Դեկլան Ռայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դեկլան Ռայս
Declan Rice
Hertha BSC vs. West Ham United 20190731 (191).jpg
Ռայսը Վեստ Հեմի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1999(1999-01-14)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 41
Պատանեկան կարիերա
2006-2014 Անգլիա Չելսի
2014-2015 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 80 (2)
Ազգային հավաքական
2015 Իռլանդիա Իռլանդիա Մ16 3 (0)
2015-2016 Իռլանդիա Իռլանդիա Մ17 7 (2)
2016-2017 Իռլանդիա Իռլանդիա Մ19 6 (0)
2017-2018 Իռլանդիա Իռլանդիա Մ21 5 (0)
2018 Իռլանդիա Իռլանդիա 3 (0)
2019-ներկա Անգլիա Անգլիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 30-ի, 2019

Դեկլան Ռայս (անգլ.՝ Declan Rice, հունվարի 14, 1999(1999-01-14)[1], Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն), իռլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Ռայսը սկսել է Չելսիում[3][4]։ 2014 թվականին նա միացավ Վեստ Հեմ Յունայթեդի ակադեմիային[5]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2015 թվականի դեկտեմբերիի 16-ին[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռայսը նշեց 2017 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Էդիմիլսոն Ֆերնանդեշին Բարնլիի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Սաութհեմպտոնի դեմ խաղում[9][10]։ 2018 թվականի ապրիլին Ռայսը ճանաչվեց Վեստ Հեմի 2017-18 մրցաշրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով միայն Մարկո Արնաուտովիչին[11]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 31 հանդիպում[12]։

2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[13] Ռայսը անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Վեստ Հեմ Յունայթեդի կազմում[14]՝ դառնալով առաջին մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը Մայքլ Կարիկից հետո, ով հասել է այսպիսի արդյունքի[15]։ Դեկտեմբերի 28-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[16][17][18][19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի հունվարի 12-ին՝ Արսենալի դեմ խաղում[20][21]։ Մարտի 2-ին նա գոլ խփեց Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[22]։ 2018-19 մրցաշրջանում Ռայսը անցկացրեց 38 հանդիպում[23]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և երրորդ տարին անընդմեջ ճանաչվելով Վեստ Հեմի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[24][25]։

Վեստ Հեմ Յունայթեդի ավագի թևկապով Ռայսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[26][27]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայսը իրավասու էր ներկայացնել Իռլանդիան ու Անգլիան միջազգային ասպարեզում և հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[28][29][30]։ 2017 թվականի մարտի 19-ին նա ճանաչվեց Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ[31]։ Իռլանդիայի ազգային հավաքական Ռայսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 23-ին՝ Մեքսիկայի, Ուրուգվայի և Ավստրիայի դեմ խաղերի համար[32][33][34], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ։ 2018 թվականի մարտի 18-ին նա ճանաչվեց Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 19 տարեկան ֆուտբոլիստ[35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ Թուրքիայի դեմ ընկերական խաղում[36][37]։

2018 թվականի օգոստոսին Ռայսը դուրս մնաց Իռլանդիայի հավաքականի կազմից, քանի որ նրանով հետաքրքրված էր Անգլիան և նա չէր կողմնորոշվել, թե որ երկրի հավաքականի կազմում է ցանկանում շարունակել խաղալ[38][39][40][41]։ 2019 թվականի փետրվարի 13-ին Ռայսը պաշտոնապես հայտարարեց, որ որոշել է հանդես գալ Անգլիայի հավաքականի կազմում[42][43][44]։ Անգլիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց մարտին՝ Չեխիայի և Չեռնոգորիայի դեմ խաղերի համար[45][46][47][48]։ Իր դեբյուտը նշեց մարտի 22-ին՝ փոխարինելով Դելե Ալիին Չեխիայի դեմ խաղում[49][50]։

2019 թվականի հունիսին Ռայսը մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[51][52]՝ օգնելով Անգլիային զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[53][54]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[55]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վեստ Հեմ Յունայթեդ 2016–17 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
2017–18 26 0 1 0 4 0 31 0
2018–19 34 2 1 0 3 0 38 2
2019–20 19 0 0 0 0 0 19 0
Ընդհանուր 80 2 2 0 0 0 7 0 89 2
Կարիերայի ընդհանուր 80 2 2 0 0 0 7 0 89 2

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[55]

Իռլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 3 0
Ընդհանուր 3 0
Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 7 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեստ Հեմի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017[56], 2018[11], 2019[24]
  • London Football Awards տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2019[57]
  • Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ. 2017[31]
  • Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 19 տարեկան ֆուտբոլիստ. 2018[35]
  • Իռլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2018[58]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Republic of Ireland - D. Rice - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-28 
  3. Garai Daniel (2018-08-11)։ «Declan Rice: the Irish talent»։ Total Football Analysis Magazine (en-GB)։ Վերցված է 2019-01-28 
  4. Lawless Matt (2018-09-24)։ «How one West Ham youngster could be answer for England»։ mirror։ Վերցված է 2019-01-28 
  5. «Rice proud to prove a point to Chelsea after being released»։ Evening Standard (անգլերեն)։ 2018-04-09։ Վերցված է 2019-01-28 
  6. «Declan Rice: A career timeline | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  7. «Burnley FC - West Ham United, May 21, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  8. «Burnley 1-2 West Ham United» (en-GB)։ 2017-05-21։ Վերցված է 2019-01-28 
  9. «Southampton FC - West Ham United, Aug 19, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  10. Inkersole Sam (2017-08-19)։ «Revealed:Rice starts for West Ham against Southampton and Antonio returns»։ footballlondon։ Վերցված է 2019-01-28 
  11. 11,0 11,1 «Arnautovic crowned Betway Hammer of the Year | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  12. «Declan Rice | Football Stats | West Ham | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-28 
  13. «West Ham United - Watford FC, Dec 22, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  14. Inkersole Sam (2018-12-23)։ «Mason's ironic cheers & Rice going mad - West Ham moments missed»։ footballlondon։ Վերցված է 2019-01-28 
  15. «Analysis: Resilient Rice has shown age is no barrier | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  16. «West Ham United sign Declan Rice to new long-term contract | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  17. Burt Jason (2018-12-28)։ «Declan Rice signs new deal to keep him at West Ham until 2024»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-01-28 
  18. Verschueren Gianni։ «Declan Rice Signs New West Ham Contract Amid Chelsea, Spurs Transfer Rumours»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  19. «Declan Rice signs new West Ham deal worth £30,000-a-week to end City interest»։ The Sun (en-GB)։ 2018-12-28։ Վերցված է 2019-01-28 
  20. «West Ham United - Arsenal FC, Jan 12, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  21. «West Ham United 1-0 Arsenal: Declan Rice scores winner» (en-GB)։ 2019-01-12։ Վերցված է 2019-01-28 
  22. «West Ham United - Newcastle United, Mar 2, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-29 
  23. «Declan Rice | Football Stats | West Ham | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-30 
  24. 24,0 24,1 «Fabianski crowned Betway Hammer of the Year | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  25. «Łukasz Fabiański named West Ham Player of the Year»։ Onefootball English (en-GB)։ 2019-05-09։ Վերցված է 2019-12-30 
  26. «West Ham United - Leicester City, Dec 28, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  27. «Demarai Gray clinches Leicester win at West Ham to seal Pellegrini’s sacking»։ The Guardian։ Վերցված է 2019-12-30 
  28. «Declan Rice: England or Ireland? West Ham star's international eligibility explained | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  29. Lewis Darren (2018-12-05)։ «England vs Ireland tug of war over Declan Rice takes new twist»։ mirror։ Վերցված է 2019-01-28 
  30. «Declan Rice still wrestling with 'hard' choice between Republic of Ireland and England»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  31. 31,0 31,1 «Winners revealed for Three FAI International Football Awards | Football Association of Ireland»։ www.fai.ie։ Վերցված է 2019-01-28 
  32. «Declan Rice: West Ham youngster called up to Republic of Ireland squad» (en-GB)։ 2017-05-23։ Վերցված է 2019-01-28 
  33. «Declan Rice called up to Ireland squad after making his West Ham debut on Sunday»։ The Irish Sun (en-GB)։ 2017-05-23։ Վերցված է 2019-01-28 
  34. «West Ham teenager Declan Rice called into Ireland senior squad by Martin O'Neill along with Cork duo»։ Independent.ie (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  35. 35,0 35,1 Correspondent Emmet Malone Soccer։ «Shane Duffy named FAI Player of the Year»։ The Irish Times (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  36. «Turkey - Republic of Ireland, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  37. Fennessy Paul։ «New faces fail to inspire Ireland in Turkey»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  38. Association Press (2018-08-27)։ «England ‘have spoken to’ West Ham’s Declan Rice, says Martin O’Neill»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-01-28 
  39. Dollery Paul։ «Declan Rice not included in Ireland squad as O'Neill confirms England discussions»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  40. «Declan Rice left out of Ireland squad amid speculation he may wish to represent England»։ JOE.ie (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  41. Lonergan Aidan։ «Declan Rice left out of Republic of Ireland squad as West Ham star 'deliberates' England switch»։ The Irish Post։ Վերցված է 2019-01-28 
  42. «West Ham's Declan Rice chooses to play for England over Republic of Ireland»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  43. «West Ham’s Rice makes decision between England and Ireland»։ The Independent (անգլերեն)։ 2019-02-13։ Վերցված է 2019-12-30 
  44. «Declan Rice: West Ham midfielder declares for England over Republic of Ireland»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-30 
  45. Association The Football։ «England squad named for Euro Qualifiers with Czech Republic and Montenegro»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  46. «England squad: Declan Rice earns first call-up for Euro 2020 qualifiers | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-12-30 
  47. Simpson Christopher։ «Declan Rice Named in England Squad for Euro 2020 Qualifiers»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  48. «Declan Rice: England call-up for West Ham midfielder for Euro 2020 qualifiers»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-30 
  49. «England - Czech Republic, Mar 22, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  50. AFP։ «Declan Rice makes England debut as Sterling hat-trick sees off poor Czech Republic»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  51. Burt Jason (2019-05-27)։ «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-15 
  52. «England confirm final squad for Nations League finals»։ Metro (անգլերեն)։ 2019-05-27։ Վերցված է 2019-10-15 
  53. 53,0 53,1 UEFA.com։ «England beat Switzerland on penalties in Nations League match for third place»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-15 
  54. Smyth Rob (2019-06-09)։ «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-15 
  55. 55,0 55,1 «Declan Rice»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  56. «Antonio crowned Betway Hammer of the Year | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-28 
  57. «Rice wins Young Player of the Year accolade at London Football Awards | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 
  58. «Declan Rice named FA Ireland's Young Player of the Year»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]