Ալեքսանդր Սոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սոնգ
ֆր.՝ Alexander Song
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Դիմիտրի Սոնգ Բիլոնգ
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Դուալա, Կամերուն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004
2004-2006
2006-2012
2012-ներկա
Ֆրանսիա Բաստիա Բ
Ֆրանսիա Բաստիա
Անգլիա Արսենալ
ԻսպանիաԲարսելոնա
24 (0)
32 (0)
133 (7)
Ազգային հավաքական
2002-2003
2003-2004
2004-2008
2008-ներկա
Ֆրանսիա Ֆրանսիա (Մ16)
Կամերուն Կամերուն(Մ17)
Կամերուն Կամերուն(Մ23)
Կամերուն Կամերուն
6 (0)
3 (0)
3 (0)
30 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Սոնգ (ֆր.՝ Alexandre Dimitri Song Billong, սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1][2][3][…], Դուալա, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Նախկինում ելույթ է ունեցել Արսենալում, ներկայումս՝ Բարսելոնայում։ Հանդես է գալիս Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ալեքսանդրե Դիմիտրի Սոնգ Բիլոնգը (Alexandre Dimitri Song Billong) ծնվել է Դուալայում (Կամերուն)՝ 1987 թվականի սեպտեմբերի 9-ին։ 2004 թվականին, երբ 17 տարեկան էր, նա տեղափոխվել է Ֆրանսիա, որպեսզի խաղա իր առաջին պրոֆեսիոնալ թիմում՝ Բաստիայում։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցեց 32 հանդիպման, գրավելով Արսենալի ուշադրությունը, որն ի վերջո նրան գնեց։ Արսենալում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում մասնակցել է 9 հանդիպման, իսկ պաշտոնական խաղում նորամուտը նշել է Հայբերի մարզադաշտում, փոխարինման դուրս գալով Արսենալ 2 - 0 Էվերտոն հանդիպման ժամանակ։ 2006/2007 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Արսենալը Սոնգին վարձավճարով տվեց Չարլտոն Ատլետիկին։ Դրանից առաջ նա զինագործների կազմում խփել էր իր առաջին գոլը, Լիգայի գավաթի շրջանակներում գրավելով Լիվերպուլի դարպասը։ Էնֆիլդում կայացած այդ խաղում Արսենալը հաղթել էր 6 - 3 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում Սոնգը վերադարձավ Արսենալ, իսկ 2007/2008 մրցաշրջանի ընթացքում սկսեց ավելի ու ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում, դառնալով Արսեն Վենգերի ամենավստահված խաղացողներից մեկը։ Խոսքն առավելապես վերաբերում է մրցաշրջանի վերջնամասին։ 2008/2009 մրցաշրջանում Ալեքս Սոնգին հաջողվեց հիմնավորվել մեկնարկային կազմում՝ հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Պաշտպանությունում ողջ խաղը հենվում էր նրա վրա։ Մինչ Բարսելոնա տեղափոխվելը, Ալեքս Սոնգը 7 մրցաշրջան է անցկացրել Պրեմիեր լիգայում, մասնակցելով 150 հանդիպման ու դառնալով 7 գոլի հեղինակ։ Կամերունի հավաքականում նա երկար տարիներ շարունակ առանցքային դեր է խաղացել և շարունակում խաղալ։ 2008 թվականին Գանայում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում Կամերունը գրավեց 2-րդ տեղը, իսկ Սոնգը թիմի առաջատարներից էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)