Յոհան Ջուրու
![]() Ջուրուն Շվեյցարիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Danon Issouf Johannes Djourou Gbadjere | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1987[1][2][3] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
1993-1994 |
![]() | ||
1995-2003 |
![]() | ||
2003-2004 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2004-2014 |
![]() | 86 | (1) |
2007-2008 |
→ ![]() | 13 | (0) |
2013 |
→ ![]() | 14 | (0) |
2013-2014 |
→ ![]() | 22 | (0) |
2014-2017 |
![]() | 72 | (2) |
2017-2018 |
![]() | 18 | (1) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2001-2002 |
![]() | 4 | (0) |
2002 |
![]() | 4 | (0) |
2003-2004 |
![]() | 8 | (1) |
2004-2005 |
![]() | 9 | (1) |
2006 |
![]() | 2 | (0) |
2006-ներկա |
![]() | 75 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յոհան Ջուրու (ֆր.՝ Johan Djourou, հունվարի 18, 1987[1][2][3], Աբիջան, Կոտ դ'Իվուար), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՍՊԱԼ-ի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Ջուրուն սկսել է շվեյցարական Էտուալ Կարուժում։ 2003 թվականի հուլիսի 14-ին նա միացավ Արսենալի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004 թվականի հոկտեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 9-ին՝ լիգայի գավաթի Էվերտոնի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Ջուրուն նշեց 2006 թվականի հունվարի 14-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[7]։ 2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո շվեյցարացին 6 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[8]։
2007 թվականի օգոստոսի 10-ին Ջուրուն 5 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բիրմինգհեմ Սիթի[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չելսիի դեմ խաղում[12][13]։ Բիրմինգհեմի կազմում Ջուրուն անցկացրեց 13 հանդիպում[14], և թեև ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս ՄաքԼիշը ցանկանում էր երկարաձգել նրա վարձավճարը, ձմռանը շվեյցարացին վերադարձավ Արսենալ որպես Կոլո Տուրեի և Ալեքսանդր Սոնգի փոխարինող[15]։
2008 թվականի սեպտեմբերի 22-ին Ջուրուն երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ[16][17][18]։ 2009 թվականի ամռանը Կոլո Տուրեն տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, և շվեյցարացին հնարավորություն ունեցավ դառնալ թիմի հիմնական կազմի խաղացող, սակայն ստացավ ծանր վնասվածք[19][20]՝ 2009-10 մրցաշրջանում խաղադաշտ դուրս գալով միայն 2010 թվականի մայիսի 9-ի՝ Ֆուլհեմի դեմ խաղում[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին Ջուրուն 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[22]։ Իր առաջին և միակ գոլը Արսենալի կազմում խփեց 2011 թվականի փետրվարի 5-ին՝ գլխի հարվածով գրավելով Նյուքասլ Յունայթեդի դարպասը[23]։ Փետրվարի 27-ին շվեյցարացին խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում, սակայն Արսենալը պարտվեց 2-1 հաշվով[24]։
2011 թվականի օգոստոսի 28-ին Ջուրուն մասնակցեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ ամբողջ հանդիպմանը, սակայն այս խաղում Արսենալը պարտվեց 8-2 հաշվով՝ կրելով 115 տարվա մեջ իր ամենամեծ հաշվով պարտությունը[25][26]։ 2012 թվականի հունվարի 2-ին նա հեռացվեց խաղադաշտից Ֆուլհեմի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[27]։ Փետրվարին Ջուրուն երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ մինչև 2015 թվականը[28][29][30]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով շվեյցարացին անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Քովենթրի Սիթիի դեմ խաղում[31]։ Արսենալի առաջին թիմի կազմում Ջուրուն անցկացրեց 144 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2013 թվականի հունվարի 3-ին շվեյցարացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Հանովերին[32][33][34]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց հունվարի 18-ին՝ Շալկե 04-ի դեմ խաղում[35]։ Վարձավճարի ընթացքում Ջուրուն անցկացրեց 16 հանդիպում[36]։
Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 1-ին Ջուրուն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Համբուրգ[37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 31-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[40]։ 2014 թվականի ապրիլին Համբուրգը հայտարարեց Ջուրուի լրիվ տրանսֆերը ձեռք բերելու մասին[41]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Հանովերի դեմ խաղում[42]։ 2015 թվականի ապրիլի 11-ին շվեյցարացին հեռացվեց խաղադաշտից Վոլֆսբուրգի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 88-րդ րոպեին[43]։
2015-16 մրցաշրջանում Ջուրուն դարձավ Համբուրգի հիմնական ավագը։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց 2015 թվականի օգոստոսի 22-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44]։ Դեկտեմբերի 5-ին շվեյցարացին գոլ խփեց Մայնցի դեմ հանդիպման 90-րդ րոպեին, սակայն Համբուրգը պարտվեց 3-1 հաշվով[45]։ 2016 թվականի մարտի 2-ին նա հեռացվեց խաղադաշտից Շալկե 04-ի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 45-րդ րոպեին[46]։ Համբուրգի կազմում Ջուրուն անցկացրեց 104 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Անթալյասպոր[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 7-ին Ջուրուն անվճար տրանսֆերով տեղափոխվեց թուրքական Անթալյասպոր՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր[47][48]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ենի Մալաթյասպորի դեմ խաղում[49]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Սիվասսպորի դեմ խաղում[50]։ Անթալյասպորի կազմում Ջուրուն անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[51]։
