Օլիվեր Բաուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Օլիվեր Բաուման
գերմ.՝ Oliver Baumann
Oliver Baumann.jpg
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1990(1990-06-02)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Բրայզախ
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Օլիվեր Բաուման (գերմ.՝ Oliver Baumann, հունիսի 2, 1990(1990-06-02)[1][2], Բրայզախ), գերմանացի ֆուտբոլիստ «Հոֆենհայմ» ակումբի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվերն իր կարիերան սկսել է «Բադ Կրոցինգեն» պատանեկան թիմում։ 2002 թվականին միացել է «Ֆրայբուրգ ՖԱ»–ին։ «Ֆրայբուրգ» երիտասարդական ակումբի կազմում դարձել է Գերմանիայի առաջնություն 2007/08–ի չեմպիոն, իսկ հաջորդ մրցաշրջանում շահել է Գերմանիայի երիտասարդական գավաթը։

2009 թվականի օգոստոսի 8–ին Օլիվերը «Շտուտգարտեր Կիկերս»–ի դեմ խաղում նորամուտ է ունեցել ֆրայբուրգցիների երկրորդ թիմի կազմում[3]։ Բաումանը հաջող հանդիպումներ է անցկացրել՝ բաց չթողնելով ոչ մի մրցախաղ։ 2009/10 մրցաշրջանում խաղացել է ևս 19 խաղ, բաց է թողել 25 գնդակ։ 2010 թվականի մայիսի 8–ին Օլիվերը նորամուտ է ունեցել Բունդեսլիգայում՝ Դորմունդի «Բորուսիա»–ի դեմ վերջին մրցախաղում[4]։ Չնայած Բաումանի բաց թողած մեկ գնդակին, «Ֆրայբուրգ»–ը հաղթանակ է տարել 3։1 հաշվով։

2010/11 խաղաշրջանում դարձել է «Ֆրայբուրգ»–ի հիմնական դարպասապահ՝ անցկացնելով 30 խաղ Բունդեսլիգայում, որոնցից 8–ը «զրո հաշվով»՝ բաց թողնելով 42 գնդակ[5]։ «Սանկտ–Պաուլի» դեմ 18–րդ տուրի խաղում Բաումանը գոլային փոխանցում է կատարել Պապիս Սիսեին, որը թույլ է տվել հավասարեցնել հաշիվը[6]։ 2010 թվականի հունիսի 10–ին դարպասապահը երկարացրել է պայմանագիրը «Ֆրայբուրգ»–ի հետ մինչև 2014 թվական։ Հաջորդ երկու մրցաշրջանում Օլիվերը Բունդեսլիգայում անցկացրել է 67 խաղ, որոնցից 22–ում կարողացել է անառիկ պահել իր դարպասները։ 2011 թվականի ամռանը Բաումանը երկարացրել է պայմանագիրը ևս 1 տարով՝ մինչև 2015 թվականի ամառ։

2013 թվականի սեպտեմբերի 19–ին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի խաղում Օլիվերը նորամուտ է ունեցել եվրոգավաթում[7]։

2013 թվականի հոկտեմբերի 27–ին «Համբուրգ ՖԱ»–ի դեմ խաղում «Ֆրայբուրգ»–ը պարտվել է 0։3 հաշվով և բաց թողնված 3 գոլերի մեղավորն եղել է Բաումանը, որը թույլ է տվել կոպիտ սխալներ[8]։

2014 թվականի մայիսի 14–ին Բաումանը վերադարձել է «Հոֆենհայմ»՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2018 թվական[9]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Օլիվերը անցկացրել է մեկ մրցախաղ Գերմանիայի մինչև 18 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում՝ Իռլանդիայի հասակակիցների դեմ խաղում[10]։ 2008–2010 թվականներին, անցկացնելով 7 խաղ մինչև 19 տարեկանների հավաքականում և 2 մրցախաղ՝ մինչև 20 տարեկանների հավաքականում, Օլիվերը 2010 թվականից սկսել է հանդես գալ երիտասարդական թիմում։

2013 թվականի մայիսի 28–ին հայտարարվել է, որ Բաումանը ընդգրկվել է երիտասարդական հավաքականի կազմում՝ Իսրայելում կայանալիք Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար[11]։ Օլիվերը Ռուսաստանի հավաքականի դեմ անցկացրել է խմբային փուլի երրորդ տուրի միայն մեկ հանդիպում[12]։ Չնայած 2։1 հաշվով հաղթանակին, գերմանացիները դուրս են մնացել չեմպիոնության համար պայքարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]