Պաբլո Ֆորնալս
![]() Ֆորնալսը Վիլյառեալի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Pablo Fornals Malla | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Կաստելյոն դե լա Պլանա, Վալենսիա, Իսպանիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 67 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 18 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2008 |
![]() | ||
2008-2012 |
![]() | ||
2012-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 |
![]() | 41 | (12) |
2015-2017 |
![]() | 59 | (7) |
2017-2019 |
![]() | 70 | (5) |
2019-ներկա |
![]() | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2019 |
![]() | 17 | (2) |
2016-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պաբլո Ֆորնալս (իսպ.՝ Pablo Fornals, փետրվարի 22, 1996[1], Կաստելյոն դե լա Պլանա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալագա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորնալսը հանդես է եկել Վիլյառեալի և Կաստելյոնի երիտասարդական թիմերում[3]։ 2012 թվականին նա միացավ Մալագայի ակադեմիային[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 28-ին՝ Գրանադայի դեմ խաղում[6]։ 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Ֆորնալսը դուբլ ձևակերպեց Վալենսիայի դեմ խաղում՝ փրկելով Մալագային պարտությունից[7]։ 2017 թվականի փետրվարի 20-ին նա գոլ խփեց Լաս Պալմասի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[8]։ Մալագայի առաջին թիմի կազմում Ֆորնալսը անցկացրեց 63 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 24-ին Ֆորնալսը 5 տարվա պայմանագիր կնքեց Վիլյառեալի հետ[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 21-ին՝ Լևանտեի դեմ խաղում[12]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի Աստանայի դեմ խաղում[13]։ Նոյեմբերի 26-ին իսպանացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սևիլիայի դեմ խաղում, սակայն Վիլյառեալը պարտվեց 2-3 հաշվով[14]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 17-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում[15]։ 2018 թվականի հունվարի 13-ին Ֆորնալսը խփեց Ռեալ Մադրիդի դեմ խաղի միակ գոլը[16][17]՝ օգնելով Վիլյառեալին իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել Ռեալին Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում[18]։ Հունվարի 27-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[19]։ Մայիսի 12-ին՝ Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով Վիլյառեալի հաղթանակով[20]։ Իր առաջին մրցաշրջանում ակումբի կազմում Ֆորնալսը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ[21]։
2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում Ֆորնալսը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Վիլյառեալին հաղթել 3-0 հաշվով[22]։ Հոկտեմբերի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[23]։ 2019 թվականի փետրվարի 21-ին Ֆորնալսը գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ հանդիպման 80-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[24]։ Ապրիլի 28-ին իսպանացին գոլի հեղինակ դարձավ Հուեսկայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[25]։ Վիլյառեալի կազմում Ֆորնալսը անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ[26][27]։
Վեստ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 14-ին Ֆորնալսը 5 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Հեմ Յունայթեդի հետ[28][29][30]։ Ակումբը նրա համար վճարեց 24 միլիոն ֆունտ ստերլինգ[31][32][33]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինելով Մայքլ Անտոնիոյին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[34][35][36]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորնալսը ներկայացրել է Իսպանիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[37]։ 2019 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[38][39]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[40]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը[41][42]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[43][44]։
2016 թվականին Ֆորնալսը դարձավ 11 ֆուտբոլիստներից մեկը, ով Վիսենտե դել Բոսկեի կողմից դուրս մնաց Իսպանիայի[45][46]՝ Եվրո 2016-ի համար վերջնական կազմից[47][48]։ Իր դեբյուտը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մայիսի 29-ին՝ փոխարինելով Միկել Սան Խոսեին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[49]։ Հաջորդ անգամ նա ազգային հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ միայն 2018 թվականի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Դանի Սեբալյոսին կրկին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[50][51]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[52]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մալագա | 2015–16 | Լա Լիգա | 27 | 1 | 2 | 0 | — | 29 | 1 | |||
2016–17 | 32 | 6 | 2 | 0 | 34 | 6 | ||||||
Ընդհանուր | 59 | 7 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 63 | 7 | ||
Վիլյառեալ | 2017–18 | Լա Լիգա | 35 | 3 | 4 | 0 | 7 | 1 | — | 46 | 4 | |
2018–19 | 35 | 2 | 3 | 0 | 12 | 3 | 50 | 5 | ||||
70 | 5 | 7 | 0 | 19 | 4 | 0 | 0 | 96 | 9 | |||
Վեստ Հեմ Յունայթեդ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 130 | 12 | 11 | 0 | 19 | 4 | 0 | 0 | 160 | 16 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[52]
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Spain - Pablo Fornals - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Pablo Fornals: 4 Things to Know About West Ham's £24m Signing»։ 90min.com (անգլերեն)։ 2018-11-20։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Sellada la renovación de Pablo, a corto plazo en la órbita del primer equipo»։ SUR.es (es-ES)։ 20150325003129։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Real Madrid - Málaga CF, Sep 26, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Málaga CF - Granada CF, Nov 28, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Valencia CF - Málaga CF, Dec 4, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Málaga CF - UD Las Palmas, Feb 20, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ Segovia Fran։ «Web oficial del Villarreal CF - Pablo Fornals returns to Villarreal CF»։ www.villarrealcf.es (en-gb)։ Վերցված է 2018-07-27
