Ֆուտբոլով սկսվեց զբաղվել Ուհտելֆագեն ակումբում, որը գտնվում էր նրա բնակավայրում՝ Իլլինգեն կոմունայում: Դրանից հետո տեղափոխվեց մարզվելու Սաարբրյուկկեն ակումբում։ 2008 թվականին Հերմանով սկսվեց հետաքրքրվել Մյունխենգլադբախի Բորուսիան: Վերջինս այն գերմանական առաջատար ակումբներից մեկն էր, որ փնտրում էին երիտասարդ ֆուտբոլիստներ ամբողջ Գերմանիայում: Պատրիկը տեղափոխվեց «Գլադբախի» ակադեմիա, որտեղ մեկ տարի մարզվելուց հետո դարձավ Բորուսիա Մ երկրորդ ակումբի խաղացող։ Անցկացնելով 8 խաղ երկրորդ ակումբի կազմում, սկսեց մարզվել արդեն հիմնական կազմի հետ։ Բունդեսլիգայում նորամուտը նշեց 2010 թվականի հունվարի 16-ին։ Նա դուրս եկավ խաղադաշտ 79-րդ րոպեին Ֆիլիպ Դամսի փոխարեն տնային խաղում, որը Բունդեսլիգայի 18-րդ տուրի հանդիպումն էր Բոխումի դեմ։ Այդ խաղում Բորուսիա Մ պարտվեց 1-2 հաշվով[2]: 2010 թվականի մայիսի 1-ին նա խփեց իր առաջին գոլը Բունդեսլիգայի 33-րդ տուրում Հանովերի դեմ հանդիպման ժամանակ, որը ավարվեց Բորուսիայի ջախջախիչ պարտությամբ 6-1 հաշվով[3]:
Հերմանը այդ մրցաշրջանում անցկացրեց 13 հանդիպում։
2010 թվականի հունիսի 9-ին Պատրիկը ստորագրեց 4 տարվա պայմանագիր Բորուսիա Մյունխենգլադբախի հետ[4]: