Արթուր Մասուակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Մասուակու
ֆր.՝ Arthur Masuaku
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆուկա Արթուր Մասուակու Կավելա
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1993(1993-11-07)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Լիլ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 26
Պատանեկան կարիերա
2008-2013 Ֆրանսիա Վալենսյեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2014 Ֆրանսիա Վալենսյեն 27 (1)
2014-2016 Հունաստան Օլիմպիակոս 51 (1)
20216-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 42 (0)
Ազգային հավաքական
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18, 2018:

Ֆուկա Արթուր Մասուակու Կավելա (ֆր.՝ Arthur Masuaku, նոյեմբերի 7, 1993(1993-11-07)[1][2][3], Լիլ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վալենսյեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուակուն ֆրանսիական «Վալենսյեն» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Լիգա 1-ի շրջանակներում իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ «Թուլուզ»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում 75-րդ րոպեին փոխարինել է Տոնգո Դոումբիային[4]։ Իր առաջին գոլը խփել է 2014 թվականի հունվարի 29-ին՝ «Օլիմպիկ Մարսել»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Օլիմպիկ»-ի հաղթանակով[5]։

«Օլիմպիակոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Մասուակուն տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս»[6][7]։ Հունաստանի Սուպերլիգայի շրջանակներում նա իր նորամուտը նշել է «Նիկի Վոլոու»-ի դեմ խաղում։ Արթուրն իր երրորդ խաղում, որը տեղի է ունեցել «Կրետե»-ի դեմ դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ[8]։ Իսկ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։ Այդ հանդիպումից 3 օր անց նա իր դեբյուտն է նշել Չեմպիոնների Լիգայում և դարձել է գոլի հեղինակ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ հունական ակումբի հաղթանակով[9]։

«Վեստ Հեմ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 8-ին Արթուր Մասուակուն տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վեստ Հեմ Յունայթեդ»[10][11]։ Տրանսֆերն արժեցել է 6․2 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կքնել է 4 տարվա պայմանագիր։ Անգլիական թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 15-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով։ Իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է 2017 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ֆուտբոլային Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բոլթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մասուակուն հանդես է եկել Ֆրանսիայի Մ18 և Մ19 հավաքականների կազմում[13]։ 2017 թվականի օգոստոսին հրավիրվել է Կոնգոյի ազգային հավաքական՝ Թունիսի հավաքականի դեմ խաղերին մասնակցելու համար։ 2018 թվականի մարտին նա Կոնգոյի հավաքականի հետ մեկնել է Տանզանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար։ Սակայն նա այն 4 ֆուտբոլիստներից մեկն էր, ովքեր հեռացվեցին հավաքականից կազակերպչական խնդիրների պատճառով և այլևս չհայտնվեցին հավաքականի հայտացուցակում[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի չեմպիոն - 2014-15, 2015-16
  • Հունաստանի գավաթակիր - 2014-15
  • Հունաստանի գավաթի փոխչեմպիոն - 2015-16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Valenciennes–Toulouse: 3–0»։ օգոստոսի 10, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-19-ին։ Վերցված է հուլիսի 15, 2014 
  5. «Marseille–Valenciennes: 2–1»։ հունվարի 29, 2014։ Վերցված է հուլիսի 25, 2014 
  6. Παίκτης του Ολυμπιακού ο Μαζουακού (Greek)։ Olympiacos.org։ հուլիսի 22, 2014 
  7. «Info FM : Masuaku s'engage avec l'Olympiacos!» [Info FM: Masuaku signs for Olympiacos] (French)։ Footmercato.net։ հուլիսի 7, 2014։ Վերցված է հուլիսի 11, 2014 
  8. «Ολυμπιακός–ΟΦΗ 3-0»։ Sport24։ սեպտեմբերի 13, 2014։ Վերցված է հունվարի 12, 2015 
  9. «Olympiakos gain surprise win over 2014 beaten finalists Atlético Madrid»։ The Guardian։ սեպտեմբերի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից September 19, 2014-ին 
  10. «Hammers acquire Arthur»։ West Ham United F.C.։ օգոստոսի 8, 2014։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 9, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2016 
  11. Lustig Nick (օգոստոսի 8, 2016)։ «West Ham sign Arthur Masuaku from Olympiacos»։ Sky Sports։ Վերցված է օգոստոսի 8, 2016 
  12. «West Ham 3-0 Bolton»։ BBC։ սեպտեմբերի 19, 2017։ Վերցված է սեպտեմբերի 20, 2017 
  13. «Arthur Masuaku»։ Fédération Française de Football։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-15-ին։ Վերցված է հունվարի 12, 2015 
  14. Benge James (մարտի 26, 2018)։ «Masuaku leaves DR Congo squad early amid travel frustration claims»։ London Evening Standard։ Վերցված է հունիսի 21, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]