Ալասան Պլեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալասան Պլեա
Alassane Pléa
Loc-Nicca (1).jpg
Պլեան Նիսի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1993(1993-03-10)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Լիլ
Հասակ 181 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 14
Պատանեկան կարիերա
2002-2008 Ֆրանսիա Ասկ
2008-2009 Ֆրանսիա Վասկեհալ
2009-2012 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 67 (23)
2012-2014 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 7 (0)
2014   Ֆրանսիա Օսեր 15 (3)
2014-2018 Ֆրանսիա Նիս 111 (36)
2018-ներկա Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 16 (9)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (1)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 15 (2)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 6 (3)
2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 1 (0)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 6-ի, 2019

Ալասան Պլեա (ֆր.՝ Alassane Pléa, մարտի 10, 1993(1993-03-10)[1], Լիլ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Մյոնխենգլադբախի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեան Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հոկտեմբերի 7-ին՝ փոխարինելով Բաֆետիմբի Գոմիսին Լորյանի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 22-ին՝ Սպարտա Պրահայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի նոյեմբերի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռիեկայի դեմ խաղում[8]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Պլեան անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Պլեան Օլիմպիկ Լիոնի կազմում 2013 թվականին

2014 թվականի հունվարի 31-ին Պլեան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Օսերին[9][10][11]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռենի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց փետրվարի 15-ին՝ Բրեստի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Օսերի կազմում խփեց մարտի 21-ին՝ Կրետեյի դեմ խաղում[14]։ Մայիսի 9-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արլ-Ավինյոնի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ Օսերի կազմում Պլեան անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[16]։

Նիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-15 մրցաշրջան

2014 թվականի օգոստոսի 27-ին Պլեան 500.000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Նիս[17][18][19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 29-ին՝ փոխարինման մտնելով Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց հոկտեմբերի 26-ին՝ Գենգանի դեմ խաղում և այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում[22][23]։ Դեկտեմբերի 6-ին Պլեան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[24]։ 2015 թվականի հունվարի 16-ին ֆրանսիացին գոլ խփեց Բորդոյի դեմ հանդիպման 90-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[25]։ Իր առաջին մրցաշրջանում Պլեան անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[26]։

2015-16 մրցաշրջան

2015 թվականի օգոստոսի 15-ին Պլեան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տրուայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[27]։ Օգոստոսի 22-ին նա գոլ խփեց Կանի դեմ խաղում՝ օգնելով Նիսին հաղթել 2-1 հաշվով[28]։ Սեպտեմբերին Պլեան ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով 4 ամիս[29]։ 2016 թվականի մայիսի 14-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Գենգանի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[30]։ 2015-16 մրցաշրջանում Պլեան անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[31]։

2016-17 մրցաշրջան

2016 թվականի օգոստոսի 20-ին Պլեան խփեց Անժեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[32]։ Սեպտեմբերի 21-ին ֆրանսիացին փոխարինեց Մարիո Բալոտելիին Մոնակոյի դեմ խաղում, ապա չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը, ինչից հետո դարձավ գոլի հեղինակ[33]։ Սեպտեմբերի 25-ին նա խփեց Նանսիի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[34]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Պլեան խփեց հոկտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[35][36]։ Հոկտեմբերի 23-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Մեցի դեմ խաղում[37][38]։ Դեկտեմբերի 4-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում[39]։ 2016 թվականի փետրվարին Պլեան ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[40][41][42][43]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[44]։

