Քլինթ Դեմփսի
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1983[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Nacogdoches, Տեխաս, ԱՄՆ | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քլինթոն Դրյու «Քլինթ» Դեմփսի (անգլ.՝ Clinton Drew «Clint» Dempsey, մարտի 9, 1983[1][2][3], Nacogdoches, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Սիեթել Սաունդերս»-ում հանդես է գալիս հարձակվողի և կիսապաշտպանի դիրքում: Ամերիկայի հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցել է աշխարհի երեք առաջնություններում: Պատմության մեջ ԱՄՆ հավաքանի երկրորդ ռմբարկուն։ ԱՄՆ հավաքականի ամենաշատ խաղեր խաղացած ավագների հնգյակում է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծացել է աղքատ ընտանիքում։ Նա չէր կարող տուն գնել դրա համարել ապրում էին վագոն-տնակում՝ այգում, որտեղ այդպիսի պայմաններում ապրում էին շատ այլ մարդիկ: Դեմփսին ֆուտբոլ սովորել է մեքսիկացի երեխաներից: Դալլաս ընտանեկան ճանապարհորդության ժամանակ, Քլինթը համոզում է ծնողներին շրջագայություն անել, որպեսզի իրեն նկատի տեղի ֆուտբոլային ակումբը: Նրան ընդունում են թիմի կազմը: Ծնողները կանգնեցին ծանր ընտրության առաջ։ Նրանց ավագ դուստրը՝ Ջենիֆերը սկսեց ցույց տալ թենիսի լավ արդյունքներ: Քլինթը սկսեց զբաղվել ֆուտբոլով, ուղևորությունը դեպի թենիսի մրցաշար բավական թանկ էր, և ընտանիքը չուներ բավականաչափ գումար: Երբ Քլինթը 12 տարեկան էր, Ջենիֆերը մահացավ։ Նա ուներ անոթների վտանգավոր հիվանդություն: Ջենիֆերը գրություն էր թողել Քլինթին, որով երդվեց, որ բոլոր գոլերը նրան է նվիրելու։ 2001 թվականին Քլինթը ընդունվեց Ֆուրման Պալադինսում և մինչև 2003 թվականը խաղացել է համալսարանական լիգայում: 2013 թվականի դեկտեմբերին 2 ամիս վարձակալվել է Ֆուլհեմի թիմի կողմից, բայց 7 հանդիպումներում որևէ գոլ չի խփել:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականինին Դեմփսին հայտնվեց ԱՄՆ-ի Բարձրագույն լիգայի Նյու Ինգլընդ Ռեվոլյուշըն թիմում: Այդ տարի Դեմփսին հրավիրվեց ԱՄՆ-ի հավաքական: 2005 թվականի Դեմփսին տեղ է գտել խարհրդանշական հավաքականում ինչպես նաև հաղթել է ԱՄՆ-ի ԿՈՆԿԱԿԱՖ գավաթը: Այդ մրցաշարում նա խփել է իր առաջին գոլը պաշտոնական խաղում, աչքի է ընկել Կուբայի հավաքականի դեմ խաղում: Կոնֆեդերացիաների գավաթում հավաքականը նույնպես հաղթանակ է տարել, իսկ Քլինթը դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն, գոլ խփելով Իսպանիաին, Եգիպտոսին և Բրազիլիաի հավաքականներին: 2006 թվականին Դեմփսին կրկին հայտնվել է խորհրդանշական հավաքականում, մրցաշրջանում մասնակցել է աշխարհի առաջնությանը և խփել մեկ գոլ, Գանայի հավաքականի դարպասին: Տարեվերջին նա ստացել է մրցանակ՝ որպես լավագույն խաղացող հավաքականի համար: 2007 թվականին Դեմփսին տեղափոխվել է անգլիական Ֆուլհեմ հավաքական և կրկին հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ գավաթը, ինչպես նաև լավագույն ամերիկյան խաղացողի մրցանակ է ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվեց անգլիական Տոտտենհեմ Հոտսպուր, գործարքի արժեքը կազմել է 7,5 մլն եվրո: Տոտենհեմի մրցաշրջանում (43 խաղերում 12 գոլ), Դեմփսին 2013 թվականի օգոստոսին տեղափոխվեց ամերիկյան Սիեթլ Սաունդերս ակումբ: հետո վերադառնում է Սիեթլ և մրցաշրջանի 26 խաղերում խփում է 15 գոլ: 2014 թվականի Բրազիլիայում Աշխարհի առաջնության խմբային փուլում Գանայի դեմ և 29-րդ վայրկյանին գոլ խփեց:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՄՆ-ի Բաց գավաթի հաղթող (1): 2014
- MLS-ի գավաթակիր (1): 2016
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի լավագույ ռմբարկու (1): 2015
- Անձնական
- ԱՄՆ-ի տարվա ֆուտբոլիստ (3): 2007, 2011, 2012
- Կոնֆեդերացիայի գավաթի խփած գոլերի ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի հավաքականում: 3 գոլ
Հիթ-հոփ կատարող գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլինթ Դեմփսին աշխարհում հայտնի է հիփ-հոփ մշակույթի Deuce կեղծանունով: 2006 թվականին իր ընկերոջ՝ ռեփեր XO-ի հետ համատեղ, և ինչպես նաև Big Hawk-ի մասնակցությամբ «Don’t Tread» ձայնագրել են սինգլ, որում Դեմփսին նկարագրում է իր ծանր կյանքը, և այն, թե ինչպես է ֆուտբոլը օգնել նրան հաղթահարել դժվարությունները: Նա նաև նկարահանել է տեսահոլովակ[4], որի վերջում կա մի տեսարան, որտեղ Քլինթ բերում ծաղիկներ իր քրոջ՝ Ջենիֆերի գերեզմանին: 2014 թվականին Դեմփսին և XO ձայնագրել են[5] «The Redux» ալբոմը, որի ռելիզը նշանակված էր 2014 թվականի հուլիսին: Այդ ալբոմի առաջին սինգլը «It' s Poppin»-ն է և այն հասանելի է երաժիշտների պաշտոնական գնումների[6] կայքում:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր: 134 խաղ / 56 գոլ; 72 հաղթանակ, 26 ոչ ոքի, 36 պարտություն[7][8].
Հավաքական | Գոլեր | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ | Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ | Կոնֆեդերացիայի գավաթ | ԿՈՆԿԱԿԱՖ 2015 | Ընկերական խաղ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ԱՄՆ | 2004 | 1 | 0 | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 |
2005 | 6 | 0 | - | - | 4 | 1 | - | - | - | - | - | - | 3 | 1 | 13 | 2 | |
2006 | - | - | 2 | 1 | - | - | - | - | - | - | - | - | 7 | 3 | 9 | 4 | |
2007 | - | - | - | - | 5 | 1 | - | - | - | - | - | - | 8 | 2 | 13 | 3 | |
2008 | 5 | 4 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 5 | 0 | 10 | 4 | |
2009 | 8 | 1 | - | - | - | - | - | - | 5 | 3 | - | - | 1 | 0 | 14 | 4 | |
2010 | - | - | 4 | 1 | - | - | - | - | - | - | - | - | 4 | 1 | 8 | 2 | |
2011 | - | - | - | - | 6 | 3 | - | - | - | - | - | - | 8 | 2 | 14 | 5 | |
2012 | 6 | 5 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 3 | 1 | 9 | 6 | |
2013 | 8 | 3 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 2 | 3 | 10 | 6 | |
2014 | - | - | 4 | 2 | - | - | - | - | - | - | - | - | 5 | 1 | 9 | 3 | |
2015 | - | - | - | - | 6 | 7 | - | - | - | - | 1 | 0 | 3 | 2 | 10 | 9 | |
2016 | 2 | 1 | - | - | - | - | 6 | 3 | - | - | - | - | 2 | 0 | 10 | 4 | |
2017 | 3 | 4 | - | - | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 | 4 | 4 | |
Ամբողջ գործունեության ընթացքում | 39 | 18 | 10 | 4 | 21 | 12 | 6 | 3 | 5 | 3 | 1 | 0 | 52 | 16 | 134 | 56 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://bdfa.com.ar/jugadores-27982.html (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ DON'T TREAD — YouTube
- ↑ By BR-UK Staff, Featured Columnist (Jun 18, 2014)։ «Clint Dempsey Set to Release New Rap Album Titled 'The Redux' with Rapper XO»։ Bleacher Report, Inc. Turner Broadcasting System, Inc.
- ↑ «Deuce and XO»
- ↑ «Clint Dempsey - Century of International Appearances»
- ↑ «Dempsey, Clint»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|