Հովարդ Նորտվեյթ
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1990[2] (29 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վաթս, Վինդաֆորդ, Նորվեգիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 72 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 4 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Հովարդ Նորտվեյթ (նորվ.՝ Håvard Nordtveit, հունիսի 21, 1990 թվական, Վաթս, Վինդաֆորդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան[3]:
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովարդը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Վաթս 94» ֆուտբոլային ակումբում[4], որի կազմում անցկացրել է 6 մրցաշրջան[5]: Այնուհետև նա տեղափոխվել է «Շոլդ»[6], որի կազմում հանդես է եկել 2004-2005 մրցաշրջանում: 2006 թվականի օգոստոսի 20-ին նա դառնում է նորվեգական «Հյոուգեսուն» ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[7]: Այդ ակումբում նորվեգացի կիսապաշտպանը մասնակցում է 10 պաշտոնական հանդիպման[8][9]:
«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաղանդավոր նորվեգացին զգալի հետաքրքրություն էր առաջացրել խոշոր եվրոպական ակումբների շրջանակներում: Հայտնի ակումբներից «Արսենալնը» ամենահամառն է գտնվում[10][11]: «Զինագործների» մենեջերը 2007 թվականի հունիսի 11-ին ուղևորվում է Նորվեգիա, որպեսզի պայմանագիր կնքի Հովարդի հետ[12]: Ակումբի տնօրինությունը հայտարարում է, որ Հովարդի տեղափոխության հետ կապված սկզբնական առաջարկը նորվեգական ակումբի կողմից մերժվել էր[13]: Անձամբ ֆուտբոլիստն ասում է, որ իր ակումբը տրանսֆերի համար պահանջում էր «անհավանական բարձր» գումար: Նորվեգական ԶԼՄ-ների տարածած լուրերի համաձայն՝ տրանսֆերի համար ակումբը պահանջում էր 20 մլն նորվեգական կրոն (մոտավորապես 1,5 մլն ֆունտ ստերլինգ)[14]: Անկախ ամեն ինչից տրանսֆերը որոշ ժամանակ անց կայանում է: «Արսենալը» վճարում է 500 հազար ֆունտ, իսկ երբ Հովարդն ակումբի առաջին թիմի կազմում մասնակցեր 40 խաղի, նորվեգական ակումբը պետք է ստանար արդեն 1,5 մլն ֆունտ[15]:
«Հյոուգեսունի» ավագ Կևին Նիկոլը և Նորվեգիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Նիլս Յոհան Սեմբը ոգևորում են Հովարդին՝ ասելով, որ նա Եվրոպայի ամենատաղանդավոր պաշտպանն է[16]:
2007 թվականի հուլիսի 17-ին Նորտվեյթը «Բարնետի» դեմ ընկերական խաղում կատարում է իր նորամուտը լոնդոնյան ակումբի հիմնական թիմի կազմում: Պահեստային թիմի կազմում անցկացրած խաղերում Նորտվեյթը ապացուցում է, որ ջանքերը, որոնք թափել էր «Արսենալը» իրեն ձեռք բերելու համար, անտեղի չէին[17]: Վստահելի և խարիզմատիկ պաշտպանը դառնում է ակումբի իսկական առաջատարը: Պահեստային թիմի կազմում անցկացրած հենց առաջին՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում, «Արսենալի» պահեստային թիմի մարզիչ Նիլ Բանֆիլդը Հովարդին նշանակում է թիմի ավագ: Պահեստային թիմի կազմում Նորտվեյթն իր առաջին գոլը հեղինակում է «Բիրմինգհեմի» դեմ խաղում, որը ավարտվում է «զինագործների» 2:3 հաշվով պարտությամբ[18]:
Չնայած մրցաշրջանի կեսը Նորտվեյթը բաց է թողնում վնասվածքի պատճառով, նա ընդգրկվում է 2007-08 մրցաշրջանում «Արսենալի» եզրափակիչ՝ «Սանդերլենդի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս[19]:
2008 թվականի հուլիսին Նորտվեյթը «Բարնետի» դեմ ընկերական խաղում կրկին դուրս է գալիս խաղադաշտ «Արսենալի» հիմնական կազմի հետ:
«Սալամանկա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի օգոստոսի 18-ին Նորտվեյթը, կնքելով վեցամսյա ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր, համալրում է իսպանական «Սալամանկայի» կազմը: Նրա օրինակին է հետևում «Արսենալի» երիտասարդ ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Պեդրո Բոտելոն: Սակայն հոկտեմբերի 29-ին «Արսենալը» պայմանագրի ժամկետի ավարտվելուց առաջ ետ է բերում Հովարդին, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստը ստանում էր չափազանց քիչ խաղաժամանակ: Ավելի ուշ «զինագործները» խզում են իրենց տրասնֆերային հարաբերությունները «Սալամանկայի» հետ, քանի որ նրանց դուր չէր գալիս իսպանացիների վերաբերմունքը վարձավճարով տեղափոխված ֆուտբոլիստների հանդեպ[20]:
