Լուկաշ Ֆաբիանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաշ Ֆաբիանսկի
լեհ.՝ Łukasz Fabiański
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Լեհ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1985
Ծննդավայր ԼեհաստանԼեհաստան,
Հասակ 190 սմ
Քաշ 84 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուելս Սուոնսի Սիթի
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002
2002
2003–2004
2004
2005–2007
2007–2014
2014–
Լեհաստան Lubuszanin Drezdenko
Լեհաստան Սպարտա Brodnica
Լեհաստան Mieszko Gniezno
Լեհաստան Լեխ Պոզնան
Լեհաստան Լեգիա Վարշավա
Անգլիա Արսենալ
Ուելս Սուոնսի Սիթի
? (?)
6 (0)
? (?)
0 (0)
53 (0)
32 (0)
111 (0)
Ազգային հավաքական
2006– Լեհաստան Լեհաստանի հավաքական 39 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուկաշ Ֆաբիանսկի(լեհ.՝ Łukasz Marek Fabiański; ապրիլի 18, 1985, Լեհաստան) - լեհ ֆուտբոլիստ, սկսելուվ ֆուտբոլային կարիերան՝ Լուկաշ Ֆաբիանսկին 14 տարեկան հասակում ընդունվել է «Շամետուլախ» հայտնի ֆուտբոլային ակադեմիա, որից հետո նա խաղացել է 3 ակումբներում՝ «Լյուբաշանին Դրեզդենկո» «Սպարտա Բրոդնիցա» և «Մեշկո»։

2005 թվականի ձմռանը Ֆաբիանսկին դարձավ Վարշավայի «Լեգիայի» ֆուտբոլիստ, որտեղ մրցակցում է հիմնական կազմում խաղալու համար Արթուր Բուրուցի հետ։ Ֆաբիանսկին դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ, երբ Բուրուցը տեղափոխվեց «Սելտիկ»։ «Լեգիայի» կազմում Լուկաշը դարձել է Լեհաստանի չեմպիոն 2005-2006 մրցաշրջանում։

2005-2006 մրցաշրջաններում Ֆաբիանսկիի ցուցադրած հիանալի խաղը տվեց իր արդյունքը։ Նա դարձավ Լեհաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և նրա ծառայություններով սկսեց հետաքրքրվել Արսեն Վենգերը։ 2007 թվականի մայիսի 8-ին Ֆաբիանսկին բուժզննում է անցնում Լոնդոնում, որից հետո Արսեն Վենգերը հայտարարում է տրանսֆերի մասին՝ ասելով «Սա ձեռքբերում է ապագայի համար։ Մենք նրա մեջ տեսնում ենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է հետագայում «Արսենալի» լավագույն դարպասապահներից մեկը դառնալու համար»։

Մայիսի 26-ին Ֆաբիանսկին պայամանագիր է կնքում «Արսենալի» հետ։ Ոչ պայմանական տվյալների համաձայն կանոնիրները 2.5 միլիոն ֆունտ ստեռլինգ են վճարել Լուկաշի համար։

Ֆաբիանսկին եղել է Լեհաստանի երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը։ 2006 թվականի մարտի 29-ին Ֆաբիանսկին իր անդրանիկ հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականի կազմում։ Նա ընդգրկված է նաև Լեհաստանի կազմում 2006 թվականի աշխարհի առաջնությունում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]