Ռոբերտ Ժուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռոբերտ Ժուլ
Robert Zulj (SV Ried) - Österreich U19 (01).jpg
Քաղաքացիությունը Flag of Austria.svg Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (26 տարեկան)
Ծննդավայր Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ

Ռոբերտ Ժուլ (գերմ.՝ Robert Žulj, փետրվարի 5, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:5|2|0}})[1], Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա), խորվաթական ծագման ավստրիացի ֆուտբոլիստ, «Գրոյտեր» ֆուտբոլային ակումբի հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուլը «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբի կազմում
Ժուլը «Ռիդ» ֆուտբոլային ակումբում

Ժուլը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռիդ ֆուտբոլային ակուբում: 2010 թվականի հոկտեմբերի 3-ին զալցբուրգյան Ռեդ Բուլ ակումբի դեմ խաղում նա իր առաջնախաղում հանդես է եկել ավստրիական Բունդեսլիգայում[2]:

Իր առաջին խաղաշրջանում Ռոբերտն օգնում է «Ռիդ»-ին հաղթել Ավստրիայի գավաթը: 2011 թվականի օգոստոսի 21-ին «Մատերսբուրգ»-ի դեմ խաղում Ժուլը խփում է իր առաջին գոլը «Ռիդ» ակումբում[3]:

2014 թվականի սկզբում Ռոբերտը տեղափոխվում է «Ռեդ բուլ» ակումբ: Փետրվարի 8-ին «Գրյոդիգա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում կայանում է նրա առաջնախաղը «Ռեդ Բուլ»-ի կազմում[4]:

Փետրվարի 23-ին «Ադմիրա» թիմի դեմ խաղում Ժուլը խփում է իր առաջին գնդակը զալցբուրգյան թիմի կազմում[5] «Ռեդ Բուլ»-ի կազմում նա հաղթում է 2013-2014 խաղաշրջանի առաջնությունը: Ամռանը Ժուլը տեղափոխվում է գերմանական «Գրոյտեր» ակումբ: Օգոստոսի 2-ին «Բոխում» ակումբի դեմ խաղում նա առաջին անգամ հանդես է գալիս 2-րդ Բունդեսլիգայում[6]: Օգոստոսի 11-ին «Նյունբերգ» թիմի դեմ խաղում Ռոբերտը խփում է իր առաջին գոլը «Գրոյտեր»-ի կազմում[7]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում Ժուլը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Կոլումբիայում: Առաջնությանը նա խաղացել է Պանամայի երիտասարդական հավաքականի[8], Բրազիլիայի[9] և Եգիպտոսի երիտասարդական հավաքականների դեմ խաղերում[10]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրիա Ավստրիա «Ռիդ» ֆուտբոլային ակումբ

  • Ավստրիայի գավաթակիր-2008/2009

Ավստրիա Ավստրիա «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. http://int.soccerway.com/matches/2010/10/03/austria/bundesliga/sv-josko-ried/fc-red-bull-salzburg/949332/%7Ctitle= Рид VS. Ред Булл Зальцбург 1:2|publisher=soccerway.com|date=2010-10-03
  3. «Маттерсбург VS. Рид 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-21 
  4. «Ред Булл VS. Грёдиг 6:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-02-08 
  5. «Ред Булл VS. Адмира 6:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-02-23 
  6. «Бохум VS. Гройтер 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-02 
  7. «Гройтер VS. Нюрнберг 5:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-11 
  8. «Австрия (до 21) VS. Панама (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-30 
  9. «Бразилия (до 21) VS. Австрия (до 21) 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-02 
  10. «Египет (до 21) VS. Австрия (до 21) 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-08-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]