Նիդերլանդական Անտիլյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այս հոդվածը ներկայացնում է Նիդերլանդական Անտիլյան կղզիների հավաքականի 1958-2011 թթ. պատմությունը։
1934-1958 թթ. ընթացքում գործող և 2011 թ.-ից վերակազմավորված հավաքականի մասին հոդվածը դիտելու համար անցիր. Կյուրասաոյի ֆուտբոլի ազգային հավաքական.
Նիդերլանդական Անտիլյան կղզիներ Նիդերլանդական Անտիլյան կղզիներ
(Հոլանդական Անտիլներ)

հոլ.՝ Nederlandse Antillen

Ստեղծման տարեթիվ1921
ՄիությունՆիդերլանդական Անտիլյան կղզիների
ֆուտբոլային միություն
ԿոնֆեդերացիաԿՈՆԿԱԿԱՖ
Գլխավոր մարզիչԱնրի Կալդերա
ՖԻՖԱ կոդANT
Ամենաբարձր դիրք118 (հուլիս 1995)
Ամենացածր դիրք188 (դեկտեմբեր 2003)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Հայիթի Հայիթի 1 – 1 Կյուրասաո Նիդերլանդներ
(Հայիթի; Հունվար 24, 1926)
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1 – 0 Հոլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլյան կղզիներ
(Գվատեմալա; Փետրվար 27, 1950)
Վերջին հանդիպում
Նիդերլանդական Անտիլյան կղզիներ Հոլանդական Անտիլներ 2–2 ՀՏՀ 5-6 Սուրինամ Սուրինամ
(Վիլլեմստադ, Կյուրասաո; Հոկտեմբեր 31, 2010)
Ամենախոշոր հաղթանակ
Նիդերլանդական Անտիլյան կղզիներ Հոլանդական Անտիլներ 15 – 0 Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո
(Վենեսուելա; Հունվար 15, 1959)
Ամենախոշոր պարտություն
Նիդերլանդներ Նիդերլանդներ 8 – 0 Հոլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլյան կղզիներ
(Ամստերդամ, Նիդերլանդներ; Սեպտեմբեր 5, 1962)
Մեքսիկա Մեքսիկա 8 – 0 Հոլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլյան կղզիներ
(Պորտ-օ-Պրենս, Հայիթի; Դեկտեմբեր 8, 1973)
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ
Մասնակցություն4 (Առաջինը՝ 1963)
Ամենալավ արդյունքԵրրորդ տեղ (1963, 1969)

Նիդերլանդական Անտիլյան կղզիների (կամ պարզապես Հոլանդական Անտիլների) ֆուտբոլի ազգային հավաքականը նախկին (գոյությունը դադարեցրած) հավաքական է, որը ներկայացնում էր Նիդերլանդական Անտիլյան կղզիները ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Նիդերլանդական Անտիլների հավաքականը ոչ մի անգամ չի որակավորվել աշխարհի առաջնությանը, չորս անգամ (1963, 1965, 1969, 1973) մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության եզրափակիչ փուլին։ Մինչ 1948 թ. հայտնի էր որպես «Կյուրասաոյի ֆուտբոլի հավաքական», մինչև որ Կյուրասաոն և մերձակա կղզիները չմիավորվեցին՝ ստանալով Նիդերլանդական Անտիլյան կղզիներ անվանումը։ 1986 թ. Արուբան առանձնացավ և ներկայացավ իր ազգային հավաքականով։ 2010 թ. հոկտեմբերին Նիդերլանդական Անտիլյան կղզիները լուծարվեցին. Կյուրասաոն և Սինտ Մաարտենը դարձան Նիդերլանդների թագավորության ինքնավար սուբյեկտներ, իսկ Բոնեյրեն, Սաբան և Սինտ Էվստատիուսն ընդգրկվեցին անմիջապես Նիդերլանդների կազմում որպես հատուկ համայնքներ։ Կյուրասաոն հանդիսանում է Հոլանդական Անտիլների հավաքականի իրավահաջորդը, անդամակցում է ԿՈՆԿԱԿԱՖ-ին և ՖԻՖԱ-ին։ Արուբան նույնպես ԿՈՆԿԱԿԱՖ-ի և ՖԻՖԱ-ի անդամ է, իսկ Սինտ Մաարտենը անդամակցում է միայն ԿՈՆԿԱԿԱՖ-ին։

ՖԻՖԱ-ի վերջին դասակարգման աղյուսակում, որում ընդգրկված են եղել Նիդերլանդական Անտիլյան կղզիները (փետրվար 2011), այն տեղ է գրավել 150-րդ հորիզոնականում։

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 - երրորդ տեղ
  • 1965 - եզրափակիչ փուլ
  • 1967 - չի որակավորվել
  • 1969 - երրորդ տեղ
  • 1971 - հրաժարվել է մասնակցությունից
  • 1973 - եզրափակիչ փուլ
  • 1977-1989 - չի որակավորվել
  • 1991 - չի խաղացել
  • 1993 - հրաժարվել է մասնակցությունից
  • 1996-2000 - չի որակավորվել
  • 2002 - չի խաղացել
  • 2003 - չի որակավորվել
  • 2005 - հրաժարվել է մասնակցությունից
  • 2007 - չի որակավորվել

Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963 թ․ խաղարկության խմբային փուլում Մեքսիկայի հավաքականը 1։2 հաշվով զիջեց Նիդերլանդական Անտիլյան կղզիների թիմին. ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության (UFWC) դիտարկմամբ դա «Դավիթի և Գողիաթի մենամարտի» արտացոլումն էր, ինչի արդյունքում «Դավիթը» հռչակվեց աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նման համեմատություն է արվել նրա համար, որ այդ ժամանակ ավելի քան 100 միլիոն բնակիչ ունեցող Մեքսիկան մրցում էր մոտ 200 հազար բնակիչ ունեցող Հոլանդական Անտիլների (Նիդերլանդական Անտիլյան կղզիներ) հետ. ufwc.co.uk (անգլ.)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]