«Լիլեստրյոմ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցկացնելով մի քանի հանդիպումներ «Արսենալի» պահեստային թիմի կազմում՝ 2009 թվականի մարտի 10-ին Նորտվեյթը կնքում է մեկ այլ վարձավճարային պայմանագիր և տեղափոխվում նորվեգական «Լիլեստրյոմ»: Այստեղ Հովարդը տես է գտնում հիմնական թիմի կազմում, սակայն նորվեգական ակումբի կազմում անցկացրած խաղերի մեծամասնությունում նա հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում:
«Նյուրնբերգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հուլիսի 28-ին Նորտվեյթը, կնքելով մեկ տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր, դառնում է գերմանական «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ: Այստեղ Հովարդն ստիպված էր հարմարվել իր համար նոր՝ հենակետային կիսապաշտպանի դիրքին, և նա կարողանում է հաջողությամբ կատարել իր առաջադրանքը: Օգոստոսի 29-ին կայացած «Շտուտգարտի» դեմ խաղից հետո Արսեն Վենգերն անձամբ զանգահարում է երիտասարդ տաղանդին, որպեսզի շնորհավորի հիանալի խաղի կապակցությամբ[21]:
Սակայն մի շարք հաջող հանդիպումներից հետո Նորտվեյթի մոտ սկսում է լուրջ անկման շրջան: Նա սկսում է չհայտավորվել թիմի կազմում, իսկ հայտնվելու դեպքում խաղադաշտում ցուցադրում էր «սառը» խաղ: Մրցաշրջանի ավարտից հետո Հովարդն անկեղծանում է՝ ասելով, որ անհամբերությամբ սպասում է հանգստանալու հնարավորությանը, քանի որ արդեն երկու տարի խաղում է առանց ընդմիջումների:
«Բորուսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դեկտեմբերի 30-ին Հովարդը լոնդոնյան «Արսենալից» տեղափոխվում է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»[22]: Ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուներ երկուս ու կես տարի ժամկետ[23]: Արսեն Վենգերը չէր ցանկանում վաճառել տաղանդավոր ֆուտբոլիստին, սակայն նա նաև չէր կարող պատկերացնել ֆուտբոլիստին թիմի հիմնական կազմում:
Նորտվեյթն անմիջապես կարողանում է հաստատվել գերմանական ակումբի հիմնական կազմում և դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Նոր ակումբում նա վերջնականապես որակավորում է հենակետային կիսապաշտպանի դիրքում:
2016 թվականի մարտի 14-ին Նորտվեյթը հայտարարում է, որ չի պատրաստվում երկարաձգել «Բորուսիայի» հետ ունեցած իր պայմանագիրը և ամռանը լքելու է ակումբը որպես ազատ գործակալ[24]:
Վեսթ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 16-ին հայտարարվել է, որ Հովարդ Նորտվեյթը նույն թվականի հուլիսի 1-ից կխաղա «Վեսթ Հեմ Յունայթեդում». պայմանագրի ժամկետը հինգ տարի է[25]: Նոր ակումբի կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հուլիսի 28-ին՝ մասնակցելով «Դոմժալե» ակումբի դեմ խաղին, որն ավարտվեց վերջինիս հաղթանակով (2:1):
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվականի հունվարի 6-ի դրությամբ[26]
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Հյոուգեսուն | 2006 | Առաջին դիվիզիոն | 1 | 0 | 0 | 0 | — | — | 1 | 0 | ||
2007 | Առաջին դիվիզիոն | 9 | 0 | 2 | 1 | — | — | 11 | 1 | |||
Ընդհանուր | 10 | 0 | 2 | 1 | — | — | 12 | 1 | ||||
Արսենալ | 2007–08 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2008–09 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Սալամանկա (վարձավճար) | 2008–09 | Սեգունդա Դիվիզիոն | 3 | 0 | 0 | 0 | — | — | 3 | 0 | ||
Լիլեստրյոմ (վարձավճար) | 2009 | Թիփելիգա | 17 | 0 | 4 | 0 | — | — | 21 | 0 | ||
Նյուրնբերգ (վարձավճար) | 2009–10 | Բունդեսլիգա | 19 | 0 | 1 | 0 | — | — | 20 | 0 | ||
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2010–11 | Բունդեսլիգա | 16 | 1 | 0 | 0 | — | — | 16 | 1 | ||
2011–12 | Բունդեսլիգա | 31 | 1 | 5 | 0 | — | — | 36 | 1 | |||
2012–13 | Բունդեսլիգա | 31 | 1 | 2 | 1 | — | 9 | 0 | 42 | 2 | ||
2013–14 | Բունդեսլիգա | 21 | 1 | 0 | 0 | — | — | 21 | 1 | |||
2014–15 | Բունդեսլիգա | 21 | 2 | 1 | 0 | — | 5 | 1 | 27 | 3 | ||
2015–16 | Բունդեսլիգա | 31 | 4 | 2 | 0 | — | 6 | 0 | 39 | 4 | ||
Ընդհանուր | 151 | 10 | 10 | 1 | — | 20 | 1 | 181 | 12 | |||
Վեստ Հեմ Յունայթեդ | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 12 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 17 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 17 | 0 | ||
Ընդհանուր կարիերայում | 212 | 10 | 18 | 2 | 1 | 0 | 23 | 1 | 250 | 13 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Squads for 2016/17 Premier League confirmed»։ Premier League։ 1 September 2016։ Վերցված է 11 September 2016
- ↑ Transfermarkt.com — 2000.