ՍՊԱԼ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 21-ին Ջուրուն 1 տարվա պայմանագիր կնքեց ՍՊԱԼ-ի հետ[52][53][54]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Տորինոյի դեմ խաղում[55]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուրուն ներկայացրել է Շվեյցարիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Շվեյցարիայի ազգային հավաքականում նշեց 2006 թվականի մարտի 1-ին՝ փոխարինման մտնելով Շոտլանդիայի դեմ խաղում[56]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 31-ին՝ Իտալիայի դեմ ընկերական խաղում[57]։ 2006 թվականի հունիսին Ջուրուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[58][59]՝ փոխարինման դուրս գալով 3 խաղերում[60], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ուկրաինային[61][62]։
Իր առաջին գոլը Շվեյցարիայի հավաքականի կազմում Ջուրուն խփեց 2007 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[63]։ 2008 թվականին նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[64][65], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[66]։ 2014 թվականին Ջուրուն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[67][68][69]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ հավաքականի բոլոր խաղերում[70], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հանդիպման լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով պարտվելով Արգենտինային[71][72]։
2015 թվականի հոկտեմբերի 9-ին Ջուրուն գոլ խփեց Սան Մարինոյի դեմ խաղում՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը և օգնելով Շվեյցարիային հաղթել 7-0 հաշվով[73][74]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[75][76][77]՝ անցկացնելով 4 հանդիպում[78], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Լեհաստանին[79][80]։ 2018 թվականի հունիսի 4-ին Ջուրուն ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[81][82][83]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[84], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից[85][86]՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային[87][88]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[89]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Արսենալ | 2004–05 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 3 | 0 |
2005–06 | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 12 | 0 | ||
2006–07 | 21 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 30 | 0 | ||
2007–08 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
2008–09 | 15 | 0 | 4 | 0 | 8 | 0 | 2 | 0 | 29 | 0 | ||
2009–10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
2010–11 | 22 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 6 | 0 | 37 | 1 | ||
2011–12 | 18 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 27 | 0 | ||
2012–13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 86 | 1 | 11 | 0 | 25 | 0 | 22 | 0 | 144 | 1 | ||
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) | 2007–08 | Պրեմիեր Լիգա | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
Հանովեր (վարձավճար) | 2012–13 | Բունդեսլիգա | 14 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
Համբուրգ | 2013–14 | 24 | 0 | 2 | 0 | — | 26 | 0 | ||||
2014–15 | 34 | 0 | 2 | 0 | 36 | 0 | ||||||
2015–16 | 26 | 2 | 0 | 0 | 26 | 2 | ||||||
2016–17 | 14 | 0 | 2 | 0 | 16 | 0 | ||||||
Ընդհանուր | 98 | 2 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 104 | 2 | ||
Անթալյասպոր | 2017–18 | Սուպեր Լիգ | 18 | 1 | 0 | 0 | — | 18 | 1 | |||
ՍՊԱԼ | 2018–19 | Սերիա A | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Կարիերայի ընդհանուր | 231 | 4 | 17 | 0 | 27 | 0 | 22 | 0 | 297 | 4 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[89]
Շվեյցարիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2006 | 8 | 0 |
2007 | 8 | 1 |
2008 | 6 | 0 |
2009 | 2 | 0 |
2010 | 1 | 0 |
2011 | 5 | 0 |
2012 | 8 | 0 |
2013 | 4 | 0 |
2014 | 10 | 0 |
2015 | 7 | 1 |
2016 | 7 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 3 | 0 |
Ընդհանուր | 75 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 11, 2007 | Վյորտերզե Շտադիոն, Կլագենֆուրտ, Ավստրիա | ![]() |
3–3 | 3–4 | Ընկերական խաղ |
2. | Հոկտեմբերի 9, 2015 | ԱՖԳ Արենա, Սանկտ Գալեն, Շվեյցարիա | ![]() |
4–0 | 7–0 | Եվրո 2016 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շվեյցարիայի տարվա լավագույն նորեկ․ 2006[90]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Switzerland - J. Djourou - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Manchester City - Arsenal FC, Oct 26, 2004 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal FC - Everton FC, Nov 9, 2004 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal FC - Middlesbrough FC, Jan 14, 2006 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «GNK Dinamo Zagreb - Arsenal FC, Aug 8, 2006 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Djourou completes Birmingham move» (en-GB)։ 2007-08-10։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Loan deal for Johan as Djourou becomes a Blue»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Birmingham sign Djourou on loan»։ The Irish Times (en-US)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Chelsea FC - Birmingham City, Aug 12, 2007 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Chelsea 3-2 Birmingham» (en-GB)։ 2007-08-12։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Johan Djourou | Football Stats | Spal | Season 2007/2008 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Wenger explains Djourou’s Birmingham recall | News Archive | News | Arsenal.com»։ 2011-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Johan Djourou signs new long-term contract | News Archive | News | Arsenal.com»։ 2008-09-23։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-23-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ staff Telegraph (2008-09-22)։ «Johan Djourou signs new Arsenal deal» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Djourou agrees new Arsenal deal»։ Metro (en-GB)։ 2008-09-22։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Djourou ruled out for 'six to eight months' | News Archive | News | Arsenal.com»։ 2009-09-13։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-13-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal defender Johan Djourou out for six months»։ the Guardian (անգլերեն)։ 2009-09-06։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal FC - Fulham FC, May 9, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal FC - Shakhtar Donetsk, Oct 19, 2010 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Newcastle United - Arsenal FC, Feb 5, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal FC - Birmingham City, Feb 27, 2011 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Manchester United - Arsenal FC, Aug 28, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Man Utd 8-2 Arsenal»։ BBC Sport (en-GB)։ 2011-08-28։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Fulham FC - Arsenal FC, Jan 2, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal's Johan Djourou signs new contract extension until 2015 – report | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Djourou admits he is in love with Arsenal after penning new deal until 2015»։ Mail Online։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Johan Djourou signs new Arsenal deal»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal FC - Coventry City, Sep 26, 2012 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Hannover sign Djourou on loan | Hannover 96 - bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ uefa.com (2013-01-05)։ «UEFA Europa League - News – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ Press The Associated։ «Bundesliga side Hannover signs Switzerland defender Johan Djourou on loan from Arsenal»։ Times Colonist։ Վերցված է 2018-09-28(չաշխատող հղում)
- ↑ «FC Schalke 04 - Hannover 96, Jan 18, 2013 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Johan Djourou | Football Stats | Spal | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Arsenal defender Johan Djourou joins Hamburg on loan»։ BBC Sport (en-GB)։ 2013-07-05։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Hamburg confirm signing of Arsenal defender Johan Djourou on»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Djourou makes Hamburg switch»։ BelfastTelegraph.co.uk (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Hamburger SV - Eintracht Braunschweig, Aug 31, 2013 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Transfer news: Johan Djourou completes permanent move to Hamburg from Arsenal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Hannover 96 - Hamburger SV, Sep 14, 2014 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Hamburger SV - VfL Wolfsburg, Apr 11, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Hamburger SV - VfB Stuttgart, Aug 22, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Hamburger SV - 1.FSV Mainz 05, Dec 5, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «FC Schalke 04 - Hamburger SV, Mar 2, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Ex-Arsenal defender Johan Djourou completes free transfer to Antalyaspor»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Johan Djourou Signs With Turkish Side Antalyaspor - Soccer News»։ www.soccernews.com (en-US)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Yeni Malatyaspor - Antalyaspor, Aug 26, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Sivasspor - Antalyaspor, Sep 30, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Johan Djourou | Football Stats | Spal | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Official: SPAL snap up Djourou | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Johan Djourou signs for SPAL - Daily Cannon»։ Daily Cannon (en-GB)։ 2018-07-22։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Djourou Signs For Italian Side SPAL | Busy Buddies»։ www.busybuddiesng.com (en-GB)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Torino FC - SPAL 2013, Sep 2, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Scotland - Switzerland, Mar 1, 2006 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland - Italy, May 31, 2006 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland - Squad World Cup 2006 Germany»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «FIFA World Cup of Football : Switzerland Players - Squad 2006»։ www.syvum.com։ Վերցված է 2018-09-28
- ↑ FIFA.com։ «2006 FIFA World Cup Germany ™ - Teams - Togo - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-11-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland - Ukraine, Jun 26, 2006 - World Cup 2006 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ FIFA.com։ «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Switzerland-Ukraine - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-25-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland - Japan, Sep 10, 2007 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland squad for Euro 2008»։ the Guardian (անգլերեն)։ 2008-05-28։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland Euro 08 Squad | Swiss Euro 2008 Squad»։ Sportslens.com (en-US)։ 2008-05-31։ Վերցված է 2018-09-28
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2008 - History - Switzerland – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland squad for 2014 World Cup: the 23 chosen by Ottmar Hitzfeld»։ the Guardian (անգլերեն)։ 2014-06-06։ Վերցված է 2018-09-28
- ↑ Richards Alex (2014-05-13)։ «Switzerland's 23-man World Cup squad features no Premier League players but Fulham's Pajtim Kasami is on standby»։ mirror։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland announce 23-man squad for FIFA World Cup» (անգլերեն)։ 2014-05-13։ Վերցված է 2018-09-28
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup™ - Teams - Switzerland - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-05-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Argentina - Switzerland, Jul 1, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ FIFA.com։ «Last-gasp Di Maria saves Argentina, sinks Swiss»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-17-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland - San Marino, Oct 9, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland 7 - 0 San Marino | Football»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ Sport Telegraph (2016-05-18)։ «Switzerland Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Inler left out of Switzerland Euro 2016 squad»։ FourFourTwo (անգլերեն)։ 2016-05-18։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Three teenagers in final Switzerland squad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Switzerland – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Switzerland - Poland, Jun 25, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ uefa.com (2016-06-25)։ «Poland edge past Switzerland on penalties»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «2018 World Cup: Switzerland name Granit Xhaka and Xherdan Shaqiri in squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-09-20
- ↑ «Switzerland include Arsenal and Stoke City stars in 23-man World Cup squad»։ talkSPORT (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-09-20
- ↑ «Switzerland World Cup 2018 squad: Xherdan Shaqiri and Granit Xhaka named in final group by boss Mladen Krstajic»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-09-20
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Johan DJOUROU - Johan Djourou - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-09-28
- ↑ FIFA.com։ «Swedes squeeze into the last eight»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին։ Վերցված է 2018-09-20
- ↑ Hytner David (2018-07-03)։ «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20
- ↑ «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20
- ↑ Glendenning Barry (2018-07-03)։ «Sweden 1-0 Switzerland: World Cup 2018 – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-09-20
- ↑ 89,0 89,1 «Johan Djourou»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-28
- ↑ «Federer crowned top sportsman for third time»։ SWI swissinfo.ch (անգլերեն)։ Վերցված է 2018-09-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յոհան Ջուրու Վիքիպահեստում |
---|
- Ջուրուի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ջուրուի պաշտոնական Տվիտերի էջը
- Ջուրուի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ջուրուն transfermarkt-ում
- Ջուրուն soccerbase.com-ում
- Ջուրուն WhoScored.com կայքում
- Ջուրուն ՍՊԱԼ-ի պաշտոնական կայքում Archived 2018-10-30 at the Wayback Machine.
- Ջուրուն Արսենալի պաշտոնական կայքում
- Ջուրուն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ջուրուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ջուրուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|
- Հունվարի 18 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Հաննովեր 96-ի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Անթալյասպորի ֆուտբոլիստներ
- ՍՊԱԼ-ի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