2017-18 մրցաշրջան

2017 թվականի օգոստոսի 16-ին Պլեան հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Նապոլիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 80-րդ րոպեին[45]։ Սեպտեմբերի 14-ին նա 2 գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[46]։ Սեպտեմբերի 28-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Վիտեսի դեմ խաղում[47]։ Դեկտեմբերի 2-ին Պլեան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում[48]։ 2018 թվականի մարտի 11-ին նա 4 գոլ խփեց Գենգանի դեմ խաղում՝ օգնելով Նիսին հաղթել 5-2 հաշվով[49][50]։ Ապրիլի 1-ին Պլեան դուբլ ձևակերպեց Տրուայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[51]։ Մայիսի 19-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[52]։ Նիսի կազմում Պլեան անցկացրեց 135 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 44 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Մյոնխենգլադբախ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 13-ին Պլեան 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[53][54][55]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[56][57][58]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Գերմանիայի գավաթի Հաշտեդտի դեմ խաղում[59]։ Այս խաղում նա դարձավ 3 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 11-1 հաշվով[60]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Ռաֆայելին Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[61]։ Իր առաջին գոլը Գերմանիայի առաջնությունում խփեց սեպտեմբերի 1-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[62]։ Նոյեմբերի 10-ին Պլեան հետ-տրիկ ձևակերպեց Վերդեր Բրեմենի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Բորուսիային[63][64]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեան ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[65]։ 2012 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 4 հանդիպումներում[66]։ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իսպանիային[67][68]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Պլեան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 12-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Անտոնի Մարսիալին և Ալեքսանդր Լակազետին Նիդերլանդների և Ուրուգվայի դեմ խաղերի համար[69][70][71]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 20-ին՝ փոխարինելով Օլիվիե Ժիրուին Ուրուգվայի դեմ ընկերական խաղում[72][73]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 6-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2012–13 Լիգա 1 1 0 0 0 2 0 0 0 3 0
2013–14 6 0 0 0 3 1 0 0 9 1
Ընդհանուր 7 0 0 0 5 1 0 0 12 1
Օսեր (վարձավճար) 2013–14 Լիգա 2 15 3 1 0 0 0 16 3
Նիս 2014–15 Լիգա 1 33 3 1 0 1 0 35 3
2015–16 19 6 0 0 0 0 19 6
2016–17 25 11 1 1 5 1 1 1 32 14
2017–18 35 16 1 0 11 4 2 1 49 21
Ընդհանուր 112 36 3 1 16 5 4 2 135 44
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2018–19 Բունդեսլիգա 17 9 1 3 18 12
Կարիերայի ընդհանուր 151 48 5 4 21 6 4 2 181 60