- ↑ Hornung Christian (29 December 2010)։ «Stranzl und Nordtveit sind endlich Borussen» (German)։ Bild։ Վերցված է 30 December 2010
- ↑ «Slipper Nordtveit til landslaget»։ Haugesund Avis։ 22 August 2006։ Վերցված է 15 March 2009
- ↑ «Nordtveit factfile – Norwegian & International Statistics of Football»։ Nifs.no։ Վերցված է 15 March 2009
- ↑ «Match Statistics – Norwegian & International Statistics of Football»։ Nifs.no։ 27 June 2007։ Վերցված է 15 March 2009
- ↑ Slipper Nordtveit til landslaget — Sport — Haugesunds Avis
- ↑ NIFS — Norsk & Internasjonal Fotballstatistikk
- ↑ «Djerv 1919 - Haugesund»։ altomfotball։ TV 2։ 20 May 2007։ Վերցված է 7 October 2012
- ↑ Kvindesland Sten Christian։ «Arsene Wenger overvåket Håvard Nordtveit, og Haugesunds hjemmeseier» (Norwegian)։ FotballMagasinet.no։ Վերցված է 15 March 2009
- ↑ Øystein Eide (30 April 2008)։ «Er ikke 20 millioner nok?»։ Haugesunds Avis։ Վերցված է 15 March 2009
- ↑ Arsene Wenger overvaket Havard Nordtveit, og Haugesunds hjemmeseier (FotballMagasinet.no)
- ↑ Nilsson Ørjan (30 October 2008)։ «Blir i Arsenal til jul» (Norwegian)։ Nettavisen.no։ Վերցված է 15 March 2009
- ↑ Er ikke 20 millioner nok? — Sport — Haugesunds Avis
- ↑ «Håvard Nordtveit, Brightest Defensive Talent In Europe?»։ Youngguns.wordpress.com։ 19 February 2008։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2009-ին։ Վերցված է 15 March 2009
- ↑ Havard Nordtveit, Brightest Defensive Talent In Europe ? | Young Guns — Arsenal Reserves & Youth News
- ↑ Adams Tom (10 March 2009)։ «Another Young Gun goes on loan»։ Setanta Sports։ Արխիվացված է օրիգինալից 14 March 2009-ին։ Վերցված է 10 March 2009
- ↑ «Havard Nordtveit kommt zum Club» (German)։ sport.msn.de։ 28 July 2009։ Վերցված է 3 October 2012
- ↑ Harris Chris (3 August 2010)։ «Nordtveit – I can follow in Bould's footsteps»։ arsenal.com։ Վերցված է 3 October 2012
- ↑ Arsenal End Salamanca Partnership For Celta Link Up
- ↑ Wenger Delighted With Midfield Role For Nordtveit
- ↑ Harris Chris (31 December 2010)։ «Wenger — Why I will let Nordtveit»։ Arsenal F.C.։ Վերցված է 19 May 2016
- ↑ Arsenal youngster Havard Nordtveit completes switch to Bundesliga strugglers Borussia Monchengladbach
- ↑ Нордтвейт объявил об уходе из менхенгладбахской «Боруссии» - Футбол - ua.tribuna.com
- ↑ «Hammers to sign Norway star Nordtveit»։ West Ham United F.C.։ 16 May 2016։ Վերցված է 16 May 2016
- ↑ «H. NORDTVEIT»։ Soccerway։ Վերցված է 25 May 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը Soccerbase կայքում
- Հովարդի էջը ESPN Soccernet կայքում
- Նորվեգացու էջը Fotball.No կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հովարդ Նորտվեյթ կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հունիսի 21 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նորվեգացի ֆուտբոլիստներ
- Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Մյոնխենգլադբախի ֆուտբոլիստներ
- Վեստ Հեմ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