- ↑ Sharma Rik։ «Malaga midfielder Fornals pays release clause to join Villarreal»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Villarreal announces signing of Pablo Fornals»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Levante UD - Villarreal CF, Aug 21, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Villarreal CF - FC Astana, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Villarreal CF - Sevilla FC, Nov 26, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Celta de Vigo - Villarreal CF, Dec 17, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Real Madrid - Villarreal CF, Jan 13, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ Association Press (2018-01-13)։ «Real Madrid stunned by Villarreal at Bernabéu as Pablo Fornals strikes late»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Real Madrid: Fornals produces wonderful moment to secure a historic victory at the Bernabeu - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Villarreal CF - Real Sociedad, Jan 27, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Deportivo de La Coruña - Villarreal CF, May 12, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Pablo Fornals | Football Stats | Villarreal | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Athletic Bilbao - Villarreal CF, Sep 26, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Villarreal CF - Rapid Vienna, Oct 25, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Villarreal CF - Sporting CP, Feb 21, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Villarreal CF - SD Huesca, Apr 28, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Report: West Ham lead Tottenham in £22m chase for Villarreal midfielder Pablo Fornals»։ Hammers News (en-GB)։ 2019-06-10։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Pablo Fornals: West Ham sign creative midfielder from Villarreal»։ Squawka (en-GB)։ 2019-06-14։ Վերցված է 2019-08-12
- ↑ «West Ham United sign Spain playmaker Pablo Fornals | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «West Ham sign Fornals from Villarreal»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «West Ham sign Pablo Fornals from Villarreal on a five-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Pablo Fornals: West Ham sign Spain forward for £24m» (en-GB)։ 2019-06-14։ Վերցված է 2019-08-12
- ↑ «West Ham sign Pablo Fornals in £24m deal from Villarreal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-12
- ↑ «West Ham confirm signing of Villarreal attacking midfielder Pablo Fornals»։ The Guardian (en-GB)։ 2019-06-14։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-12
- ↑ «West Ham United - Manchester City, Aug 10, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «West Ham 0-5 Manchester City: Raheem Sterling gets hat-trick in VAR-dominated game» (en-GB)։ 2019-08-10։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Manchester City’s streetwise edge makes them a class apart at West Ham»։ The Guardian (en-GB)։ 2019-08-11։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-12
- ↑ Inkersole Sam (2019-06-12)։ «Who is Pablo Fornals? Villarreal's midfielder set to add to West Ham's weapons»։ footballlondon։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Spain Under-21 Squad: Profiling the New European Champions»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-10-ին։ Վերցված է 2019-08-12
- ↑ «2019 UEFA U21 European Championship Teams and Squads - Team news, qualification, history, manager & squad information»։ freetips.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ UEFA.com։ «Spain - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (en-GB)։ 2019-06-30։ Վերցված է 2019-08-04
- ↑ Brewin John (2019-06-30)։ «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Spain U21 - Germany U21, Jun 30, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ UEFA.com։ «Spain beat Germany for fifth U21 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Aduriz beats Costa to Euro 2016 Spain squad place» (en-GB)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Pablo called-up to join Spain’s first team | Málaga - Web Oficial»։ Pablo called-up to join Spain’s first team | Málaga - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ Sport Telegraph (2016-05-17)։ «Spain Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-27
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Spain – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Spain - Bosnia-Herzegovina, May 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27
- ↑ «Spain - Bosnia-Herzegovina, Nov 18, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ «Spain 1-0 Bosnia-Herzegovina» (en-GB)։ 2018-11-18։ Վերցված է 2019-08-12
- ↑ 52,0 52,1 «Pablo Fornals»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պաբլո Ֆորնալս Վիքիպահեստում |
---|
- Ֆորնալսի պաշտոնական Տվիտերի էջը
- Ֆորնալսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆորնալսը transfermarkt-ում
- Ֆորնալսը soccerbase.com-ում
- Ֆորնալսը WhoScored.com կայքում
- Ֆորնալսը Վեստ Հեմ Յունայթեդի պաշտոնական կայքում
- Ֆորնալսը Լա Լիգայի պաշտոնական կայքում
- Ֆորնալսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ֆորնալսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