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 6-ի դրությամբ[74]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «France - A. Pléa - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-05 
  3. Musgrove Andrew (2018-07-02)։ «Who is Alassane Plea? The view from France as Newcastle are linked to Ligue 1 striker»։ nechronicle։ Վերցված է 2019-01-05 
  4. «Who is Newcastle, Tottenham & West Ham target Alassane Plea?»։ RealSport (en-GB)։ 2018-07-06։ Վերցված է 2019-01-05 
  5. «FC Lorient - Olympique Lyon, Oct 7, 2012 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  6. «FC Lorient - Olympique Lyonnais (1-1) - Saison 2012/2013 - Ligue 1 Conforama»։ www.lfp.fr։ Վերցված է 2019-01-05 
  7. «AC Sparta Praha - Olympique Lyon, Nov 22, 2012 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  8. «HNK Rijeka - Olympique Lyon, Nov 7, 2013 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  9. «Alassane Pléa arrive en prêt à Auxerre | Goal.com»։ www.goal.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-05 
  10. «Lyon : Pléa prêté à Auxerre»։ Mercato 365 (fr-FR)։ Վերցված է 2019-01-05 
  11. «Foot123 : Plea prêté à Auxerre»։ foot123.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-05 
  12. «AJ Auxerre - Stade Rennais FC, Feb 12, 2014 - Coupe de France - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  13. «Stade Brest 29 - AJ Auxerre, Feb 15, 2014 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  14. «US Créteil-Lusitanos - AJ Auxerre, Mar 21, 2014 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  15. «Athlétic Club Arlésien - AJ Auxerre, May 9, 2014 - Ligue 2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  16. «Alassane Plea | Football Stats | Borussia Moenchengladbach | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-05 
  17. «Nice sign winger Plea from Lyon»։ ESPN.com (անգլերեն)։ 2014-08-27։ Վերցված է 2019-01-05 
  18. «Alassane Plea est Niçois»։ OGC Nice (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-05 
  19. «Pléa, de Lyon à Nice (off.)»։ L'ÉQUIPE։ Վերցված է 2019-01-05 
  20. «Ligue 1: Alassane Plea quitte l'OL pour Nice»։ www.20minutes.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-05 
  21. «Olympique Marseille - OGC Nice, Aug 29, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  22. «EA Guingamp - OGC Nice, Oct 26, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  23. «Ligue 1: Carlos Eduardo scores five times in Nice victory»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  24. «SM Caen - OGC Nice, Dec 6, 2014 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  25. «FC Girondins Bordeaux - OGC Nice, Jan 16, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  26. «Alassane Plea | Football Stats | Borussia Moenchengladbach | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-05 
  27. «ES Troyes AC - OGC Nice, Aug 15, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  28. «OGC Nice - SM Caen, Aug 22, 2015 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  29. Allen Richard (2015-10-07)։ «Blow for Nice as Alassane Plea Ruled Out for Four Months»։ frenchfootballweekly.com (en-US)։ Վերցված է 2019-01-05 
  30. «EA Guingamp - OGC Nice, May 14, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  31. «Alassane Plea | Football Stats | Borussia Moenchengladbach | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-05 
  32. «SCO Angers - OGC Nice, Aug 20, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  33. «OGC Nice - AS Monaco, Sep 21, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  34. «AS Nancy-Lorraine - OGC Nice, Sep 25, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  35. «Red Bull Salzburg - OGC Nice, Oct 20, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  36. UEFA.com։ «UEFA Europa League - Salzburg-Nice»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  37. «FC Metz - OGC Nice, Oct 23, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  38. «Plea heroics keep leaders Nice rolling»։ BeSoccer (en-EN)։ 2016-10-23։ Վերցված է 2019-01-05 
  39. «OGC Nice - FC Toulouse, Dec 4, 2016 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  40. «Plea out for the rest of the season»։ OGC Nice (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-05 
  41. «NICE LOSE PLÉA FOR REST OF SEASON»։ www.ligue1.com։ Վերցված է 2019-01-05 
  42. «Alassane Pléa out for the rest of the season | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2019-01-05 
  43. «Nice drop points despite comeback as Plea injured at Rennes»։ FourFourTwo (en-SG)։ Վերցված է 2019-01-05 
  44. «Alassane Plea | Football Stats | Borussia Moenchengladbach | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-01-05 
  45. «SSC Napoli - OGC Nice, Aug 16, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  46. «SV Zulte Waregem - OGC Nice, Sep 14, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  47. «OGC Nice - Vitesse Arnhem, Sep 28, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  48. «OGC Nice - FC Metz, Dec 2, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  49. «EA Guingamp - OGC Nice, Mar 11, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  50. «Plea, first French four goal haul since 2007»։ OGC Nice (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-05 
  51. «ES Troyes AC - OGC Nice, Apr 1, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  52. «Olympique Lyon - OGC Nice, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  53. «Borussia sign Alassane Plea from OGC Nice - Borussia Mönchengladbach»։ www.borussia.de։ Վերցված է 2019-01-05 
  54. «Borussia Mönchengladbach sign Alassane Plea from Nice»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  55. VAVEL.com (2018-07-13)։ «Borussia Mönchengladbach sign Alassane Pléa from Nice»։ VAVEL (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  56. «Newcastle transfer news: Magpies and Dortmund beaten to €25m Plea by record-breaking Gladbach | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  57. «Alassane Plea joins Mönchengladbach»։ OGC Nice (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-05 
  58. «Alassane Plea rejects Premier League interest to join Borussia Monchengladbach»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  59. «BSC Hastedt - Borussia Mönchengladbach, Aug 19, 2018 - DFB-Pokal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  60. «Borussia Monchengladbach win 11-1: Trio score hat-tricks in German Cup game»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-19։ Վերցված է 2019-01-05 
  61. «Borussia Mönchengladbach - Bayer 04 Leverkusen, Aug 25, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  62. «FC Augsburg - Borussia Mönchengladbach, Sep 1, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  63. «SV Werder Bremen - Borussia Mönchengladbach, Nov 10, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  64. «Plea scores hat trick for Gladbach»։ FOX Sports (en-US)։ Վերցված է 2019-01-05 
  65. «Who is Alassane Plea? All you need to know about Newcastle's latest transfer target»։ www.shieldsgazette.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  66. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  67. «Spain U19 - France U19, Jul 12, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  68. UEFA.com։ «Under-19 - Spain-France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  69. «France: Paul Pogba, Anthony Martial, Benjamin Mendy and Alexandre Lacazette out of squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-11-12։ Վերցված է 2019-01-05 
  70. «Arsenal injury news: Alexandre Lacazette pulls out of France squad two hours after call-up | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  71. «Martial, Pogba, Lacazette latest injuries in France squad»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  72. «France - Uruguay, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  73. «Olivier Giroud scores in France win against Uruguay in World Cup rematch»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 
  74. 74,0 74,1 «Alassane Pléa»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]