն Պելեգրինիի ելույթները համընկնում էին թիմի ճգնաժամային ժամանակների հետ, չնայած դրան, այս թիմը հանդիսանում էր Չիլիի ամենաուժեղ թիմը, որը հաղթել էր Չիլիի գավաթը 1979 թվականին։ Ակումբում հանդես է եկել 1973-1986 թվականներին։ Պելեգրինին ակումբի առաջին և առաջատար ֆուտբոլիստն էր, բայց նա խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում։

Պելեգրինին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, չփոխեց իր ակումբը, մարզչական կարիերայի առաջին ակումբը նույնպես եղավ «Ունիվերսիդադ դե Չիլի»-ին։ 1 տարի գլխավորելուց հետո, տեղափոխվեց Պալսետինո, որտեղ նույնպես գլխավորեց մեկ տարի, Պալեստինոի հետ համատեղ գլխավորում էր նաև Չիլիի մինչև 20 տարեկանների հավաքականը։ Նա «Ունիվերսիդադ Կատոլիկա»-ն գլխավորելով, անցկացրել է իր կարիերայի ամենալավ պահերը և կերտել Չիլիական ֆուտբոլի ամենավառ պահերը։ Նա համարվում է Չիլիական ֆուտբոլի աստղ, 1995 թվականին նրա թիմը հաղթել է Միջամերիկյան գավաթը և Չիլիի գավաթը։ Սան Լորենսոն գլխավորելուց Լիբերտադորեսի գավաթի ժամանակ նրա թիմը հասել 1/8 փուլ։

Վիլյառեալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Malaga trenning (6).jpg

2004 թվականի հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Պելեգրինին տեղափոխվելու է իսպանական «Վիլյառեալ»։ Պելեգրինիի համար առաջին մրցաշրջաններ թիմում, երբ նրանք հասան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 փուլ, իսկ հաջորդ մրցաշրջանում նույն աառաջնությունում նրանք հասան կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին անգլիական «Արսենալ»-ին։ 2008 թվականի մարտի 23-ին «Վիլառեալ»-ում Պելեգրինիի գլխավորած տարիներին, նրա համար 200-րդ խաղն էր, և այդ խաղում նրա թիմը 2։1 հաշվով հաղթեց «Լևանտե»-ին։

Մադրիդի Ռեալում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 1-ին Ֆլորենտինո Պերեսի հետ կնքեց մի պայմանագիր, ըստ որի, նա պետք է գլխավորեր «Ռեալ Մադրիդ»[1], 4 միլիոն եվրո վճարեցին նրա դիմաց։ 2010 թվականի մայիսի 26-ին հեռացվեց աշխատանքից[2]։

Չիլիացին ասաց․

Aquote1.png Ես գիտեմ որ մի օր հեռացվելու էի աշխատանքից, բայց միևնույն է ես հպարտանում եմ իմ աշխատանքով։ Aquote2.png


Մալագայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 4-ին Պելեգրինին տեղափոխվեց «Մալագա», մինչև 2013 թվականի հունիս[3]։ Հաջորդ մրցաշրջանում Մալագան Պելեգրինիի գլխավորությամբ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում հասավ 1/4 փուլ[4] և այնտեղ հանդիպեց գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ին։ Առաջին խաղում Մալագան հանդես էր գալիս տան տիրոջ կարգավիճակով, խաղը ավարտվեց 0։0, իսկ 2-րդ խաղում պարտվեց 2։1 հաշվով։

Մանչեսթեր Սիթիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 14-ին «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքում ասվում էր, որ Մանուել Պելեգրինին ակումբի նոր մարզիչն է։ Պայմանագիրը կնքվեց 3 տարվա ժամկետով[5]։ 2014 թվականի մարտի 2-ին Սիթին հաղթեց առաջին գավաթը Պելեգրինիի գլխավորությամբ՝ Անգլիայի գավաթը, 2 ամիս անց թիմը դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Մարզիչի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 23-ի տվյալներով

Ակումբ Քաղաք Սկիզբ Ավարտ Վիճակագրություն
Խ Հ Ոչ-ոքի Պ % հաղթանակ
Վիլյառեալ Իսպանիա մարտի 18 2004 մայիսի 30 2009 259 123 72 64 47.49
Ռեալ Մադրիդ Իսպանիա հունիսի 1 2009 մայիսի 26 2010 48 36 5 7 75.00
Մալագա Իսպանիա նոյեմբերի 2 2010 հունիսի 14 2013 126 52 30 44 41.26
Մանչեսթեր Սիթի Անգլիա հունիսի 14 2013 դ․հ․ 111 72 15 24 64.86
Արդյունք 544 283 122 139 52,02

Նվաճուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիլի Ունիվերսիդադ դե Չիլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթել է Չիլիի գավաթը, 1979
  • Հաղթել է Լիգիլին, 1976, 1980

Չիլի Ունիվերսիդադ դե Չիլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթել է Չիլիի 2-րդ դիվիզիոնը, 1989

Չիլի Ունիվերսիդադ Կատոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթել է Չիլիի գավաթը, 1995
  • Հաղթել է Միջամերիկյան գավաթը, 1994
  • Հաղթել է Լիգիլին, 1994, 1995

Էկվադոր ԼԴՈՒ Կիտո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկվադորի չեմպիոն, 1999

Արգենտինա Սան Լորենսո[խմբագրել | խմբագրել կոդը]

Pellegrini cropped.JPG
  • Արգենտինայի չեմպիոն, 2001
  • Հաղթել է Մերկոսուրի գավաթը, 2001

Իսպանիա Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի առաջնության արծաթե մեդալակիր, 2007-2008
  • Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2004-2005
  • Հաղթել է Ինտերտոտոյի գավաթը, 2004
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասնակից, 2005-2006

Անգլիա Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի չեմպիոն, 2013-2014
  • Ֆուտբոլային լիգայի գավաթի չեմպիոն, 2013-2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]