Ծնվել է շվեյցարական Ադլիգենսվիլ քաղաքում: Փոքրուց զբաղվել է ֆուտբոլով, խաղացել է Ադլիգենսվիլ ՖԱ-ի երիտասարդական կազմում: 1996 թվականին տեղափոխվում է Լյուցերն ֆուտբոլային ակումբ:
2000 թվականին տեղափոխվում է Գրասսհոպպերս ՖԱ (Ցյուրիխ): Տարիների ընթացքում ձեռք է բերում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի աշխատանքային փորձ և Գրասսհոպպերսի կազմում դառնում է Շվեյցարիայի չեմպիոն:
2005 թվականին տեղափոխվում է ֆրանսիական Լիլլ, որտեղ էլ դառնում է հիմնական կազմի խաղացող:
2011 թվականին Շտեֆանով հետաքրքրվում է Թուրինի Յուվենտուսը և ցանկանում ձեռք բերել նրան[1]: 2011 թվականի հունիսի 27-ին Շտեֆանը Թուրինի Յուվենտուսում անցնում է բուժզննում[2]: 2011 թվականի հուլիսի 1-ին Շտեֆանը պաշտոնապես Յուվենտուսի[3] կազմից է մինչ այսօր: